Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ` ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼՈՎ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անհատ «խոպանչիների» հետ առաջարկվող փոփոխությունները կապ չունեն

«Խոպանչիների վրա հարկ են դնում»` սա առաջին արձագանքն էր «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունների: Ինչպես վայել է մեր լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությանը, առանց երկար-բարակ մտածելու միանգամից «ցնցող» վերնագիր եւ նույնքան էլ ցնցող ապատեղեկատվությունը պատրաստ է: Չնայած նույն օրվա ընթացքում պարզվեց, որ «խոպանչիների վրա հարկ դնելու» հետ այս փոփոխությունները ոչ մի կապ չունեն, ապատեղեկատվություն տարածած լրատվամիջոցներից ոչ ոք նեղություն չկրեց ասելու, որ իրենք սխալ են հասկացել` թեկուզ առանց դրա համար լսարանից ներողություն խնդրելու: Սա, իմիջիայլոց` հայկական ԶԼՄ-ների սովորական դարձած աշխատաոճի մասին: Ո՞րն էլ իրականում այս օրենքներում փոփոխությունների էությունը:

Առաջարկվում է 13 տոկոս եկամտահարկի դրույքաչափ սահմանել (Հայաստանի տարածքում գործող 24,6 տոկոսի փոխարեն) այն վարձու աշխատողների համար, որոնք Հայաստանում գրանցված գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական եւ շինմոնտաժային աշխատանքներին: Մյուս` շահութահարկի մասին օրենքի փոփոխությամբ, Հայաստանում գրանցված եւ արտերկրում շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների համար նախատեսվում է 5 տոկոս շահութահարկ (ՀՀ տարածքում գործող 20 տոկոսի փոխարեն):

Այսինքն, հայաստանյան շինարարական կազմակերպությունների համար շահագրգռություն է ստեղծվում Հայաստանից դուրս աշխատանքներ կատարել, դառնալ աշխատանք արտահանող եւ դրա դիմաց վճարել ավելի ցածր շահութահարկ, աշխատողների համար էլ` ավելի ցածր եկամտահարկ: Այս փոփոխությունների էությունը սա էր:

Ընդդիմախոսներն ասում են, որ սրանով խրախուսվում է արտագաղթը: Տեսականորեն դա հավանական է թվում, բայց գործնականում արտագաղթն ավելի շուտ եւ ավելի շատ տեղի է ունենում, երբ Հայաստանում շինարարության մեծ ծավալներ չկան, շինարարական շատ կազմակերպություններ չեն գործում, իսկ նրանց աշխատողներն էլ այլ երկրներում են աշխատանք փնտրում եւ արտագաղթում: Մինչդեռ, վերոնշյալ օրենսդրական փոփոխություններով արդեն շինարարական ընկերությունն է աշխատանք գտնում եւ իր աշխատողների հետ գնում ու կատարում այդ աշխատանքը, դրանով գործընթացն ավելի ավելի կազմակերպված եւ ապահով դարձնելով:

Բնական է, որ այս դեպքում շահում է կազմակերպությունը, որն ավելի քիչ շահութահարկ է վճարելու, ինչպես նաեւ նրա աշխատողը, որն ավելի քիչ եկամտային հարկ է վճարելու եւ որ հակառակ դեպքում ընդհանրապես գործազուրկ կարող է մնալ: Շահում է նաեւ Հայաստանի պետբյուջեն, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով լրացուցիչ եկամուտներ կունենա, այն դեպքում, երբ չգործող կազմակերպությունից եւ անհատից նման եկամուտներ չեն լինում: Այս նախաձեռնությամբ կառավարությունն ցանկանում է խթանել շինարարության ծառայությունների արտահանումը եւ Հայաստան ֆինանսական միջոցների ներհոսքը:

Դժվար է ասել, թե որքանո՞վ կկարողանան հայկական շինարարական կազմակերպությունները օգտվել այս հնարավորությունից: Սակայն, եթե նրանց հաջողվի շինարարական աշխատանքների պատվերներ գտնել արտերկրում, ապա դա կնպաստի նաեւ Հայաստանում գործազրկության եւ աղքատության մեղմացմանը:

Թերեւս անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս են արտոնություններ նախատեսող այս փոփոխությունները համադրվելու այն երկրի հարկային օրենքների հետ, որտեղ կմեկնեն հայկական շինարարական կազմակերպությունները իրենց աշխատակիցներով: Կարելի է ենթադրել, որ փորձագիտական եզրակացություններ կլինեն օրենսդրական հակասությունների մեջ չընկնելու համար: Սակայն, հարկ է, որ կառավարության ներկայացուցիչները պարզաբանումներ ներկայացնեն նաեւ այս հարցի վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՔ ԱՄԻՍ` ՓՈՓՈԽԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՎ ԵՎ ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՃՆՇՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՃՆՇՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական