Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԹ ՈՒ ՑՈՒՅՑ ՊՐԱՀԱՅՈՒՄ, ՀԻՇԱՏԱԿԻ ՁԵՌՆԱՐԿՙ ՍՈՒՐԲ ՎԻՏԻ ՏԱՃԱՐՈՒՄ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հակոբ Ասատրյան, Լուսանկարըՙ հեղինակի, ՕՐԵՐ ամսագիր, Պրահա

ՊՐԱՀԱ – Չեխահայությունը բացառիկ կազմակերպվածությամբ նշեց ապրիլի 24-ը։ Հազարավոր հայեր Չեխիայի տարբեր շրջաններից եկել էին մայրաքաղաքՙ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Առավոտյան հայկական խաչքարի եւ Ֆրանց Վերֆելի տան մոտ ծաղիկների զետեղումից հետո, կեսօրից հետո Սուրբ Յիլիի եկեղեցում սկսվեց հոգեհանգստյան պատարագը, որ մատուցեց Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Իր քարոզում դիմելով ներկա չեխահայությանը, նա կոչ արեց միասնաբար ոգեկոչել մեր զոհերին, որոնք ապրիլի 23-ից այլեւս դասվել են սրբերի շարքը։ Կարճատեւ ելույթներով հանդես եկան նաեւ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Ուրարտու հայ-չեխական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը։ Վերջինս ապրիլի 22-ին քննարկում-սեմինար էր կազմակերպել նաեւ Յիհլավա քաղաքումՙ չեխ հայագետների մասնակցությամբ։

Այնուհետեւ 4000-ից ավելի հայեր եւ օտարերկրացիներ աննախադեպ կազմակերպվածությամբ եւ Ապրիլ 24 կոմիտեի ղեկավարությամբ եկեղեցու մոտիցՙ Հուսովա փողոցից շարժվեցին դեպի նախագահական նստավայրՙ Պրահայի ամրոց։ Հազարավոր հայորդիներ տանում էին ,,Հիշում եմ եւ պահանջում եմ,, պաստառներ, Թուրքիայինՙ ցեղասպանությունը ճանաչելու կոչեր, ինչպես նաեւ 2000-ից ավելի փուչիկներ, որոնց վրա դրոշմված էին 1915-2015 թվերը եւ Հայաստանի դրոշը, անգլերենով ,, Մենք հիշում ենք,, բառերը։ Իսկ «Մենք հիշում ենք եւ պահանջում ենք» կոչը, որ հայ երիտասարդները չեխերենով եւ անգլերենով վանկարկում էին ողջ երթի ընթացքում, բաժանում թռուցիկներՙ հայոց ցեղասպանության մասին պատմող համառոտ տեղեկատվությամբ, պրահայաբնակներին եւ զբոսաշրջիկներին բացատրում Ապրիլի 24-ի խորհուրդը եւ հայ ժողովրդի պահանջը, ավելի ազդեցիկ էին դարձնում երթ-արշավը։ Հասնելով Կարլի կամուրջ, որը մի պահ ամբողջությամբ ծածկվել էր հայկական դրոշներով ու փուչիկներով, հայ երիտասարդները բացեցին 20 մետրանոց եռագույնը, որը ծածանելով տարան եւ կամուրջի մեջտեղում բաց թողեցին 1000-ից ավելի փուչիկներ։ Պրահայի երկինքը ծածկվեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ազդարարող կարմիրով, այլեւ հայ երիտասարդների հայերնասիրական խրոխտ երգերի ելեւէջներով։ Հասնելով Մալոստրանսկա հրապարակ, ցուցարարները կրկին ընթերցեցին Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն, իսկ Ապրիլ 24-ի կոմիտեի անդամներ «Ուրարտու» ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը եւ «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը չեխահայ համայնքի եւ երթի անունից պահանջագիր-նամակներ հանձնեցին Չեխիայի սենատին եւ խորհրդարանի պատգամավորների պալատինՙ պահանջելով օրենսդիր մարմնից նույնպես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մեջբերելով ոչ միայն այլ երկրների կողմից ճանաչումները, այլեւ չեխ հումանիստ ու գրող Կարել Հանսայի խոսքերը հայերի զանգվածային ջարդերի մասին։

Հասնելով Պրահայի ամրոց, հայ երիտասարդները կրկին բացեցին հայկական եռագույնը, ընթերցեցին չեխահայության պահանջները եւ հույս հայտնեցին, որ մոտ ապագայում Չեխիան նույնպես կմիանա ցեղասպանությունը ճանաչած քաղաքակիրթ երկրների թվին։

Ցույցի ավարտին կրկին հնչեցին հայրենասիրական երգեր, եւ բաց թողնվեցին հազարավոր փուչիկներ։

Երեկոյան ժամը 19.05-ին Սուրբ Վիտի տաճարում սկսվեց հուշ ձեռնարկը, որը վարում էր հայտնի մոդերատոր Ալեքսանդր Հեմալան, սկսվեց Հայոց ցեղասպանության մասին հակիրճ տեղեկատվությամբ։ Այնուհետեւ բեմ բարձրացան Պրահայի համալսարանի երգչախումբն ու նվագախումբըՙ դիրիժոր Հայկ Ութիջյանի գլխավորությամբՙ կատարելով ամերիկահայ հայտնի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսիՙ «Մագնիֆիկատ եւ Ֆրա Անգելիկո» գործերը։ Լեփ լեցուն դահլիճը հոտընկայս եւ բուռն ծափահարություններով դիմավորեց կատարումը, որին հետեւեց «Զեյթունցիների քայլերգ»ը։

Վատիկանից այդ պահին Չեխիա վերադարձած Չեխիայի կաթոլիկների առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան միացավ ներկա այլ քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչների, եւ Հայր Բարսեղի առաջնորդությամբ կատարեցին էկումենիկ արարողությունՙ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այնուհետեւ մեծ էկրանին ցուցադրվեց ,,Արմենիա ակումբ,, ընկերության նախագահ Տիգրան Աբրահամյանի չեխերենով պատրաստած Արազ Արթինյանի Հայոց ցեղասպանության 20 վերապրողների վկայությունների մասին ֆիլմի ցուցադրումը։ Սարսափելի պատմություններն ու վկայությունները հուզեցին ներկաներին։

Ներկաներին դիմեցին եւ հայ ժողովրդին իրենց ցավակցությունները հայտնեցին կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի նախագահի խոսքը փոխանցեց աշխատակազմի ներկայացուցիչ Յինդրիխ Ֆորեյթը, պատգամավորների պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը։ Հայր Բարսեղն իր խոսքում նշեց, որ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունն այլ անուն չունի եւ պետք է մեկընդմիշտ ասել միայն ճշմարտությունը, քանի որ հակառակ դեպքում չարը կհաղթի բարուն։

Երեկոն շնորհակալանքի խոսքով փակեց Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով բարձր գնահատեց այն չեխ քաղաքական ու հասարակական գործիչներին, ովքեր համարձակորեն ընդունում են Հայոց ցեղասպանությունը եւ բարձրաձայնում այդ մասին, չմոռանալով նաեւ դեռ 2014-ին Չեխիայի նախագահ Զեմանի արտահայտությունը Հայոց ցեղասպանության մասին։

Արարողության ընթացքում Սուրբ Վիտում 100 անգամ հնչեցին տաճարի զանգերը։

Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնարկները լուսաբանեցին չեխական հեռուստատեսությունն ու ռադիոն, ազդեցիկ թերթերն ու ամսագրերը, համացանցային կայքէջերը։ Հայ համայնքի ներկայացուցիչները եւ Հայաստանի դեսպանը բազմաթիվ հարցազրույցներ տվեցին չեխական զանգվածային լրատվության միջոցներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԱՀԱՆՋԱՏԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑՈՎ ՔԱԼԵՑ ԴԷՊԻ ԹՐՔԱԿԱՆ ՀԻՒՊԱՏՈՍԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՀԱՆՋԱՏԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑՈՎ ՔԱԼԵՑ ԴԷՊԻ ԹՐՔԱԿԱՆ ՀԻՒՊԱՏՈՍԱՐԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական