Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԸ, ՄԱՐԻՈ ՄԱՑՈԼԱՆ, ԱՅԼՔ, ԵՎ 1ՄԼՆ ԴՈԼԱՐ

24/04/2015
- 24 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Հայաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները բազմիցս են տեղեկացնում, որ նախագահն անձամբ ծանոթանում է իրեն հասցեագրված բոլոր նամակներին, լինեն դրանք գրավոր, թե էլեկտրոնային, ՀՀ քաղաքացիներից, Հայաստանի բարեկամներից, թե` պարզապես օտարերկրացիներից:

Ապրիլի 18-ից որոշ ժամանակ առաջ, մի սովորական աշխատանքային օր, իտալացի Մարիո Մացոլան նամակ է գրում ՀՀ նախագահին: Այդ նամակով իտալական «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ սենյոր Մացոլան եւ իր կինը` տիկին Կաբալետը պատրաստակամություն են հայտնում 1 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հայաստանում Ամերիկյան համալսարանին: Բայց` ամեն ինչ հերթով:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից ֆինանսավորվող ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներ են դարձել արդեն 5 հոգի: Առաջինն, ինչպես հիշում ենք, «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթն էր, ով 2010-ին, մրցանակը ստանալու համար տիկնոջ` Ֆինլանդիայում այսօր ԱՄՆ դեսպանի հետ այցելեց Երեւան եւ ՀՀ նախագահի ձեռքից ստացավ մրցանակը: Բարրեթը տիկնոջ հետ մի քանի օր անցկացրեց մեր երկրում, եղան նաեւ Ծիծեռնակաբերդում… Հաջորդ տարի երկրորդ մրցանակին արժանացավ «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը: Նա եւս այցելեց Հայաստան, եղավ Ծիծեռնակաբերդում եւ անձամբ ստացավ մրցանակը:

2012-ի մրցանակակիրը Ֆեդերիկո Ֆաջինն է, որը «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահն է: Սենյոր Ֆաջին իր հերթին նույնպես Երեւանում ՀՀ նախագահից ստացավ իր մրցանակը եւ, իհարկե, այցելության ընթացքում եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում:

Չորրորդ մրցանակին արժանացել է կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության եւ «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիթաչի էլեկտրոնիկ դիվայսինգ գրուփ»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: Ինչպես իր նախորդները, պարոն Մակիմոտոն եւս եղավ Երեւանում, Ծիծեռնակաբերդում…

Անցյալ տարի ՀՀ նախագահի հիշյալ մրցանակին է արժանացել մեզ արդեն ծանոթ Մարիո Մացոլան, ով, ի դեպ, իր իսկ խոսքերով` մինչ այդ ոչինչ չգիտեր Հայաստանի մասին:

Ապրիլի 18-ին Երեւանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ասուլիս` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ մրցանակի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնի, «Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գործադիր նախագահ Թոնի Մորոյանի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմէն Տէր Կիւրեղեանի մասնակցությամբ: Հովիկ Մուսայելյանը հայտնեց, որ մրցանակաբաշխության կազմկոմիտեն ակտիվ կապեր է պահպանում բոլոր հաղթողների հետ, հատկապես` պարոնայք Մակիմոտոյի եւ Մացոլայի, որոնց Հայաստան հրավիրելու գործին իր մեծ աջակցությունն է ցուցաբերել կազմկոմիտեի անդամ Թոնի Մորոյանը: Մուսայելյանը տեղեկացրեց նաեւ, որ Ցուգիո Մակիմոտոն այժմ ավարտում է Հայաստանի եւ Հայաստանում ՏՏ ոլորտի մասին իր գիրքը, որը շուտով կհրապարակվի ճապոներեն եւ ամենայն հավանականությամբ` արդեն Երեւանում կվերահրատարակվի հայերեն թարգմանությամբ: «Պարոն Մակիմոտոն շատ բան է անում Ճապոնիայում Հայաստանի ճանաչվածությունը մեծացնելու համար», շեշտեց Հովիկ Մուսայելյանը:

Իսկ Թոնի Մորոյանը հայտնեց Մացոլայի եւ նրա տինոջ կողմից Ամերիկյան համալսարանին նվիրաբերված 1մլն դոլարի մասին: Ամերիկյան համալսարանի նախագահ Տէր-Կիւրեղյանն իր հերթին պարզաբանեց, որ այդ գումարը կհամարվի համալսարանի դրամագլուխը, որից առաջացած տոկոսներով իրենք իրենց ուսանողներին թոշակ կտրամադրեն, ըստ համալսարանի նախագահի` ամեն տարի 20-30 ուսանողներ կկարողանան թոշակ ստանալ: Ի դեպ, մինչեւ հիմա Ամերիկյան համալսարանը դրամագլուխ չուներ, փաստորեն այժմ, ի տարբեություն բոլոր միլիոնատերերի, համալսարանը հանգիստ կարող է ասել, թե որտեղից է առաջացել իր առաջին միլիոնը:

Վիգեն Սարգսյանը խոսեց ՏՏ ոլորտի հանդեպ պետական ուշադրության մասին, հիշատակելով Երեւանում Սեմ Սիմոնյանի` «Թումո» կենտրոնը, որը, ըստ Սարգսյանի` շուտով կընդլայնի իր աշխարհագրությունը:

Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց կողքին կանգնած է իրենց ընկերությունը, բայց այս մեկը` նախագահի մրցանակաբաշխությունը, միանգամայն տարբերվում է, քանի որ սա հրաշալի միջոց է` Հայաստանի անունը աշխարհում խոշոր տառերով գրելու համար:

Եւ վերջում. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահից մրցանակ ստացած բոլոր` այս պահին դեռ 5 աշխարհահռչակ մարդիկ, իրենց Երեւան, կոնկրետ` Ծիծեռնակաբերդ այցելության ընթացքում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնադրել են ծառերի արահետ. այս պահին այնտեղ 5 ծառ կա տնկված, դեռ հինգ…

Մրցանակաբաշխության այս տարվա թվով 6-րդ հաղթողի անունը հայտնի կլինի սեպտեմբերի վերջերին, եւ նա Հայաստան` մրցանակի հետեւից կժամանի արդեն նոյեմբերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՆՉԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական