Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ 5-ՐԴ ԱՄԵՆԱԳՐԱՔՆՆՎԱԾ ԵՐԿՐԻՑ

26/06/2015
- 26 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷՆԴՐՈՒ ԿՈՆԵԼԼԻ

Հատկապես Մեծ Բրիտանիայում եւ ընդհանրապես Եվրոպայում քաղաքական իրադարձություններին հետեւող ազատ լրագրող Էնդրու Կոնելլին վերոնշյալ խորագրի ներքո անդրադարձել է Բաքվում անցկացվող առաջին եվրոպական խաղերին: Ստորեւ թարգմանաբար հոդվածի ամփոփ տարբերակը:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն պլպլպում է տարված եվրոպական խաղերի մոլուցքով: Հիսուն երկրներից 6 հազար մարզիկներ են ժամանել մասնակցելու սպորտային այս մրցույթին: Մարզադաշտերն ու ապակեպատ հյուրանոցները սունկի նման աճել ենՙ հասնելով մինչեւ երկինքները:

Տպավորիչ է տեսնել այս ամենը մի քաղաքում, որն ընդամենը երկու տասնամյակ առաջ փոշոտ ու հետամնաց էր: Բայց նույնիսկ հունիսի 12-ին բացման արարողությունից առաջ չարագուշակ նշաններ կային, որ միջոցառումը չի համապատասխանելու Օլիմպիական մակարդակներին, գաղափարներին ու կարգախոսներին: Վիզաներ չէին տրամադրվել «Amnesty International» եւ «Human Rights Watch» կազմակերպությունների պատվիրակություններին, «Platform London» կազմակերպությունից բրիտանացի մի ակտիվիստ Բաքվի օդանավակայանում կես ժամ մնալուց հետո ի վերջո արտաքսվել էր, BBC, Guardian Radio France International եւ գերմանական ARD լրատվամիջոցների պատվիրակություններին չէին հավատարմագրել:

Այս լուրերի հեղեղի պայմաններում ես ներկա գտնվեցի մամլո մի ասուլիսի, որտեղ նախագահի խորհրդական Ալի Հասանովը փորձում էր համոզել, որ որոշ արեւմտյան տարրեր հակա-ադրբեջանական արշավ են սկսել դրդված երկրի հաջողությունների նախանձից: Սա կարելի է մեկնաբանել այս կերպ. կառավարության անդամները չեն սիրում այն լրատվամիջոցներին, որոնք փորփրում եւ հայտնագործում են պետական միլիարդավոր գումարների հափշտակությունները, ազատ խոսքի սահմանափակումները եւ այլակարծիքների բանտարկությունները: Միջազգային գլխավոր լրատվամիջոցներին զրկելը անզգույշ քայլ էր, անշուշտ, որն իր հակառակ ազդեցությունն ունեցավ: Դա ավելի մեծ հնչեղություն հաղորդեց երեւույթին եւ բանսարկությունների տեղիք տվեց:

Ենթադրվում է, որ Ադրբեջանը մինչեւ 10 միլիարդ դոլար է ծախսել հյուրընկալելու համար այս եվրոպական խաղերը, այն դեպքում, երբ հացը շքեղություն է որոշ մարդկանց համար, իսկ միջին աշխատավարձը մայրաքաղաքում կազմում է մոտ 400 դոլար, եւ զգալիորեն նվազՙ շրջաններում: 100 միլիոն դոլարի հասնող բացման արարողության գլխավոր անակնկալը լեդի Գագան էր: Նա հայտնվեց բեմում ծաղկազարդ դաշնամուրի կողքին գեղգեղելու Ջոն Լենոնի «Imagine» («Երեւակայիր») երգը: Մշակութային զգացողությունները հաշվի առնելով որոշ երկրներում այդ երգի Աստծո վերաբերյալ տողը հաճախ բաց է թողնվում, բայց ես երբեք չէի լսել, որ բաց թողնվեր «ընչաքաղցության եւ սովի» մասին ակնարկող տողը: Գուցե երկրի նախագա՞հն էր նախօրոք գեղարվեստական որոշ ուղղություն ցույց տվել:

Որպես Ադրբեջանի ամենամեծ ներդրող երկիրը, ակնկալվում էր, որ Բրիտանիան պատվավոր մի պաշտոնյայի կուղարկի բացման արարողությանը: Խոսվում էր արքայազն Ուիլյամսի, Սթինգի, «Գահակալների խաղեր» ֆիլմի դերասանների մասին: Բայց Բրիտանիան ներկայացրեց արտգործնախարարության խորհրդարանական ներկայացուցիչ Թոգիաս Էլվուդը, որը հաջորդ օրն իսկ Բահրեյն մեկնեց օրակարգում ունենալով «Բարեփոխումներ եւ մարդու իրավունքներ» հարցերը, որոնց մասին հավանաբար չէր նախատեսել խոսել Բաքվում: Եվրոպայի մյուս երկրները անտարբեր էին: Ներկա էին Մոնակկոյի արքայազն Ալբերտը եւ Լյուքսեմբուրգի մեծ դուքսը: Մոտիկ հարեւաններից Ռուսաստանի Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի Ռեջեփ Թայիպ Էրդողանը, Բելառուսի Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Թուրքմենստանի Գուրբանգյուլի Բերդիմուհամեդովը: Հետաքրքրական էր Էրդողանի ակնարկը հաջորդ օրն այն մասին, որ Եվրոմիությունից ոչ մի առաջնորդի չի տեսնում, հակառակ որ խաղերը կոչվում են «եվրոպական»: Նրան Պուտինը պատասխանեց քմծիծաղով «որպես Եվրոմիությանը անդամակցելու թեկնածու երկիր, դուք ներկայացնում եք բոլորին»:

Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Պատրիկ Հիկին բեմ բարձրանալով խոսեց այն մասին, թե սպորտը «բացառիկ ուժ ունի դրական փոփոխություններ առաջացնելու, արժեքներ ստեղծելու, որոնք էլ փոփոխությունները կդարձնեն անխուսափելի»:

Պետք է նշել, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր տարեկան զեկուցագրում 180 երկրների մեջ Ադրբեջանին դասել էր 162-րդը: Իսկ «Թրենսփարենսի ինտերնեշնլ» կազմակերպությունըՙ իր գլոբալ կոռումպացված 175 երկրների ցուցակումՙ 126-րդը:

Ժողովրդավարությունը միշտ էլ ռիսկային «սպորտ» է համարվել Ադրբեջանում, բայց վերջին տարիների ոտնձգությունները լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ աննախադեպ են:

Ադրբեջան մեկնելուց առաջ Վրաստանում ես հանդիպեցի մարդու իրավունքների մի պաշտպանի, ով ասաց ինձ. «Տասնամյակների ընթացքում առաջին անգամն էր, չգիտեմ ում հետ հանդիպեմ այնտեղ»: Հաջորդ օրը, իմ ընկերներից, լավ տեղեկացված մի մեկնաբան էլ. փոստով ինձ հայտնում էր. «Ներիր, Էնդրու, բայց Բաքվի իմ ընկերները պարզապես վախենում են հանդիպել քեզ հետ»:

Նույնիսկ միջազգային ճանաչման արժանացած լրագրողներն են խրտնում: Պատահաբար լսեցի մեկի խոսակցությունը իր խմբագրի հետ: Նա ասում էր. «Կարծում եմ միջամտել են իմ էլեկտրոնային հաղորդագրությանը»: Մարդիկ խոսում են հյուրանոցի սենյակներում զգույշ լինելու, մթության մեջ լոգանք ընդունելու մասին, որպեսզի խուսափեն գաղտնի տեսագրություններից: Նման խոսակցություններն անհիմն չեն: Անցյալ տարի ֆրանսիացի ֆիլմ նկարահանողների ձեռքից խլել էին նկարահանող ապարատները եւ ոչնչացրել բոլոր կադրերը Բաքվի օդանավակայանում: Պատճա՞ռը: Նրանք տեսակցել էին ազերի այլախոհների հետ:

Բաքվի արեւոտ պողոտաներով անցնելիս մտաբերեցի իմ հանդիպումները մարդու իրավունքների ազերի պաշտպանների հետ նախորդ այցելությունների ընթացքում:

Ռասուլ Ջաֆարովը խոստումնալից փաստաբան էր, որին այս տարի բանտարկեցին վեցուկես տարի ժամկետով «իշխանության չարաշահման եւ հարկերից խուսափելու» մեղադրանք ներկայացնելով: Խալիդա Իսմաիլովան հետաքննող լրագրող էր, «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատակից, ով վերջերս բանտից ուղարկված եւ «Նյու Յորք Թայմսում» հրատարակված նամակով զգուշացնում էր «երկրում մարդու իրավունքների ճգնաժամի» առաջացման մասին: Լեյլա Յունուսը եւ իր ամուսինը, որոնք պաշտպանում ին իրենց տներից արտաքսված սովորական քաղաքացիների շահերը, բանտարկվեցին «Հայաստանի օգտին լրտեսելու» մեղադրանքով: Նրանք երկուսն էլ մեծահասակ են եւ աստիճանաբար կորցնում են իրենց աչքերի լույսը: Էմիլ Հուսեյնովին երկրից փախցրին շվեյցարական ինքնաթիռով տասը ամիս այդ երկրի դեսպանատանը թաքնված մնալուց հետո:

Սրանք սոսկ մի քանի նմուշ են քաղբանտարկյալների, որոնց թիվը որոշ ոչ-կառավարական կազմակերպությունների հասնում է մոտ 80-ի, ավելի շատՙ քան Ռուսաստանն ու Բելառուսը միասին վերցրած: Նրանք պարզապես փորձում էին իրենց համաքաղաքացիներին օգնել, բայց հայտնվեցին բանտերում: Ակնկալել, որ մարդու իրավունքների խախտումներին լրջորեն մոտենան եվրոպական կառույցները, պարզապես ծիծաղելի կարող է թվալ, որովհետեւ իմանալով հանդերձ այդ բոլորի մասին, նրանք շարունակում են թութակի նման կրկնել նույն հանգերգը սպորտի ոչ քաղաքական լինելու մասին, հակառակ այն փաստին, որ անցյալ տարի Օլիմպիական միջազգային կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ի վերջո խոստովանեց, որ «այլեւս չի կարելի ժխտել, որ օլիմպիական խաղերը առնչություն ունեն քաղաքականության հետ»:

Դրա վառ օրինակը մենք տեսանք նաեւ Բաքվում այս օրերին: Ամեն անգամ, որ հայ մարմնամարզիկն էր հայնտվում հարթակում, լսվում էին ամբոխի բարկության արտահայտություններն ու սուլոցները: Ընդհանրապես հայերի ներկայությունն այնտեղ ուղղակի ուշագրավ էր, քանի որ սովորաբար իրար երկրներ այցելություններից խուսափում են: Երկու երկրների թշնամանքը իսրայելա-պաղեստինյան ճգնաժամի մակարդակի են: Ռուսաստանը երկու կողմերին էլ զենք է մատակարարում եւ թվում է, թե մի փոքր անզգուշություն, եւ աշխարհը կկանգնի պատերազմի շեմին:

Ադրբեջանը շատ բան ունի աշխարհին ներկայացնելու եւ ոչ մի քաղաքացու չպետք է բնութագրել կառավարության հանցագործությունների որակավորումներով: Նրանք ամեն իրավունք ունեն ուրախանալու իրենց ձեռքբերումներով եւ հյուրասիրությամբ, որն այս միջոցառումը հաջողությամբ պսակեց:

Բայց ոմանք մտածում են, որ այս առաջին եվրոպական խաղերը կլինեն նաեւ վերջինը: Բացման արարողությունից ընդամենը երկու օր առաջ Հոլանդիայի կառավարությունը հետ վերցրեց 2019-ին հաջորդ եվրոպական խաղերն իր երկրում անցկացնելու խոստումըՙ պատճառաբանելով, որ խելամիտ չէ այդքան մեծ գումարներ ծախսել տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Սովորաբար, Օլիմպիական միջոցառումների ավարտին ջահը հանձնվում է հաջորդ հյուրընկալ երկրին: Այդպիսին չլինելու պարագայում սպորտային հասարակությունը եւ էթիկայի, հավասարության եւ արդարության կողմնակիցները գուցե մտածեն այդ ջահը օգտագործել լուսավորելու մթության մեջ արգելափակված մարդկանց կյանքը, եւ օգնելու Ադրբեջանին վերագտնելու իր ժողովրդավարական խիղճը:

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Հաջորդ գրառումը

«ՏԱՌԱՊՅԱԼՆԵՐԻ ՃԻՉԸ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ՏԱՌԱՊՅԱԼՆԵՐԻ ՃԻՉԸ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոնը» Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի՝ հոկտեմբերի 8-ից ի 12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ուսումնասիրություն է արել, ըստ...

ԿարդալDetails

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական