Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ELECTRICYEREVAN-Ի ՊԱՀԱՆՋԸՙ ՀՈՍԱՆՔԻ ԳՆԻ ՆՎԱԶՈՒՄ, ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԻԺ

03/07/2015
- 03 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ինչպես ծանուցել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, գերմանական հեռուստատեսությունը, առցանց լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հայաստանում, Երեւանում կազմակերպված բողոքի ցույցերը։ Դրանցից ուշագրավ է հունիսի 30-ին առցանց «Ցայթ»-ի «Այլեւս չենք ուզում Ռուսաստանի գաղութը լինել» վերնագրյալ հարցազրույցըՙ երեւանյան ցույցի ակտիվիստներից մեկիՙ Բաբկեն Տեր Գրիգորյանի հետ։ 29- ամյա Բաբկենն ավարտել է Լոնդոնի տնտեսագիտական բարձրագույն դպրոցը, այժմ գիտական թեզ է գրում «Հասարակական շարժումները Հայաստանում» թեմայով։ «Հազարավոր հայեր օրեր շարունակՙ աղբամանները բարիկադ դարձրածբողոքում են։ Ռուսական մեդիան զգուշացնում է պուտչից, բայց Բաբկեն Տեր Գրիգորյանի կարծիքով, բանն այդ չէ», գրում է Շտեֆֆեն Դոբբերտըՙ «Ցայթում» հայ ակտիվիստի հետ վարած իր ծավալուն հարցազրույցի նախաբանում, որից համառոտ ծաղկաքաղՙ ստորեւ։ «Ցուցարներն ինչու են Բաղրամյան փողոցը փակել» հարցին Տեր Գրիգորյանը պատասխանում է, թե «մոբիլիզացիան սկսվել է էներգետիկ մատակարարի հայտարարությունից հետո, թե օգոստոսի 1- ից մոտ 15 տոկոսով ավելանալու է սակագինը, 5 տարում 3- րդ անգամ է թանկանում։ Ինչո՞ւ պիտի էներգետիկ կոնցեռնի սխալ մենեջմենթի համար մենք վճարենք, հարցնում են մարդիկ։ Հոսանքամատակարարը ռուսական ընկերություն է, բայց նրա հոսանքի գինը պիտի գործարարը հայոց կառավարության հետ համաձայնեցնի»։ Հետո ներկայացնում է, թե ցույցն ինչպես է վերաճում զանգվածային շարժմանՙ սկզբում ֆեյսբուքյան մի խումբ, հետոՙ նորանոր անդամներ, հետոՙ մի քանի հարյուրը Ազատության հրապարակում, հետոՙ բողոքի քայլերթ դեպի խորհրդարան ու նախագահական նստավայր, ու ոստիկանների բազմաքանակՙ չտեսնված ներկայություն։ Հետո փողոցում գիշերելու որոշումը հարյուրներից հազարների ներկայություն է դառնում, պատմում է Տեր Գրիգորյանը ՙ նկարագրելով նախանցյալ երեքշաբթի առավոտյան 5. 30- ին մոտ ոստիկաններիՙ փողոցը ցուցարարներից ազատելու փորձըՙ ջրցան մեքենաներ, ծեծկռտոց, ու ավելի շատ հայ է շտապում կենտրոնՙ աջակցելու ցուցարարներին, աղբամաններով բարիկադ են կառուցում, իսկ դրանից հետո միջազգային լրատվամիջոցներըՙ Guardian-ը, New York Times-ը, BBC-ն, Al Jazeera-ն անդրադառնում են « փոքրիկ Հայաստանի խնդիրներին »։ « Ցայթի» հարցինՙ ո՞վքեր էին փողոցում բողոքում, պատասխանը հետեւյալն էՙ բոլոր սոցիալական խավերից էլ կանՙ երիտասարդներ, թոշակառուներ, ծնողներ, երեխաներ, ֆեյսբուքի օգտատերեր։ Կան երեկոներ, որ ասես փառատոն լինեն, երաժշտություն են նվագում, մարդիկ կերակուր են բաժանում, հետոՙ փողոցն ավլում։ Բողոքի ցույցի բարձրակետին բազմությունը 50 000- 60 000 դարձավ։

Հայաստանի այլ քաղաքներում էլ ցույցեր են, կառավարությունը չգիտիՙ ինչ անի։ « Որտեղի՞ց այդ թվերը, երբ ողջ ՀՀ-ում սոսկ 3 միլիոն է ապրում», «Ցայթի» հարցին Տեր Գրիգորյանը նախ հիշեցնում է, թե ինքը քաղաքացիական շարժումների մասին աշխատություն է գրում, եւ հետոՙ տարածքը չափել են, մարդկանց հաշվել, ահաՙ մոտավոտ թիվը։ «Քաղաքականության վրա ազդելու քաղաքացիական հանրության կամքը երբեւէ այսքան մեծ չի եղել», ասում է գերմանական «Ցայթի» հայ զրուցակիցը։ «Բողոքի շարժումը ինչո՞վ է համեմատելի Ուկրաինայի, Վրաստանի հեղափոխությանը, ինչո՞վ է տարբեր»։ «Նույնը սկզբն էՙ Ուկրաինայում էլ երիտասարդները համացանցով պայմանավորվեցին, բայց Ուկրաինան Ուկրաինա է, Հայաստանըՙ Հայաստան։

Շատ ցուցարարներ Երեւանում սատարում են Ուկրաինային, բայց չեն ուզում նրա օրինակի հետ համեմատվել։ Անգամ եթե այստեղ բոլորը Ռուսաստանին ատելու լինեին, մեծ հարեւանից երես թեքելու տարբերակ չկաՙ ռուսները էներգամատակարարումն են ապահովում, ինչպես նաեւՙ Ադրբեջանի հետ առկա ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի անվտանգությունը ։ Ի դեպ Մայդանի հետ համեմատությունը հենց Ռուսաստանն արեց»։ Ինչու՞, « որ հետո որպես ԱՄՆ-ի գործողություն ներկայացնեն, հատուկ ծառայություններիՙ CIA-ի մասնակցությամբ, որ զուտ քարոզչական սուտ է, աբսուրդ, ակտիվիստների մեծ մասը անգլերեն էլ չի խոսում, ամերիկամետ էլ չէ, պայքարում են Հայաստանում սոցիալական արդարության համար, ակնկալում առավել հարգանք Ռուսաստանից », ասում է Բաբկեն Տեր Գրիգորյանը։ «Մտահոգությունների համար ցույց անելու պատրաստակամություն կա, որ հեղափոխություն չէի բնութագրի» ասում է հայ ակտիվիստը ի պատասխան թերթի հարցի։ Ի՞նչ պիտի անեն։ Իրենք էլ դեռ չգիտեն, համենայնդեպս առաջարկվող լուծումներն առայժմ չեն բավարարում ու պիտի շարունակեն պայքարը։ «Իսկ ոստիկանությունը պարզապես դիտորդի դերու՞մ է» հարցին Բաբկենը նկարագրում է անցած օրերի գործողություններըՙ «սկզբում կառավարությունը փորձեց ցուցարարների ղեկավարներին բաժանել», հետոՙ աղբամանները հանձնելու, բարիկադները վերացնելուփորձ , հիմա տոնախմբության տրամադրությունն անցել է, ցուցարարները մասնագիտական խմբեր են կազմում, ծրագրում անելիքը։ « Ո՞րն է նպատակը»։ «Ուզում ենք հոսանքի գնի նվազում, դրա հետեւումՙ Հայաստանի շատ խնդիրներ կան, առաջին հերթինՙ Ռուսաստանից կախյալությունը։ Էլ չենք ուզում նրա գաղութը լինել։ Հայերի համար հարկադրանքի նման էր ԵՏՄ մտնելը, մինչ 2013-ի դեկտեմբեր մեր գազամատակարարը 80 տոկոսով Ռուսաստանին էր պատկանում, դրանից հետոՙ 100 տոկոսով։ Ուրբաթ մեր նախագահը գնաց Ռուսաստան ու վերադարձավ բարձրվարկայինհանձնառությամբ։ Նրա կարծիքովՙ հաջողություն է, փողոցի մարդկանց պատկերացմամբՙ կախյալությունն աճում է։ « Նախագահական ընտրությունները 2 տարի առաջ էին։ Բողոքը կարո՞ղ է ավարտվել նոր ընտրություններով»։ «Հավաքվածները չեն ուզում ընդդիմադիր քաղաքական գործիչների տեսնել, նպատակը նոր ընտրությունները չենՙ մարդիկ իշխանափոխության հանդեպ վստահությունը կորցրել են։ ElectricYerevan -ի պահանջը հստակ էՙ հոսանքի գնի նվազում եւ ցուցարարների դեմ բռնություն կիրառած ոստիկանների հանդեպ պատիժ։ Իհարկե կարող է այնպես լինել, որ այս պահանջները մի նոր նախագահ իրականացնի», ասում է Տեր Գրիգորյանը «Զայթին» տված հարցազրույցում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՆԿԱՊ» ԲԱՂՐԱՄՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՅՍ ՄԵԿ ԱՆԳԱՄՆ ԷԼ «ՊԼՍՏԱՑԻՆՔ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍ ՄԵԿ ԱՆԳԱՄՆ ԷԼ «ՊԼՍՏԱՑԻՆՔ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական