Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ Ի՞ՆՉ ՌՈՒՍՆԵՐ ԵՆ

19/06/2015
- 19 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունիսի 15-ին Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Դիակի զննումից պարզ է դարձել, որ սպանվածը (սա էլ է պարզ դարձել զննումից հետո) ՌԴ 19-ամյա քաղաքացի Իվան Նովիկովն է, որը ոչ թե իր ամառային հանգիստն էր եկել վայելելու Հայաստանում, այլ ծառայում էր Գյումրիի ռուսական` 102-րդ ռազմաբազայում: Այս տեղեկությունը միանգամայն հասկանալի կերպով հետաքրքրեց նաեւ ռուսական լրատվամիջոցներին, որոնցից շատերը անմիջապես հիշեցին ռուսական ռազմաբազայի մեկ այլ զինծառայող Վալերի Պերմյակովին եւ գյումրեցիներ` Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության պատմությունը: Ըստ այդ լրատվամիջոցների տրամաբանության, շատ հավանական է, որ Իվան Նովիկովին սպանել են հայ վրիժառուները… Հետո, երբ նախաքննությունից պարզ դարձավ, որ Նովիկովի սպանության մեջ կասկածվում է նրա իսկ ծառայակիցՙ կրկին ՌԴ քաղաքացի Իվան Բոսխոմշինը, ով հանդես է եկել ինքնախոստովանությամբ, նույն այդ լրատվամիջոցները միանգամից լռեցին, ինչից եզրակացնում ենք, որ եթե ռուս զինվորին սպանել է մեկ այլ ռուս զինվոր, ապա դա հետաքրքրական չէ, անգամ` նորմալ է, բայց այլ հարց էՙ երբ ռուս զինվորին սպանում են տեղի բնակիչները` հատկապես վրիժառությունից ելնելով:

Ինչեւէ, հաշվի առնելով, որ այս պատմության մեջ ռուսների մեղքը միայն սա չէ, եւ սա ամենեւին էլ ամենակարեւորը չէ, առաջ անցնենք:

Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ ռուսական 102-րդ ռազմաբազայից փախավ այդ ռազմաբազայի ծառայող, ՀՀ քաղաքացի Սերգեյ Աֆյանը: Այնուհետեւ նրան գտան մահացած, նախաքննությունն էլ պարզեց, որ Աֆյանը ինքնասպանություն է գործել: Այսինքն, եթե միայն այս` ընթացիկ տարին վերցնենք, ապա 102-րդ ռազմաբազայում արդեն երրորդ աղմակահարույց դեպքն է գրանցվում, ընդ որում բոլորն էլ մահվան ելքով: Թվում էր, որ Պերմյակովի դեպքից հետո բազայի հրամանատար Անդրեյ Ռոզինսկու փոխարինումը գեներալ-մայոր Ուստինովով, նշանակում է, որ Մոսկվան ամեն ինչ պահում է վերահսկողության տակ եւ համապատասխան դասերը քաղել է: Բայց Աֆյանը փախավ հենց Ուստինովի օրոք եւ Նովիկովին հենց Ուստինովի օրոք սպանեցին: Ուրեմն…

Տպավորությունն այնպիսին է, որ ռուսները ոչ թե հատուկ են ընտրում նրանց, որոնց ուղարկում են Հայաստան ծառայելու, այլ մեր երկիր են ուղարկում նրանց, ովքեր ոչ մի այլ տեղ ծառայելու համար պիտանի չեն: Օրինակ, վերջին ժամանակներում արտերկրում գտնվող ռուսական ոչ մի բազայում նման դեպքեր տեղի չեն ունեցել, միայն Հայաստանում, հետեւաբար… Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ վստահված է քրեական որոշ տարրերի, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց ագրեսիվությունը թոթափում են ամենեւին էլ ոչ Հայաստանի թշնամիների վրա:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Պուտինին անպայման կզեկուցեն եւ կներկայացնեն ռուս զինվորի սպանության գործը: Մեծ հույս ունենք, որ ոչ միայն այդ գործը. տպավորությունն այնպիսին է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազան ինքն արդեն գործ է: Գուցե ժամանակավորապես Պուտինն անձա՞մբ ստանձնի բազայի անմիջական հրամանատարությունը, համ էլ մենք կհամոզվենք, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով է ապահովում Հայաստանի տարածքային ամբողջականությունն եւ անվտանգությունը:

Հ.Գ.- Համաձայն ռուսական 102-րդ ռազմաբազայի շահագործման մասին հայ-ռուսական համաձայնագրի 4-րդ հոդվածի` երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողը հանցագործություն է կատարում բազայի տարածքում կամ բազայի տարածքից դուրս, բայց բազայի մեկ այլ զինծառայողի կամ էլ վերջինիս ընտանիքի անդամի նկատմամբ, ապա գործը վարում է ռուսական կողմը: Սա նշանակում է, որ Պերմյակովն իրենցը չէ, բայց նշանակում է նաեւ, որ Բոսխոմչինն իրենցն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԳՈՐԾԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԳՈՐԾԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական