Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ԳՈՐԾԸ

19/06/2015
- 19 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբեւէ մտածե՞լ եք, թե ո՞րն է մեր գործը: Բացի, իհարկե նրանից, որի դիմաց վարձրատրվում ենք: Ի դեպ, մեր վարձատրության չափը որոշելն արդյոք մեր գո՞րծն է, թե՞ նրա, ում գործը մեծ հաշվով մենք անում ենք: Եթե աշխատավարձը մերն է, ուրեմն այն, ինչը մենք անում ենք դրա դիմաց, եւս մերն է: Բայց կան գործեր, որոնք մենք անում ենք, կամ չենք անում` առանց իմանալու, թե արդյոք դա մե՞ր գործն է: Ենթադրենք տանը նստած հեռուստացույց ենք նայում եւ լսում ենք, թե ինչպես է հարեւանը իր կնոջը ծեծում: Միջամտելը, օգնության ձեռք մեկնելը (կնոջը) մե՞ր գործն է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է մեր գործը հարեւանի տուն բարձրանալը, երբ նա իր տան մեջ իր ծորակից հոսող ջուրը թափում է իր տան հատակին: Մե՞զ է խանգարում, իսկ առաջին պարագայում` աղմուկ բարձրացնելով չի՞ խանգարում:

Բայց, սրանք անշուշտ մանր հարցեր են, չնայած ասում են` սատանան մանրուքների մեջ է: Ավելի մեծ հարցեր կան: Օրինակ այն, որ ՀՀ նախագահի հրամանով ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով էլ այդ պաշտոնում է նշանակվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը. սա մեր գո՞րծն է: Տրամաբանում ենք, որ այո, քանի որ մեր գործը չի կարող լինել միայն բանակին անհրաժեշտ քանակությամբ զինվոր տալը, եւ սաՙ եթե մենք հասարակությունն ենք, սովորական ժողովուրդը: Իսկ եթե մենք լրագրող ենք, ուրեմն սա մե՞ր գործն է: Ասենք լրագրողի գո՞րծն է արդյոք հարցնել որեւէ պաշտոնատար անձի, թե ինչի հետ է կապված այս նշանակումը:

ԱԺ պատգամավոր, հանրապետական Համլետ Հարությունյանի կարծիքով, օրինակ, դա` այսինքն ռազմական ոլորտի նշանակումները մեր գործը չեն: Համենայն դեպս, երբ պատգամավորին վերոհիշյալ հարցերով դիմել են լրագրողները, նա պատասխանել է` «Ախր դա ձեր ի՞նչ գործն է. Ադրբեջանի համար ե՞ք այդ հարցազրույցները վերցնում»: Չի բացառվում, որ պարոն Հարությունյանը այդ պահին եղել է ՀՀԿ-ի վերջին նիստից ստացած տպավորությունների տակ, որտեղ, գուցե դրվածք է ձեւավորվել, ըստ որի քննարկվող բազմաթիվ հարցերը կոնկրետ Հ. Հարությունյանի գործը չեն: Այս համատեքստում էլ, մարդը, փոքր ինչ վրդովված, թափել է իր զայրույթը լրագրողների վրա, որոնց գործն, ի դեպ, հարց տալն է, եւ այդ հարցերի պատասխանների հիման վրա` հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելը: Անշուշտ Հ. Հարությունյանը պարտավոր չէ իմանալ, թե ո՞րն է լրագրողի գործը, բայց նա հո պարտավո՞ր է իմանալ, որ պատգամավորի գործերից մեկն էլ լրագրողների հարցերին հնարավորինս բարեկիրթ պատասխանելն է:

Ինչ վերաբերում է «Ադրբեջանի համար հարցազրույցներ վերցնելուն», ապա նախ Ադրբեջանը դեռ հայերեն չի հասկանում, ապա եւ հայ հասարակությունը ադրբեջանցի չէ, որի հետաքրքրությունների շրջանակներում էլ (երբեմն) լրագրողները հարցեր են տալիս:

Այդուհանդերձ, ո՞րն է մեր գործը, բացի, իհարկե, սսկվելուց, հարկերը պարտաճանաչ վճարելուց, բացառապես «Արարատ» հեռուստաընկերություն նայելուց եւ պարոն Տարոն Մարգարյանին շնորհակալություն հայտնելուց: Այս առումով մի ուշագրավ իրողություն էլ կա, երբ ասում են, թե տվյալ հարցի մասին պետք է բացառապես խոսեն տվյալ ոլորտի մասնագետները: Լավ, ենթադրենք հարցն այն է, որ մայրաքաղաքի խանութներից մեկի անունը գրված է լատինատառ: Հիմա այս հարցի շուրջը միայն Լեզվի պետական տեսչությունն ու լեզվաբաննե՞րը պետք է խոսեն: Կամ, փոքրիկ երեխան մնացել է վերելակի դռների արանքում եւ մահացել. այս մասին էլ, հավանաբար, պետք է վերելակների մասնագետները բացառապես խոսեն: Անշուշտ, ենթադրենք կենտրոնական նյարդային համակարգի մասին երթուղայինի վարորդը չի կարող խոսել, բայց ոչ թե որովհետեւ իրավունք չունի, այլՙ քանի որ ուղղակի չի կարող: Կամ հակառակորդի կողմից կազմակերպված հերթական դիվերսիոն գործողության մասին կյանքում երբեք հակառակորդ չտեսած մարդը չի կարող խոսել, բայց այդ մասին խոսելու, առավել եւս` իմանալու իրավունք բոլորն ունեն: Իսկ երբ համապատասխան մարմիններում չգիտեն, որ իրենց գործը նաեւ տեղեկություն տրամադրելն է, մարդիկ սկսում են տեղեկություն կառուցել… Ասա ձեր ի՞նչ գործն է: Սա էլ հո ընտրություններ, կամ երկրի ղեկավարմանը մասնակցել չէ, որտեղ, ինչպես գրված է Սահմանադրությունում, ժողովուրդը գործ ունի՛:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍ Ի՞ՆՉ ՌՈՒՍՆԵՐ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ` made in Baku

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ` made in Baku

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական