Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱ՞ՐՀՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ, ԹԵ՞ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքի Աքըլը ամեն օր առավոտյան հանգիստ գնում է աշխատանքի, օրվա վերջում, սկզբում, հնարավոր է նաեւ ընթացքում` մի քանի անգամ կապվում Թուրքիայի ԱԳ նախարարություն, զեկուցում գործերի դրությունը, հնարավոր է նաեւ պաշտոնական հանդիպումներ է ունենում, մի խոսքով` հանգիստ եւ նորմալ աշխատում է, չնայած վերջին միջադեպից հետո, ասում են, նռան հյութ չի խմում, անգամ վախենում է գնալ մի տեղ, որտեղ նռան հյութ են վաճառում կամ մատուցում (հանդիպումներից մեկի ընթացքում տեղացի հայազգի երիտասարդը նռան հյութ էր լցրել թուրք դեսպանի վրա):

Վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ այն բանից հետո, երբ մոսկովյան իշխանությունները արգելեցեին ապրիլի 24-ին տեղի թուրքական դեսպանատան առջեւ մասսայական հավաքները, էլ ավելի հանգիստ աշխատում է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը: Չի բացառվում, որ դեսպան Յարդըմը հատուկ պատվոգիր ստանա ԱԳ նախարար Չավուշօղլուից` ապրիլ 24-ին դեսպանատան առջեւ խաղաղ անդորրը պահպանելու վեհ գործում անձնական մեծ ավանդ ունենալու համար:

Իրենց հանգիստ աշխատանքային առօրյան ունեն նաեւ թուրք դեսպանները Շվեդիայում, Արգենտինայում, Սլովակիայում, Չեխիայում, Լիտվայում, մի խոսքով` բոլորը, բացի երեքից` Վատիկանում եւ Ավստրիայում աշխատող Թուրքիայի դեսպաններՙ համապատասխանաբար Մեհմեդ Փաչաջընիվից եւ էլի Մեհմեդ, բայց` Մեհմեդ Հասանից : Վերջին երկուսին, հայտնի դեպքերից հետո, Անկարան հետ է կանչել` խորհրդակցությունների, չմոռանալով Վիեննային ասել, որ «Թուրքիան չի մոռանալու Ավստրիայի այդ զրպարտությունը»:

Անշուշտ, երբ աշխարհի որեւէ երկիր իր դեսպանին հետ է կանչում ինչ-որ այլ երկրից, դա դիվանագիտական սկանդալ է, ճգնաժամային իրավիճակ, տվյալ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածության արդյունք: Բայց սա` ընդհանուր առմամբ, ոչ Թուրքիայի պարագայում: Բանն այն է, որ եթե Թուրքիան հետ է կանչում իր դեսպաններին բոլոր այն երկրներից, ովքեր ընդունել են Հայոց ցեղասպանությունը, ապա ի՞նչ են անում թուրք դեսպանները բոլոր այն երկրներում, ովքեր վաղուց են ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեսնում ենք` դեսպաններ` Աքըլի եւ Յարդըմի օրինակով, լավ էլ հանգիստ աշխատում են, ճիշտ է Աքըլը` առանց նռան հյութի, ինչ որ է… Ուրեմն թուրքական այս դիվանագիտական ավանտյուրան վաղուց արդեն պետք է պարզ լինի աշխարհի երկրների համար, ովքեր վախենում են, կամ չեն ցանկանում` ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները լարելու գնով: Թուրքիան սարսափելի է առաջին երկու-երեք օրերին, հետո, ինչպես «հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկած» մեր ժողովուրդն է ասում` կակղում է:

Այնպես որ, երբ ցանկանաք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչ այդ դեպի Թուրքիա տոմս գնեք ձեր երկրներում թուրք դեսպանների համար, չմոռանալով գնել տոմս նաեւ հակառակ ուղղությամբ. դեսպանը մի քանի օրից գալու է` նորից ժպտալով, նորից բարեկամաբար, ամեն ինչ մոռացած: Ինչ ինչ, բայց ամեն ինչ մոռանալ նրանք կարողանում են, բացի… նռան հյութից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՅԻՍ 6

Հաջորդ գրառումը

ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԻՆՉԵՎ 2026-Ը, ՀԵՏՈ` ԿՏԵՍՆԵՆՔ…

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԻՆՉԵՎ 2026-Ը, ՀԵՏՈ` ԿՏԵՍՆԵՆՔ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական