Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓՈՍՏԸ

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլորովին վերջերս անհայտ մեկը մեր խմբագրության միջանցքի սեղանին դրել էր մի գրություն, որտեղ գրված է` «Ամենայն հայոց Սերժ Սարգսյանին»: Սակայն այս թղթի մեջ փաթաթված մենք տեսանք այն, ինչը, տրամաբանում ենք` ուղղված էր «Ամենայն հայոց Սերժ Սարգսյանին»: Իսկ տեսանք կարծր, գրեթե ոսկրային կազմով մի փոքրիկ գրքույկ` թելերով կապված եւ կարված, որի վրա փորագրված էր` «Թուղթ եւ գիր»: Անկեղծ ասած` մենք, խորագրից խուսափելով, չբացեցինք այն, մանավանդ որ դա մեզ չէր հասցեագրված: Ամեն դեպքում ՀՀ նախագահի մոգության եւ գուշակության հարցով օգնականին (եթե այդպիսին կա) հորդորում ենք` ուշադիր լինել. մարդ ես, ավելի ճիշտ` մոգ ես, էլի…

Հաշվի առնելով, որ այս «նամակը» Սերժ Սարգսյանին է հասցեագրվել այս տարի եւ ամենեւեին էլ չի ներկայացվել Բաղրամյան 26` նախագահի նստավայր, այն ներառված չէ անցյալ տարի ՀՀ նախագահին ուղղված 6988 դիմում-բողոքների մեջ: Այս վերջինի մասին ԱԺ-ի մշտական հանձնաժողովներին երեքշաբթի օրը տեղեկացրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, նշելով նաեւ, որ անցած տարի նախագահականում ընդունել են 7340 քաղաքացու: Միայն այս թվերի հրապարակումից պարզ է դառնում, որ հնարավոր է ՀՀ քաղաքացիների անթիվ-անհամար դիմում-բողոքները քաղաքացիների համար դրական ելքով լուծում են ստանում` մինչեւ նախագահական հասնելը, ասենք` իրենց տեղական կառավարման մարմիններում: Եւ, բնականաբար, կարիք չի լինում հասնել նախագահական: Ի դեպ, այս համատեքստում նկատենք, որ համաձայն Transparency International-ի զեկույցի` անցյալ տարվա տվյալներով պետական ինստիտուտներից ՀՀ քաղաքացիներն ամենաշատը վստահում են հենց տեղական ինքնակառավարման մարմիններին (իյա, իրո՞ք):

Հնարավոր է, սակայն, որ ՀՀ քաղաքացիները այնքան էլ չեն վստահում կամ արժեւորում իրենց տեղական ինքնակառավարման մարմինները եւ իրենց բողոք-նամակները միանգամից ուղղում են նախագահական: Բայց սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներից միայն 6988-ը ունեն դիմում-բողոք, ինչը, հասկանալի է, այդպես չէ:

Չի բացառվում նաեւ, որ այսքան քաղաքացիների համար սպառվել է իրենց դիմում-բողոքների առնչությամբ դրական լուծում ստանալու պետական այլՙ ավելի ցածր մարմիններից աջակցության ակնկալման ժամանակը եւ դրանք ստիպված հասել են նախագահական: Իհարկե կան նաեւ այլ տարբերակներ, օրինակ այն, որ այս խումբ քաղաքացիներն ապրում են նախագահականին մոտ եւ նրանց ուղղակի հարմար է տնից դուրս գալ, մի հատ, ձեռքի հետ, դիմում-բողոք գցել նախագահականի` «Նամակների համար» արկղի մեջ եւ գնալ գործերով, եթե, իհարկե, դրանք կան:

Ուշագրավ է, որ Վիգեն Սարգսյանը չի ասել, թե այս` 6988 դիմում-բողոքներից, որոնք, հիշեցնենք եւ ընդգծենք, նախագահականը ստացել է ոչ թե մեկ օրում, կամ գոնե մեկ շաբաթում, այլ ամբողջ անցյալ տարվա ընթացքում, քանի՞սն են դրական լուծում ստացել: Չի բացառվում, որ այդ դիմում-բողոքներից 2200-ը դրական լուծում չի ստացել, կամ առհասարակ չեն էլ քննարկել, արհամարհվել են: Ինչո՞ւ հենց այդքանը, որովհետեւ Վիգեն Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ հենց 2200 մարդ անցյալ տարի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ենթադրում ենք, որ նրանք, մինչեւ այդ ծայրահեղ քայլին դիմելը, մեկական դիմում-բողոք են գցել նախագահականի արկղը եւ տեսնելով, որ դրանց ընթացք չի տրվում…

Ինչ վերաբերում է նախագահականում ՀՀ 7340 քաղաքացու ընդունելությանը, ապա միանգամից ասենք, որ եթե նրանց ընդունել են նախագահականում, դա չի նշանակում, որ ընդունողը եղել է Սերժ Սարգսյանը: Այլ հարց է, եթե այդ քաղաքացիներց մեկը եղել է, ենթադրենք, Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ Գագիկ Ծառուկյանը. վերջիններս այսօր պետական պաշտոնյաներ չեն եւ, եթե նրանք գնում են նախագահական, ապա` որպես ՀՀ քաղաքացի, հետեւաբար մտնում են նախագահական այցելած ՀՀ քաղաքացիների տարեկան ցուցակի մեջ:

Վիգեն Սարգսյանը այստեղ էլ լռել է այն մասին, թե ինչի՞ շուրջ են զրուցել այս 7430 քաղաքացու հետ նախագահականում: Չի բացառվում, որ մարդիկ ներս են մտել, ապա որոշ ժամանակ սպասել եւ տեսնելով, որ իրենց ոչ ոք չի ընդունում, հեռացել են. սա ընդունենք, քիչ հավանական է: Հնարավոր է, որ նրանց ընդունել են եւ զրուցել` կյանքից, բնությունից, այն հարցի շուրջ, թե ինչ գեղեցիկ է հոսում գետը (Որոտանն, անշուշտ): Սա` ամենահավանականն է: Եւ վերջապես շատ հնարավոր է, որ այդ մարդկանց հետ խոսել են վերջիններիս հուզող բուն խնդիրներից: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարի ՀՀ ոչ մի քաղաքացի հրապարակայնորեն շնորհակալություն չի հայտնել նախագահականին` իրեն սիրով եւ հարգալից ընդունելու եւ իր խնդիրը լուծելու համար, ուրեմն այս հանդիպումներն էլ դրական ելք չեն ունեցել ՀՀ 7430 քաղաքացու համար: Համաձայնեք, հակառակ պարագայում վիճակախաղի գովազդի նման, հենց նախագահականից տեսահոլովակ կնկարեին, որտեղ աննախադեպ ուրախ դեմքով ՀՀ քաղաքացին կհայտարարեր, որ շահում է նա, ով մտնում է նախագահական. «Ժողովուրդ, արդար է, հավատացեք»: Չի եղել նման բան:

Փոխարենը անցյալ տարի, Վիգեն Սարգսյանի հավաստիացմամբ` 13 հազար 266 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն, որոնցից` 3613-ը` սիրիահայեր են: Մենք, անշուշտ, չենք ներկայացնի հիմա, թե առհասարակ քանի՞ սիրիահայ է վերադարձել հայրենիք անցյալ տարի, հետեւաբար նրանցից քանիսը չի դիմել, կամ դիմել է ու չի ստացել ՀՀ քաղաքացիություն, քանի որ դա մեր կողմից կլինի դիմում-բողոք, որն, ինչպես հասկանում ենք, նախագահականում միայն հաշվում են, այն էլ տարին մեկ անգամ, ոչինչ ավելին:

Մնում է միայն խնդրել նախագահականին` այս տարվա դիմում-բողոքների, նամակների մեջ ներառել նաեւ մեր խմբագրությունում գտնվողը, այսինքն` մեկն արդեն կա, ի՞նչ կարեւոր է, թե մեջն ինչ է գրված:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻՑ ԿՈՄԻՏԱՍ

Հաջորդ գրառումը

«Չ»ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Չ»ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական