Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ 1915-ԻՆ, ԱՆՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2015-ԻՆ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Դաշնակիցները Գալիպոլիում: Պարտություն 1915-ին, անպատվությունՙ 2015-ին» վերնագրով հոդվածում («Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում) ամերիկահայ անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը գրում է, որ ապրիլի 25-ին լրացավ Գալիպոլիում դաշնակից զորքերի (Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Ֆրանսիա) չարաբաստիկ ափհանման հարյուրամյակը: Այն պարտությամբ էր ավարտվել դաշնակիցների համար, որոնք ընդհանուր առմամբ 44 հազար զոհ էին տվել եւ 97 հազար վիրավոր ունեցել:

Բոյաջյանը հասկանում է, որ պատշաճ եւ պատվավոր արարք է համապատասխան երկրներում իրենց զոհերի հիշատակը հարգելը, սակայն այնքան էլ չի հասկանում նրանց ներկա գտնվելը այն շինծու ներկայացմանը Թուրքիայում, մարդու իրավունքները խախտող այդ տխրահռչակ երկրում, որը դաժանորեն էր վերաբերվել դաշնակիցների գերիների հետ, որը ցեղասպանություն էր գործել քրիստոնյա հայերի, հույների եւ ասորիների հանդեպ եւ որը այսօր էլ շարունակում է ատելությունը քրիստոնյաների, ալեւիների, քրդերի եւ հրեաների նկատմամբ եւ ժխտում իր կատարած հանցագործությունները:

«Նույնիսկ դաշնակից երկրներն են անլուրջ վերաբերմունք ցուցաբերելՙ լոտոների հաղթողներին տրամադրելով ավիատոմսեր մասնակցելու Գալիպոլիի հանդիսություններին եւ ամեն ինչ ներառող փաթեթներՙ «երիտասարդ դեսպաններ» դառնալ ցանկացող պատանիներին: Գալիպոլին, ի՞նչ է, դաշնակից քաջարի զինվորների գերեզմա՞նը, թե՞ Թուրքիայի դիզնեյլենդը», գրում է հոդվածի հեղինակը, նշելով, որ Արեւմուտքում այնքան էլ լավ չեն հասկանում Թուրքիային: «Թուրքիան ո՛չ դաշնակիցների, ո՛չ էլ իր գործած ցեղասպանությունների զոհերին է սգում: Վերջիններս իրենց գերեզմաններն էլ չունեցան: Իսկ ըստ հաղորդագրությունների Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Գալիպոլիում կռված եւ զոհված իր երկրի զինվորների ցուցակից ջնջել է բոլոր նրանց անունները, ովքեր մահմեդական չեն», գրում է Բոյաջյանը եւ շարունակում. «Հանդիսություններին ներկա գտնվողները լսել են եսամոլ նախագահ Էրդողանի ելույթը, ով 1100 սենյականոց եւ 615 միլիոն դոլարի արժողությամբ մի շքեղ պալատ է կառուցել իր համար»:

Այնուհետեւ նա հիշատակում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, խորհրդարաններին, հանձնախմբերին եւ նշում ԱՆԶԱԿ-ի գերի ընկած զինվորներից կապիտան Թոմաս Ուոլտեր Ուայթի անունը, ով ականատես է եղել եւ գրի առել ցեղասպանությունների ժամանակ կատարված վայրագությունների մանրամասները:

«Թուրքիան սիրում է խաբել ուրիշներին Գալիպոլիի հարցում: Հինգ տարի առաջ նա մերժեց վիզա տրամադրել ավստրալացի եւ նոր զելանդացի հնագետներին, որոնք ցանկանում էին քարտեզագրել Գալիպոլիի մարտադաշտերը: Ավելին, նա զայրացած էր Սիդնեյի արվարձաններիցՙ Բոնիրիգի ղեկավար մարմինների վրա, որոնք թույլ էին տվել կառուցել հուշակոթողՙ նվիրված քրիստոնյա ասորիների ցեղասպանությանը, իսկ նոր հարավային Ուելսի խորհրդարանականներին նա արգելեց այցելել Գալիպոլի, որովհետեւ նրանք ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը: …Այդուհանդերձ մեռյալները խոսում են: Գալիպոլիի ափերում ընկած դաշնակից երկրների խիզախ զինվորները վստահաբար շշնջում են. «Խնդրում ենք հարգեք մեր հիշատակը եւ մի այլ վայր մեկնեք, հեռու մնալու համար մեր եւ միլիոնավոր անմեղ քրիստոնյաների գերեզմանների շուրջ թուրքերի կազմակերպած հաղթական պարից», եզրակացնում է Դավիթ Բոյաջյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԿԱՐԱԳՐԵԼՈՎ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻՆ: 1915 Թ.

Հաջորդ գրառումը

ԳԱՌՆԻԿ ՍՎԱԶԼՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԴԱՍԵՐԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԱՌՆԻԿ ՍՎԱԶԼՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԴԱՍԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական