Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՄԱՅՐԱՄՈՒՏ, ՈՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱՍԵՑՆԵԼ»

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայերեն եւ ռուսերեն լույս է տեսել Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որ հարկավոր է կասեցնել» գիրքը: Անցած տարի, երբ քաղաքական գործիչը դեռ մեր կողքին էր, այս գրքում ամփոփված նրա քաղաքական վերլուծությունները հրապարակվեցին yerkir.am կայքում: Հենց կայքի աշխատակազմի նախաձեռնությամբ էլ վերլուծությունները գիրք են դարձել, որն օրեր առաջ ներկայացվեց հանրությանը:

Տողերիս հեղինակն ափսոսում է, որ դրա հնարավորությունն ունենալով` այս վերլուծություների բուռն ու հակասական արձագանքների մասին ժանանակին հարցազրույց չի ունեցել Վ. Հովհաննիսյանի հետ: Առհասարակ` Ազգայն ժողովում նրա հետ շփվելու, նրանից բազմաթիվ հարցերի պատասխանը ստանալու առիթներն ունենալով` ցավալի է, որ դա լավ չենք օգտագործել` նրա երիտասարդական ավյունը թույլ չէր տալիս մտածել, որ շատ շուտով դրանցից զրկվելու ենք: Առհասարակ` նրան լսելը, նրա բանավեճերին Ազգայն ժողովում հետեւելը, ղեկավարման վահանակից ԱԺ նիստերը նուրբ, բայց ոչ սպանիչ հումորով համեմելով վարելուն ակնդիր լինելը խորհրդարանում հավատարմագրված լրագրողներիս համար միշտ էլ գրավիչ են եղել: Նա այն եզակի գործիչներից էր, որը երբեք չէր փակվում կուսակցական կաղապարում` երեւույթներին ավելի լայնահայաց նայելով, հայերիս խնդիրները հաճախ մարդկության ընդհանուր պատուհանից դիտելով եւ ազգային գործունեությամբ զբաղվողներին վարակելով լայնախոհությամբ, ծառերի հետեւում անտառը տեսնելու դիտողունակությամբ: Նրանը չէին դատարկՙ հաճախ հանդիպող կուսակցական փառասիրությունն ու ինքնագոհ «ազգասիրությունը», այլ խնդիրների արմատին հասնելով, պատճառահետեւանքային գործոնները բացահայտելով` ցավին դարման անելու լուծումների որոնումն էր նա որդեգրել իր կենսակերպում: Հայերիս ու մեր երկրի խնդիրների վերաբերյալ իր քաղաքական-փիլիսոփայական վերլուծությունները, որ ներկա գրքում են ամփոփված, նույնպես ելքերի որոնման փորձ են ու մտորումների տեղիք են տալիս: Չէինք ուզենա մեր դատողություններով ծանրաբեռնել ընթերցողին, այլ հենց Վահան Հովհաննիսյանի մտքերից մի քանի մեջբերումներով կուղղորդենք նրան դեպի այդ գիրքը, որն արժե կարդալ.

«Եթե դուք պատրաստվում եք սպասել հրաշքով ձեզ փրկողին` dues ex machine ոճով, իսկ ինքներդ ցանկանում ապրել, ինչպես ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել եւ շատ լաց լինել, եթե ցանկանում եք նստել հեռուստաէկրանի առջեւ եւ հեռվից հետեւել սեփական փրկությանը, ապա առավելագույնն, ինչ կտեսնեք, կլինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն»:

«Մարդկությունն, ընդհանուր առմամբ, ինչպես եւ առանձին վերցրած ցանկացած ազգ, կազմված է անհավասար մասերից. նրանք ովքեր զարկ են տալիս առաջընթացին, նրանք, ովքեր ակտիվ դիմադրում են դրան, եւ նրանք, ովքեր պասիվ սպասում են այդ գործընթացի արդյունքներին` «ճանապարհին գցած գերանի» կարգավիճակում»:

«Կա՛մ զարթոնքի թարմ քամի եւ քայլ դեպի ապագա, կա՛մ մակաբուծություն սեփական պատմության վրա, ահա սա է այն ընտրության իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է»:

«Ինչպիսն է միջին վիճակագրական մեր հայրենակցի ստանդարտ կամ ընդհանուր առմամբ հաճախ հանդիպող արձագանք նոր տեղեկությանը, գաղափարին, վարկածին. «Գիտեմ»: Դրան հանդիպում ենք բոլորս եւ նույն այդ թուլությունն էլ ունենք բոլորս: Եւ բոլորիս դա զայրացնում է, սակայն… ոչինչ չի փոխվում: Բոլորն ամեն ինչ գիտեն: Ընդգրկույթը մեծ է. գիտեն` ինչպես է խորովածը պատրաստվում եւ ինչպես մտնել Մաքսային միություն ու միաժամանակ ինտեգրվել Եվրոպային, ինչպես մեծացնել երեխաներին եւ ինչպիսի երաժշտություն լսել, ինչպես կաշառք վերցնել եւ ինչպես տալ: Լսեք մեր քաղաքագետներն, նաեւ` որոշ քաղաքական գործիչների, կարդացեք նրանց հոդվածները, հարցազրույցները . նրանք ռուսներից լավ գիտեն, թե որոնք են Ռուսաստանի ազգային շահերը, նրանք ամերիկացիներից լավ գիտեն, թե ինչպես է հարկավոր լուծել նրանց ներքին եւ արտաքին խնդիրները, ներողամիտ ժպիտով սովորեցնում են եվրոպացներին եւ ցույց տալիս տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները»:

«Հավատացնում եմ ձեզ, որ շատ քչերն են աշխարհում մեր ազգային նկարագրի մասին դատում Ներսես Շնորհալու կամ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությոններով: Օտարերկրյա հանրության գերակշիռ մասը մեր մասին դատում է խանութներից կոստյումներ եւ փողկապներ գողացող պաշտոնյաներով ու պատգամավորներով, Գլենդելի բենզալցակայանների առջեւ պպզած, չսափրված կերպարներով, տարբեր պատվիրակությունների` ոչ մի լեզվով չխոսող անդամներով, սակայն ովքեր իրենց կարեւորող տեսքով ներկայանում են արտասահմանյան համաժողովների ու նիստերից փախչում խանութները, մոսկովյան մետրոյում արեւածաղիկ չրթող լպիրշ տղաներոով եւ այլն: Բոլորին հաճելի է հայ լինել, երբ խոսքն Արամ Խաչատրյանի, Վարդգես Սուրենյացի եւ շախմատի մեր հավաքականի մասին է: Իսկ երբ խոսքը ձեր այն համաքաղաքացիների մասին է, այդ թվում` բավականին բարձրաստիճան, ովքեր դժվար թե տարրական ֆեյս-կոնտրոլ անցնեն բարձրակարգ ռեստորանում եւ որոնց հետ ազգային կապ ունենալիս դուք անհարմար եք զգում, հատկապես` արտասահմանում… Ես կնախընտրեի, որ ինձ նրանց կողքին պարզապես չճանաչեին»:

«Ե՛ւ սերը, ե՛ւ ատելությունը ընդամենն արձագանքն են այն բանի, թե ինչպես է իշխանությունն իրականացնում հասարակության կողմից իրեն արտոնված` այդ հասարակությանը ղեկավարելու իրավունքը»:

Մնացյալը` Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ՍԻՐԻԱ Է ՈՒՂԱՐԿԵԼ 15 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԿՈՐՊՈՒՍ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական