Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

26/06/2015
- 26 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ուզբեկստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոզեֆ Փրեսելը, ով նաեւ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, օրերս «Առավոտ» թերթին հարցազրույց էր տվել, որտեղ ասել էր, թե ամերիկացիների համար Հայաստանը` Ցեղասպանությունն է եւ Վիլյամ Սարոյանը: Դեսպան Փրեսելը նաեւ հայտարարել էր, թե Ամերիկայի հայկակական համայնքը աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը` Նահանգներում, քանի որ` «Գուցե սխալվում եմ, բայց պատճառը Հայաստանի անկախությունն է, երկրորդը, Ցեղասպանությունից 100 տարի է անցել եւ Ամերիկայի սփյուռքը կորցնում է հայրենիք վերադառնալու գաղափարը եւ նրանք դառնում են հայ ամերիկացիներ, ինչպես իտալացի ամերիկացիներ, կամ իռլանդացի ամերիկացիներ»:

Եթե հաշվի առնենք, որ Ամերիկայի հայ համայնքը հայկական սփյուռքի խոշոր համայնքներից մեկն է, եթե ոչ` խոշորագույնը, ապա ստացվում է, որ եթե Ցեղասպանությունից 100 չէ, 50 տարի էլ անցնի, ապա այդ համայնքը կձուլվի` աստիճանաբար կորցնելով ոչ միայն ազգային նկարագիրը, այլեւ ազգային խնդիրներին լուծումներ որոնելու եւ գտնելու հետեւողականությունը: Վերջինս, ի դեպ, կոնկրետ ամերիկահայերի պարագայում, արտահայտվում է հետեւյալ կերպ` «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամեն տարի հանգանականություններ անելով, եւ առնվազն ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներին` «դա Ցեղասպանություն էր» բառերը արտասանել տալով, չհաշված, իհարկե, ԱՄՆ նախագահների` ամերիկահայերին ուղղված ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձները: Այսինքն, պատկերավոր ասած` 50 տարուց հետո «հայ ամերիկացիները» շատ հնարավոր է, որ այլեւս իմաստ չտեսնեն Հիմնադրամին հանգանականություն անելու մեջ (ինչի արդյունքում Հիմնադրամի գոյությանն էլ իմաստազրկվելու վտանգ կսպառնա), ԱՄՆ նախագահի թեկնածուները գնան հանդիպման ոչ թե Ամերիկայի հայ համայնքի հետ, այլ ուղղակի ամերիկացիներ հետ` առանց Բառն ասելու պարտավորության, դե իսկ ԱՄՆ նախագահներն էլ հանգիստ լինեն ապրիլքսանչորսերին` առնվազն հայերին ուղղված ուղերձի տեքստը գրելու առումով:

Արդյունքում, «50 տարուց հետո» ամերիկացիների համար Հայաստանը գուցե Ցեղասպանությունն ու Վիլյամ Սարոյանն էլ չլինի, որովհետեւ` առաջինն ի՞նչ է, իսկ երկրորդը` ամերիկացի է:

Իհարկե, շատ հնարավոր է, որ դեսպան Փրեսելը չափազանցում է, կամ, որն ավելի հավանական է, 50 տարի հետո մենք ոչ ամերիկահայերի հանգանականությունների, ոչ էլ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչման կարիքն ունենանք, քանի որ հարուստ երկիր կլինենք, իսկ Վաշինգտոնն էլ Ցեղասպանությունը ճանաչած կլինի:

Խնդիրն այլ է. մենք ինքներս չափազանցում ենք ամեն անգամ, երբ հույսներս դնում ենք բացառապես հարուստ ամերիկահայերի, ֆրանսահայերի, ռուսահայերի,… վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. «Ե՛Ւ ԲՈՂՈՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ, Ե՛Ւ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ»

Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ ՌՈՒՍՆԵՐ, «ՎԱՏ» ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ ՌՈՒՍՆԵՐ, «ՎԱՏ» ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական