Հայաստանի խորհրդարանում երեկ քննարկվեց եւ ընդունվեց Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի տրամադրման վարկային համաձայնագիրը, որը նախատեսված է ռուսական արտադրության ռազմական արտադրանքի ձեռքբերման համար: Առաջին երեք տարին 3 տոկոս արտոնյալ պայմաններ ունեցող վարկը տրամադրվում է 13 տարով: Մեր պաշտպանության նախարարությունն այն օգտագործելու է արդեն այս տարվանից` գնելով ժամանակակից սպառազինություններ եւ այդպիսով ապահովելով ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Ավելացնենք, որ Հայաստանը ռուսական սպառազինությունները գնելու է ներռուսական գներով: