Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՆԿԻՐՆԵՐԸ` ՍԵՂԱՆԱՎՈՐՆԵՐԸ

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ դեր ունեին Օսմանյան կայսրությունում

«Հայ սեղանավորներ» վերնագրով սփյուռքահայ հայտնի ֆինանսագետ, Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին փոխկառավարիչ Մկրտիչ Պուլտուքյանի գիրքն անդրադառնում Է մինչ օրս քիչ ուսումնասիրված թեմայի` Օսմանյան կայսրությունում հայ հայտնի առեւտրականներին, չելեպիներին, ամիրաներին, նրանց գործունեությանը, թուրքական պետության մեջ ունեցած դերին:

Միջնադարից սկսած հայ առեւտրականները` խոջաները հատնի էին իրենց գործունեությամբ ամբողջ աշխարհում: Հատկապես հանրաճանաչ էին ջուղայեցիները, որոնք գործում էին եւ իրենց գրասենյակները ունեին աշխարհի բազմաթիվ երկրներում` Հնդկաստան, Ֆիլիպիններ, Չինաստան, Ինդոնեզիա, Բանգլադեշ, Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Ռուսաստան: Նրանք բավականին հաջողակ գործարարներ էին, սերտ կապեր ունեին տարբեր երկրների իշխանութոյւնների հետ, նրանցից ստանում էին արտոնություններ իրենց գործունեության համար: Հայ խոջաներից մեկըՙ Նազարը, Ռուսաստանի ցար Ալեքսեյին նվիրեց գահ, որը մինչ այժմ պահվում է Կրեմլի զինվորական թանգարանում: Հայ խոջաների հաջող գործունեությունը դժգոհություն էր առաջացնում նրանց այլազգի մրցակիցների մեջ: Մասնավորապես, Հնդկաստանում հիմնադրված East India բրիտանական ընկերության հետ ընդհարումը ավարտվեց հայ խոջաների պարտությամբ:

Հայ գործարարների հաջորդ դասը չելեպիներին էին, որոնք ի տարբերություն Պարսկաստանում հիմնված եւ ամբողջ աշխարհով շրջող հայ խոջաների, իրենց գործունեությունը ծավալում էին միայն Օսմանյան կայսրության մեջ: Մկրտիչ Պուլտուքյանը նշում է, որ կայսրության դեռեւս վաղ շրջանում` 13-րդ դարում, հայ ֆեոդալներից շատերը սկսեցին նախապատվություն տալ շարժական կապիտալին` անշարժ կալվածքների փոխարեն: Ժամանակի ընթացքում նրանք կարողացան լուրջ դիրքեր զբաղեցնել սուլթանական պալատում: Նրանք կոչվեցին չելեպիներ, որը նշանակում է «դիցաշուք» կամ «աստվածաշուք»: Կոնստանդնուպոլսում նրանց գլխավոր զբաղմունքը դրամափոխությունն էր, այսօրվա խոսքով ասած` բանկային գործունեությունը կամ դրա այն ժամանակվա տարբերակը: Նրանք էին կառավարում նաեւ հայ ազգային-եկեղեցական կյանքը, հոգեւոր-մշակութային հարցերը եւ հայերին առնչվող հարցերով պետության հետ հարաբերությունների կարգավորումը: Հայ չելեպիական հայտնի ընտանիքներ կային: Նրանցից օրինակ` Տյուզյանները, շուրջ 100 տարի, 18-19-րդ դարերում տնօրինում էին Օսմանյան պետության գանձարանն ու դրամահատարանը:

19-րդ դարում արդեն Կ. Պոլսում ասպարեզը պատկանում էր ամիրաներին: Նրանք ինչ-որ առումով հայ չելեպիների հաջորդներն էին: Հայ ամիրաների մի մասը զբաղվում էր բնակչությունից հարկերի հավաքմամբ: Ստեղծվել էին երկու ընկերություններ, որոնք զբաղվում էին հարկահավքմամբ: Դրանից մեկըՙ «Անատոլուն», հավաքում էր Թուրքիայի արեւելյան շրջանների հարկերը, մյուսը «Ռումելին»` արեւմտյան շրջաններինը: Ամիրաները զբաղվում էին դրամափոխությամբ եւ ֆինանսական այլ գործարքներով: Գրքի հեղինակը նշում է, որ նրանք դրամական փոխատվություններ էին տալիս առեւտրականներին, ընկերություններին, գրասենյակներին եւ նույնիսկ սուլթաններին` 20-25 տոկոս շահութաբերությամբ: Նրանք էին հանդիսանում հայ սեղանավորներն ու դրամափոխները կամ լումայափոխները:

Մկրտիչ Պուլտուքյանը, պարզաբանելով «սեղանավոր» բառի իմաստը, նկարագրում է այդ բառի ստեղծման նախապատմությունը: Իտալերեն banco բառը նշանակում էր սեղան: Առեւտրականներից յուրաքանչյուրը միջնադարում ունեցել է իր հատուկ աթոռն ու սեղանը: Այդ սեղանը պահողին անվանում էին Banchiere` սեղանավոր: Բանն այն էր, որ եթե առեւտրականը չէր կարողանում ներկա գտնվել վաճառականների ժողովին, նրա փոխարեն դա անում էր սեղանավորը: Վերջինս նաեւ նրա ֆինանսական գործերն էր վարում` վճարում առեւտրականների գործընկերներին, ստանում նրանցից գումարներ, հաճախորդներ ընդունում, հետագայում փողը պահելու համար հատուկ պահատուփ ունենում, ապաՙ թանկարժեք իրերը պահելու տուփ: Մի խոսքով, դառնում է վաճառականի դրամապահը` սեղանավորը: Հետագայում էլ արդեն աշխատանքի բաժանում տեղի ունեցավ նաեւ այս ոլորտում, եւ սեղանավորները մասնագիտացան միայն ֆինասական գործարքների մեջ` հիմք դնելով ներկայիս բանկերին:

«Հայ սեղանավորները» գրքում տպագրված են հայ հայտնի առեւտրականների, չելեպիների, ամիրաների նկարները, նրանց մասին տեղեկությունները, տարբեր գործարքների վկայություն հանդիսացող փաստաթղթեր, ցանկեր եւ այլ հետաքրքրական փաստաթղթղեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ` ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ

Հաջորդ գրառումը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական