Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՎԵԼ

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈԲԵՐՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ, 25.05.2015թ.

ՀՀ քաղաքացի Ռոբերտ Նիկողոսյանը հանցագործության կատարման մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

22.05.2015 թվականի գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Գ. Գեւորգյանի` ինձ ուղարկված նամակով հայտնվում է, որ «… Ձեր 2015 թվականի մայիսի 12-ի դիմումների կապակցությամբ կրկին հայտնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երեւան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Մուշեղ Ղահրամանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Ձեր նույնաբովանդակ` 2013 թվականի նոյեմբերի 16-ի դիմումի կապակցությամբ ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով 2013 թվականի դեկտեմբերի 13-ին քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել` Մուշեղ Ղահրամանյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

… Ձեր դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու եւ դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են»:

Այսինքն, ԴԱՀԿ հարկադիր կատարող Մուշեղ Ղահրամանյանի կողմից` տարիներ շարունակ պարտապանից` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից, այնուհետ` ՀՀ ֆինանսների նախարարությունից` հարկադիր պարապուրդի գումարը չբռնագանձելու, ծառայողական պարտականությունները միտումնավոր չկատարելու պատճառով` ՀՀ քաղաքացուն էական գույքային վնասներ են հասցվել, ԴԱՀԿ ծառայողը կատարել է արարքներ, որոնք նախատեսնված են ՀՀ քրեական օրենսգրքով, մինչդեռ գլխավոր դատախազության ավագ դատախազ Գ. Գեւորգյանը` մերժում է քրեա-իրավական գնահատական տալ ԴԱՀԿ ծառայողի ապօրինի վարքագծին, այն պարզ պատճառով, որ եթե պաշտպանի օրենքը, այդ դեպքում հարկադիր պարապուրդի գումարը կփոխհատուցվի ՀՀ քաղաքացուն, մինչդեռ պետությունը, բյուջեն` կկրեն թեկուզ աննշան, բայց գույքային վնասներ, իսկ դա ներկայումս` բյուջեում առկա գումարների սղության պատճառով, ցանկալի չէ:

Վերը նշվածից ելնելով, հայտնում եմ, որ 22.05.2015 թվականի «Ազատություն» ռադիոկայանի (http://www.azatutyun.am/content/article/27031256.html) «Վրաստանի արտահանումը ԵՄ տասն անգամ ավելի է աճել, քան Հայաստանինը» հրապարակման մեջ մասնավորապես ասվում է` «Անցած տարվա դեկտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ սկանդալային հայտարարությամբ (http://www.azatutyun.am/content/article/26747215.html) հանդես եկան Թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը եւ «Ագնեսսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանը: Նրանց խոսքով, յուրաքանչյուր տարի ապօրինաբար Հայաստան է ներմուծվում մի քանի հարյուր միլիոն դոլարի հագուստ, տրիկոտաժ: Դրանք մաքսազերծվում են ցածր գներով, շուկա են մտնում էժան, արդյունքումՙ տեղական արտադրողները այլեւս չեն կարողանում մրցակցել: Մինչդեռ մաքսային մարմիններում այս ճանապարհով «փող են աշխատում»:

Աշոտ Աղագուլյանը պատմեց, որ ավելի վաղ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին տեղեկացրել են, որ, օրինակ, 2012 թվականին 10 միլիոն զույգ կոշիկ է ներմուծվել Հայաստան, եւ զույգը գնաhատվել է ընդամենը մեկ դոլար ու մաքսազերծվել է այդ գնի հիման վրա – «Դամաշնիկ են ձեւակերպել ու անցկացրել: Ասել ենՙ ինչ է, ուզում եք մենակ դո՞ւք արտադրեք, նրանք էլ պիտի ապրեն… Մենք դեմ չենք, որ նրանք էլ պիտի ապրեն: Մենք ասում ենքՙ բոլորս օրենքի սահմաններում ապրենք»:

Վերոգրյալից հետեւում է, որ մաքսային մարմինների, որոնք գործում են ՀՀ ֆինանսների նախարարության կազմում, ոչ օրինական գործունեության հետեւանքով պետությանը միլիոնավոր դոլարների գույքային վնասներ են հասցվել:

Դիմում եմ Ձեզ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով` հանցագործության կատարմա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՐԱՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

«ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ՏԵՂԸ», ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ՏԵՂԸ», ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական