Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԻՔ ՊՕՂՈՍԵԱՆԻ «ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԻՆ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

ԹՄՄ «Մհեր Մկրտչեան» թատերախումբի «Ոտքի՛, դատարանն է…» ներկայացումէն անմիջապէս ետք, ապրիլ 22ին տեղի ունեցաւ ամերիկահայ գրող, դերասան, թատերագիր Էրիք Պօղոսեանի լոյս ընծայած «Նեմեսիս գործողութիւն» գիրքին շնորհահանդէսը ՀԲԸՄի Նիւ Եորքի կեդրոնական գրասենեակի սրահին մէջ: Հանդիսութեան կազմակերպումին իրենց օժանդակութիւնը բերած էին ՀԲԸՄիութիւնը, Թէքէեան մշակութային միութիւնը, Նիւ Եորքի Համազգայինը, Առաջնորդարանի Գրիգոր եւ Գլարա Զօհրապ տեղեկատուութեան կեդրոնը:

Բացման խօսքով հանդէս եկաւ Բարեգործականի պաշտօնակազմէն Արիս Պօղոսեան, որ իր խօսքի աւարտէն ետք բեմ հրաւիրեց հեղինակը: Էրիք Պօղոսեան դերասանական տաղանդով ներկայացուց իր սեփական գիրքը: Շահան Նաթալիի նախաձեռնութեամբ, Ցեղասպանութենէն ետք, ափ մը հայրենասէր վրիժառու տղաք ձեռնարկեցին Իթթիհատական բորենիներէն ոմանց վախճանը: Հակառակ որ Պոլսոյ մէջ զինուորական ատեանը զանոնք դատապարտած էր որպէս մարդասպաններ, սակայն անոնք փախուստ տուած ու ապաստանած էին զանազան երկիրներ. անոնց կարգին էր Թալաաթը, որ որպէս թուրք վաճառականՙ ծածուկ կերպով ապաստան գտած էր Պերլին, մայրաքաղաքը իր երբեմնի դաշնակիցին` Գերմանիոյ Վիլհելմ կայսեր:

Այս գործողութիւնը, թէեւ հայերէն լեզուով անգամ, պէտք եղած մանրամասնութիւններով ու հարազատութեամբ չէ տրուած ամբողջութեամբ նման քաղաքական ազգային հարցերով հետաքրքրուող հայախօս ընթերցողներուն, սակայն Էրիք Պօղոսեան 375 էջերու մէջ գիտական ուսումնասիրութեան առարկայ դարձուցած է զայն: Գիրքը հրատարակութիւնն է Նիւ Եորքի Little, Brown and Company հրատարակչատան: Հեղինակը այս իր երկասիրութիւնը կը նուիրէ իր մեծ ծնողաց` Ռոզին, Լիւսիին, Գարեգինին եւ Մկրտիչին, որոնք ցեղասպանութենէն ճողոպրած հասած են Միացեալ Նահանգներ ու հաստատուած Պոստոն, ուր կը բնակի հեղինակը:

Պօղոսեան կրցած է նաեւ քաղաքական ժամանակաշրջանը նկարագրել ամփոփ գիծերու մէջ, ընթերցողին առիթ տալով հասկնալու այդ բարդ իրավիճակը: Այնուհետեւ ծանրացած է Թեհլիրեանի դատավարութեան վրայ: Կան նաեւ հատուածներ Միսաք Թորլաքեանի, Արշաւիր Շիրակեանի եւ միւս վրիժառուներուն մասին:

Տուած է աղբիւրներու բաժին մը, որ այս թեմայով հետաքրքրուող այլ պատմաբաններուն համար պիտի ծառայէ որպէս կարեւոր սկզբնաղբիւր:

Էրիք Պօղոսեան քանիցս կը խոստովանի, թէ ԹՄՄ կեդրոնական գրասենեակի տնօրեն Արամ Արքուն ունեցած է մեծ ներդրում գրքին խմբագրական աշխատանքին մէջ:

Շնորհանդէսին ներկայ էր նաեւ ՄԱԿի մօտ ՀՀ մշտական ներկայացչութեան դեսպան Զօհրապ Մնացականեան, որ կատարեց կարգ մը դիտարկումներ եւ ճշդումներ կապուած հեղինակին խօսքերուն, որոնք աղերս ունէին Հայաստանի ընկերային, քաղաքական ու տնտեսական կեանքին զարգացման հետ: Հարցեր, որոնք երբե՛ք կապ չունէին ներկայացուող հրատարակութեան հետ:

Ներկաները առիթ ունեցան հարցումներ ուղղելու հեղինակին, որ այնուհետեւ մակագրեց գիրքին օրինակները:

Նիւ Ճըրզի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ

Հաջորդ գրառումը

ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՄՈՒՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐԵ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՄՈՒՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐԵ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական