Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱ ԱԲՐԱՄՅԱՆԸ ԻՐԻՆԱ ԲՈԿՈՎԱՅԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ «ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է: ԱՀԱԶԱՆԳ» ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհային հայկական կոնգրեսի գործադիր տնօրինություն

Արդեն հայտնել էինք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունըՙ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էին էլէկտրոնային առցանց ստորագրահավաք «Հայոց Անին վտանգված է. Ահազանգ» Միջնորդագրի ներքո , որում կոչ էր արվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ նրանց որոշիչ մասնակցությամբ:

Ստորագրահավաքի արդյունքներով, որին մասնակցել էին ավելի քան 10 հազար մարդ աշխարհի 60 երկրներից, նախապատրաստվել էր փաստաթղթային փաթեթ գունազարդ գրքի տեսքով, որը ներառում է նախաձեռնող կազմակերպությունների Միջնորդագիրը երեք լեզուներով, Անիի հուշարձանների պատկերներով, ինչպես նաեւ առկա բոլոր անձանց ստորագրություններըՙ իրենց էլեկտրոնային հասցեներով եւ երկրներով: Նախատեսվում էր այդ փաթեթը հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը:

Եվ ահա այսօր, մայիսի 8-ին պատեհ առիթ է ստեղծվել կատարելու խոստացվածը: Մոսկվայում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրամյանը հանդիսավոր ճաշ է կազմակերպել ի պատիվ ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, ով այսօր պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Միջոցառմանը նախորդել է գունազարդ գրքիՙ Միջնորդագրի եւ փաստաթղթային փաթեթի հանձնումը ՄԱԿ-ի բարձր պաշտոնյային:

Ճաշին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորի Օրջոնիկիձեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՍՎՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ, ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ, ՔԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

Հաջորդ գրառումը

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական