Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԱԲԱԽՏԱՎՈՐ ԵՎ ԱՄԵՆԱԴԺԲԱԽՏ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

03/07/2015
- 03 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախագահներից ամենաշատը բերել է Սի Ցզինպինի բախտը: Բանն այն է, որ չինացիները մի խոսք ունեն` «Երբեք մի կատակիր արքայի (նախագահի) մասին, քանի որ վաղը մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել նրա փոխարեն»: Մարգարեներից էլ ամենաշատը բերել է Մուհամեդի բախտը, քանի որ նրա մասին էլ կատակը չի ընդունվում, ոչ թե որովհետեւ վաղը մեզանից յուրաքանչյուրը… այլ, որովհետեւ մահմեդականներից ոմանք ծայրահեղ են ու զինված:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահ մեզանից ոչ ոք երբեք չի դառնալու (եթե անգամ այդ երկիրը գրավենք, այն կկոչվի Հայաստան, ոչ թե կմնա Ադրբեջան), ու հաշվի առնելով, որ Իլհամ Ալիեւը, ինչ-ինչ, բայց Մուհամեդ մարգարե չէ, կարող ենք հանգիստ կատակել նրա մասին:Օրինակ վերջին օրերին, երբ Երեւանում հոսանքի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա էր` կարծես թե անավարտելի սկսված, Ադրբեջանում, կոնկրետ Իլհամ Ալիեւը, ինչպես ընդունված է նման դեպքերում մեզանում կարծել, ոչ թե ուրախացել է, թե «հեսա Ղարաբաղը բիզիմդիր ենք անելու», այլ ճիշտ հակառակը` տխրել: Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահի կարծիքով` «այդ սադրիչ հայերը դիտմամբ են հենց այս օրերին ակցիա անում, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղեն Բավքում փառահեղ ընթացող Եվրոպական առաջին խաղերից»:

Արդարության համար ասենք, որ այդքան էլ վստահ չենք, որ Ալիեւը սա ասել է. շատ հնարավոր է, որ նա «սադրիչ հայեր» բառերի փոխարեն օգտագործել է` «օկուպանտ հայեր» բառակապակցությունը:

Բայց միանգամայն վստահ ենք, որ Ադրբեջանի նախագահը ինքն է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերից: Բանն այն է, որ խաղերի օրերին, հունիսի 26-ին, Ադրբեջանում նշվել է ադրբեջանական բանակի կազմավորման օրը, հասկանալի է` հնարավորինս աշխարհացունց: Օրվա կապակցությամբ Իլհամ Ալիեւը ծավալուն ելույթ է ունեցել, որից առանձնացնենք ընդամենը երեք նախադասություն:

1) «Մենք որեւէ նկրտում չունենք հարեւան երկրների տարածքների վրա, չնայած ինչպես ես բազմիցս եմ ասել եւ քիչ առաջ էլ ասացի` այսօրվա Հայաստանի տարածքը մեր պատմական հողերն են»:

2) «Եթե չեք ցանկանում մեռնել (դիմում է հայերին- Հ. Ա.), ապա կորեք մեր հողերից»:

3) «Մեր ունեցած տվյալներով թշնամին (մենք- Հ. Ա.) այսօր հիստերիկ խուճապի մեջ է»:

Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ «ադրբեջանական բանակն այսօր զինված է այնպիսի ռազմական սպառազինությամբ ու տեխնիկայով, ինչի օգնությամբ կարող է ոչնչացնել ցանկացած թիրախ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում»: Էլի շատ` նման եւ աննման բաներ, բայց մի նյութի մեջ այդքան մեջբերումներ անել Ադրբեջանի նախագահից, ինձ համար գոնե նշանակում` հոնորարս կիսել վերջինիս հետ, որն անել ես չեմ պատրաստվում…:

Փոխարենը պատրաստվում էի կետ առ կետ արձագանքել Իլհամ Ալիեւի խոսքերին, բայց հետո հասկացա, որ դրա կարիքը չկա: Օրինակ առաջին կետում նա ինքն իրեն հակադրվում է, երկրորդում նա ինքն իրեն է ցույց տալիս, երրորդում փաստում է, որ իր տվյալները ավելի հին են, քան մեր հարեւանի գյուղի տան` «Զիլ» սառնարանի տակի փոքրիկ գորգը, իսկ ադրբեջանական սպառազինության եւ տեխնիկայի մասին նրա ասածի մեջ մի ուշագրավ մանրուք կա: Իլհամ Ալիեւը գովում է ոչ թե իր բանակի զինվորին, ինչը տրամաբանական կլիներ, որ աներ, հաշվի առնելով, որ հենց նրանց դիմաց է ելույթ ունեցել, այլ իր բանակի ռազմական տեխնիկան: Տպավորություն է առաջանում, որ Ալիեւին այդ պահին լսել է միայն տեխնիկան եւ… ոչ մի զինվոր: Այսինքն նրա առջեւ ելույթ ունենալիս, եթե կանգնած եղել էլ են, ապա միայն ադրբեջաներեն հասկացող տանկեր եւ հրթիռներ:

Բայց շատ լրջացանք, ինչը այս թեմայի շուրջ չի խրախուսվում: Ճիշտ այնքան, որքան զգոնության կորուստը չի խրախուսվում:

Այս ամենից հետո Իլհամ Ալիեւը երկրորդ անգամ է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերից, իր հոր` Հեյդար Ալիեւի անվան պետական շքանշանով պարգեւատրելով իր կնոջը` Մեհրիբան Ալիեւային:

Ի դեպ, Խաղերի մասին. դրանք ավարտվեցին. ասում են չինացիները մտադիր են իրենց մոտ կազմակերպել Եվրոպական հաջորդ խաղերը` հիմնավորմամբ` «Ինչի՞, Ադրբեջանը Եվրոպա՞ է»:

Իրականում Եվրոպական հաջորդ խաղերն իր մոտ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել Բելառուսը, սակայն` նույն հիմնավորմամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՂԱՆԵ՛Ր, ՄԻ ԲԱՐՁԻ ԾԵՐԱՆԱ՞Ք

Հաջորդ գրառումը

ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԿԻՑ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԿԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական