Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՉ ՕԲԱՄԱՅԻՆՙ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԱԼԻԵՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅԱՆԸ

03/07/2015
- 03 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Ամերիկահայերի ցույցը Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Վաշինգտոնի տարածաշրջանի ամերիկահայերը հունիսի 28-ին բողոքի ցույց են կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առաջ դատապարտելով Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները առ այն, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ ամբողջ Հայաստանը ադրբեջանական պատմական տարածքներ են, ինչպես նաեւ Նախիջեւանի կողմից զինված հարձակումները, որոնց հետեւանքում զոհվել էր հայ զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանը:

«Մենք հարգում ենք հիշատակը Արմանի եւ բոլոր նրանց, ովքեր մեր հայրենիքի ազատությունն ու խաղաղությունն են պաշտպանել եւ զոհվել: Միլիարդավոր դոլարներով անցկացված առաջին եվրոպական խաղերը չեն կարող փրկել Ադրբեջանի տխրահռչակ հեղինակությունը: Հրադադարի շարունակական խախտումները, մարդու իրավունքների պաշտպանների եւ լրագրողների հանդեպ իրագործված բռնարարքները վառ ապացույցներ են ալիեւյան ռազմատենչ քաղաքականության, որը պետք է դատապարտվի հրապարակայնորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԱՄՆ-ի կառավարության, եվրոպական Օլիմպիական խաղերի հանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից», նշել է այդ առթիվ ՀՅԴ Սեպուհ կոմիտեի նախագահ Արամ Սարաֆյանը :

Բողոքի ցույցին մասնակցել են նաեւ Հայ դատի Լեո Սարգսյան եւ Հայ երիտասարդաց միության Անի մասնաճյուղերի անդամները: «Փաստերը հստակ են: Այդ բոլորը հետեւանք են Օբամայի վարչակազմի անտարբերության եւ իրերն իրենց անուններով կոչելու անվճռականության: Միջազգային հանրության լռության պայմաններում Ալիեւը առավել ամբարտավան է դառնում: Կոչ ենք անում նախագահ Օբամային արձագանքել Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին եւ գործողություններին», նշել է, ըստ Էլիզաբեթ Չուլճյանի հաղորդագրության, Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը :

Հիշեցնենք, որ առաջին եվրոպական խաղերի առիթով միջազգային հեղինակավոր շատ լրատվամիջոցներ անդրադարձել էին Ադրբեջանում լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների դեմ իրականացվող բռնություններին: Այդ լրատվամիջոցների թվում էին «Վաշինգտոն պոստը», «Նյու Յորք Թայմսը», «Գարդիանը», «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍ ՄԵԿ ԱՆԳԱՄՆ ԷԼ «ՊԼՍՏԱՑԻՆՔ»

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈԽԱՂԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈԽԱՂԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական