Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ Ո՞Ր ՃՅՈՒՂԵՐՆ ԵՆ ԱՃԵԼ, ՈՐԸ` ՆՎԱԶԵԼ

24/04/2015
- 24 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ առաջին երեք ամիսներին

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական կացության վերաբերյալ ամբողջական անդրադարձ կկատարենք առաջիկայում` առավել ամբողջական տեղեկատվության առկայություն դեպքում: Մինչ այդ համառոտ ներկայացնենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները: Համաձայն դրանց, Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել է 2,5 տոկոսով: Այս տարվա միայն մարտին նախորդ տարվա` 2014-ի մարտի համեմատ աճը կազմել է 2,2 տոկոս, իսկ նախորդ ամսվա փետրվարի նկատմամբ` 13,1 տոկոս:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս, Արժույթի միջազգային հիմնադրամը` 0 տոկոս::

Ըստ տնտեսության ճյուղերի աճ են արձանագրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները: Շինարարությունում ամեն ինչ գրեթե անփոփոխ է մնացել, առեւտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 2 տոկոսով, գյուղատնտեսությանը` 4,5 տոկոսով, ծառայություններինը` 3,9 տոկոսով, շինարարությանը` 0,8 տոկոսով, առեւտրինը նվազել է 6,3 տոկոսով,:

Գումարային առումով տարվա առաջին եռամսյակում ամենամեծ ծավալներն ունեցել է առեւտրի շրջանառությունը` 442 մլրդ 863 մլն դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 288 մլրդ 738 մլն դրամ, երրորդը` ծառայությունների ծավալը` 254 մլրդ 399 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 74 մլրդ 906 մլն դրամ, շինարարությանը` 42 մլրդ 508 մլն դրամ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի հունվար-մարտին 2014-ի նույն ամիսների նկատմամբ նվազել է 28,5 տոկոսով եւ կազմել 945 մլն դոլար: Արտահանումը կազմել է 267,6 մլն դոլար, նվազելով 23,1 տոկոսով, ներմուծումը կազմել է 677,5 մլն դոլար, նվազելով 31,5 տոկոսով: Արտաքին առեւտրի այս տվյալները հրապարակելով, Ազգային վիճակագրական ծառայությունը կրկին անգամ տեղեկացրել է, որ ցուցանիշները ամբողջական չենՙ «պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ»: Միեւնույն ժամանակ, նշենք, որ միայն մարտին փետրվարի համեմատ արտահանումն ավելացել է 19,6 տոկոսով, ներմուծումը` 6,8 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-մարտին բարձրացել է 10,3 տոկոսով եւ կազմել 174 հազար դրամ, մասնավոր հատվածում` 200 հազար դրամ, աճելով 6,7 տոկոսով, պետականում` 156 հազար դրամ, աճելով 13,4 տոկոսով:

Հայաստանը «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ է ստացել Չինաստանից

Չինաստանի զբոսաշրջիկների դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով, կառավարության երեկվա նիստում, էկոնոմիկայի նախարարին հանձնարարվեց ապահովել 2014թ. հուլիսի 15-ին կնքված համապատասխան հուշագրի պատշաճ կատարումը: ՉԺՀ օրենսդրության համաձայն Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղեւորություն հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք Չինաստանի կառավարությունից ստացել են հատուկՙ «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ: Նման կարգավիճակ ունի նաեւ Հայաստանը:

Գնդակոծված սահմանամերձ բնակավայրերին գումար հատկացվեց

2015թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերիՙ գնդակոծության հետեւանքով պատճառված վնասները վերացնելու նպատակով կառավարությունը երեկ Տավուշի մարզպետարանին հատկացրեց 3,7 մլն դրամ:

Սեւանից այս տարի 170 մլն խմ ոռոգման ջուր կվերցվի

Ոռոգման նպատակով Սեւանա լճից 2015թ. ոռոգման շրջանում Սեւան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողնման չափաքանակը կառավարության երեկվա որոշմամբ սահմանել է մինչեւ 170 մլն խմ:

Պետական գանձարանը համալրվել է թանկարժեք մետաղներով եւ քարերով

«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2014թ. համալրման եւ ծախսման հաշվետվության համաձայն, որն ի գիտություն է ընդունվել կառավարության երեկվա նիստում, պետական գանձարանը 2014թ. ընթացքում կատարել է թանկարժեք մետաղների եւ քարերի ընդունման երկու եւ բաց թողնման մեկ գործարք: Պետական պահուստը համալրվել է 4445.65 գրամ կշռով արծաթյա իրերով, 253.3 գրամ պլատինով, 1177.4 գրամ արհեստական քարերով: Ա. Մ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՄՈՌՈՒԿ, ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ, ԾԱՂԻԿՆԵՐ ԵՎ… ԱՆԹԱԼԻԱՅԻ ԾՈՎԱՓ, «ԹՈՒՐՔԱԿԱՆԸ ԼԱՎՆ Է»

Հաջորդ գրառումը

ՄԱՏՅԱՆ-ՀՈՒՇԱՐՁԱՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՏՅԱՆ-ՀՈՒՇԱՐՁԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական