Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՊԱԼԻ ՑԱՎԸ ՄԵՐ ՑԱՎԸ ՉԷ՞

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Անցած օրերին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքները մեղմելու, նեպալցիներին աջակցելու նպատակով Հայաստանը ասիական այդ երկիր հումանիտար օգնություն չուղարկեց: Կային որոշ պատճառներ. օրինակ այն, որ Նեպալի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, իսկ սա բարդացնում է միջպետական շփումը, իսկ որեւէ բան փոխանցելը դարձնում գրեթե անհնարին: Բացի սրանից, Նեպալը մեզ համար բավականին հեռու երկիր է, խիստ անծանոթ, ամենեւին էլ ոչ բարեկամ (սա չի նշանակում` թշնամի), հետեւաբար Նեպալի ցավը մեր ցավը չէ: Եւ վերջապես երրորդ պատճառը. Նեպալը արդի աշխարհի քաղաքական քարտեզում աննշան երկիր է, որին մենք եթե հիշենք էլ, ապա միայն այն պարագայում, երբ ասիական այդ երկիրը կամ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կամ էլ Արցախի անկախությունը: Հա, ի դեպ, չորրորդ` վերջին պատճառն էլ կա. մենք Նեպալին օգնություն չցուցաբերեցինք, որովհետեւ երկրաշարժի օրերին մենք մեր օրակարգն ունեինք. նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Մինչդեռ, Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որին պետք է ամբողջովին հասկանալի լինի Նեպալի ապրած ցավը: Մենք եւս տեսել ենք ավերիչ երկրաշարժ, եւ ոչ միայն գիտենք, թե դա ինչ է, այլեւ գիտենք, թե որքան կարեւոր է, երբ նման օրերին ստանում ես, զգում ես աշխարհի այս կամ այն պետությունների, ժողովուրդների աջակցությունը:

Նեպալում, անշուշտ, ավելի քիչ բան գիտեն Հայաստանի մասին, քան Հայաստանում` Նեպալի: Բայց, որքան էլ դաժան հնչեն այս խոսքերը տեղի ունեցած ողբերգության համապատկերում, հենց այս երկկողմանի անտեղյակության պատճառով պետք էր օգնել Նեպալին: Ինչպես մենք չենք մոռացել մեր երկրաշարժի ժամանակ մեզ օգնածներին, այնպես էլ նեպալցիները, վստահաբար, չէին մոռանալուՙ Հայաստանի օգնությունը, եւ երբ մենք մեր օրակարգի հարցերով դիմեինք Նեպալին, ապա այնտեղ գոնե կիմանային, թե ովքեր ենք, ինչ երկիր ենք:

Մեծ քաղաքականությունում անգամ ցավն ու ողբերգությունը օգտագործում են սեփական ազգային-պետական նպատակներին հասնելու, պետության հեղինակությունն ու միջազգային վարկը բարձրացնելու համար, հատկապես, երբ այդ վարկի բարձրացումից է մեծ մասամբ կախված յուրաքանչյուր երկրի ազգային-պետական խնդիրների լուծումը: Դա կոչվում է քաղաքական PR, մաքո՛ւր, սպիտա՛կ PR: Արդենՙ PR-ը բնավ «կեղտոտ» կամ «սեւ» չի կարող լինել:

Նեպալը, գուցե աննշան, բայց աշխարհի երկրներից մեկն է,այն նույն աշխարհի, որին կոչ ենք անում` ճանաչել մեր Ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՃՆՇՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԴՈԿՏՈՐԻ ՏՂԱՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԴՈԿՏՈՐԻ ՏՂԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական