Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

05/06/2015
- 05 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջին անգամ այդ մասին խոսեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հետո, իհարկե, խոսեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, բայց այստեղ կարեւոր է այդ «հետո» -ն: Երկու պետական կառույցներից էլ չմոռացան շնորհակալություն հայտնել` «վեհ գործում ներդրած ավանդի համար», ինչին էլ հաջորդեց շնորհակալությունների մի ամբողջ շքերթ` արդեն սոցիալական կայքերում… Բրազիլիան Պարագվայը չէ, Պերուն չէ, Գվատեմալան կամ Հայիթին չէ, «Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»:

Այսինքն` չի ճանաչել: Ոչ թե զղջացել է, այլ ուղղակի չէր էլ ճանաչել: Դե բրազիլական խորհրդարանում` Սենատում քննարկել են հարցը, մի շարք բրազիլացի պատգամավորներ ելույթներ են ունեցել, ինչպես ասում են` հայամետ, կամ` մարդասիրական, հետո բրազիլացի 81 սենատորներից 47-ը ստորագրել են մի փաստաթղթի տակ, որը ոչ թե ճանաչում է Ցեղասպանությունը, այլ այն ճանաչելու հարցը մտցնում է Սենատի օրակարգ, ավելի ուշ էլ 55 սենատոր կողմ է արտահայտվել, որպեսզի Սենատն ընդունի ցավակցական փաստաթուղթ… Հետո, գոնե մինչեւ այս պահը Բրազիլիան Ցեղասպանությունը ճանաչելու մասին որեւէ փաստաթուղթ չի ընդունել, հարցն անգամ քվեարկության չի դրվել:

Սա չի նշանակում, անշուշտ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը կամ ԱԳՆ-ն ապատեղեկատվություն են տարածում: Սա նշանակում է, որ Հայաստանի դիվանագիտական խողովակները լավ չեն աշխատում: Օրինակ` կոնկրետ Բրազիլիայում մենք ունենք ոչ միայն համայնք (ի տարբերություն, օրինակ, արգենտինահայերի կամ ուրուգվահայերի, այդքան էլ ակտիվ չէ, բայց կա), ոչ միայն Հայ դատի գրասենյակ, այլեւ ուշադրություն` դեսպանատուն, հետեւաբար` նաեւ դեսպան: Մինչդեռ «Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը» տեղեկատվությունը ոչ ՀՀ նախագահի աշխատակազմը, ոչ ՀՀ ԱԳՆ-ն կարիք չեն տեսել ճշտելու կամ բրազիլահայերից, կա՛մ Բրազիլիայի Հայ դատի գրասենյակից, կա՛մ էլ 2014-ի հունվարի 25-ից Բրազիլիայում ՀՀ դեսպան նշանակված Աշոտ Գալոյանից: Դեսպանի պարագայում, անկեղծ ասած` վստահ չենք, բայց վստահ ենք, որ Հայ դատի գրասենյակը, առավել եւս բրազիլահայերը հաստատ տեղյակ կլինեին, թե ինչ է իրականում տեղի ունեցել Բրազիլիայում:

Ի դեպ չորեքշաբթի օրը, ԵԱՀԿ գործող նախագահողի, Սերբիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը ոչ միայն չի հերքել իր իսկ ղեկավարած գերատեսչության ավելի վաղ տարածած տեղեկատվությունը` ճանաչման մասին, այլեւ վերահաստատել է, որ «այո, բրազիլական Սենատի կողմից ճանաչում եղել է»:

Ո՞վ է նման բաներ հաղորդում ՀՀ ԱԳՆ-ին, եւ, որը պակաս կարեւոր չէ` քանի՞ դեսպան ունենք, որ նման բաներ են հաղորդում ՀՀ ԱԳՆ-ին:

Ինչ վերաբերում է հայկական կողմի խմբակային շնորհակալությանը, ապա ասենք, որ պետք չէ մտահոգվել դրա անիմաստ լինելու համար: Հայաստանը հանգիստ կարող է հայտարարել, որ այո, ինքը շնորհակալություն է հայտնել Բրազիլիային, բայց ոչ թե Ցեղասպանության ճանաչման համար, այլ` ….միջազգային ֆուտբոլում այդ երկրի ունեցած մեծ ներդրման համար, ինչը նույնպես վեհ գործ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ «ԿԻՆՈ»-Ն

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ «ԿԻՆՈ»-Ն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական