Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՌԵՐԻ ԱԿՐՈԲԱՏԻԿԱ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՏԵՔՍՏՈՒՄ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

“Բունդեսթագը դատապարտում է հայերի հանդեպ ցեղասպանությունը” հստակ ասելու փոխարեն

Ապրիլի 21 – Գերմանական առցանց “Շփիգելի” քաղաքական մեկնաբան Զեվերին Վայլանդը Բեռլինից քննադատում է Բունդեսթագի կոալիցիոն խմբակցությունների ներկայացրած բանաձեւի տարբերակը, որն, ինչպես հաղորդել էինք նախկինում, այսօրՙ ապրիլի 21-ի հետկեսօրին է խմբակցությունների քննարկման նյութը լինելու։ Փաստաթուղթը հստակ, ուղիղ ձեւակերպումներից խուսափում է, նախադասությունը կարող էր շատ պարզ ու որոշակի ասելՙ “Բունդեսթագը դատապարտում է հայերի հանդեպ ցեղասպանությունը”, նկատում է հեղինակը , բայց սրա փոխարենՙ բանաձեւի ձեւակերպումները բառերի ակրոբատիկա են հիշեցնում։ 2 խմբակցությունների ղեկավարների, կանցլերի գրասենյակի, արտգործնախարարության առաջարկած դիվանագիտական ձեւակերպումները նպատակ են հետապնդում բոլոր կողմերին ինչ-որ ձեւով “իրավունք տալ”։ Երեկ “Ազգում” ներկայացրել էինք այդ տեքստի այն հատվածը, որ քննության առարկա է դարձնում “Շփիգելի” քաղաքական մեկնաբանը. 1915-ի օսմանյան կայսրության տարածքում իրականացված կոտորածը “հետագա զանգվածային սպանությունների համար նախատիպ է”։ “Նրանց ճակատագիրը դարձել է զանգվածային բնաջնջման պատմության, էթնիկ մաքրազտումների, տեղահանությունների ու ցեղասպանությունների համար օրինակ, որոնցով 20 – րդ դարն այսքան սարսափելի ձեւով գծագրվում է”։

Քաղաքական մեկնաբանը նկատում էՙ խորամանկության այս բարձրագույն դպրոցը մի նպատակի է ծառայում. այն էՙ Գերմանիան չի ուզում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային կորցնել, քանի որ Բոսֆորի ափին գտնվող երկիրը դեռ պետք է գալուՙ անկայուն տարածաշրջանում որպես կայունության խարիսխ։ Բեռլինն իր այս դիրքորոշման մեջ մենակ չէ, Հայոց հարցի վերաբերյալ ԱՄՆ էլ նույն կերպ է գործել, մինչեւ այսօր. Բարաք Օբաման, որպես սենատոր խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց նախագահ դառնալուց հետո իր խոստումը չի կատարել։

“Շփիգելի” քաղաքական մեկնաբանը նաեւ ընդգծում է, թե ՔԴ-ՔՍ միությունն ու սոցիալ դեմոկրատական կուսակցությունը չեն կարող իրենց հնարավոր նպատակին հասնել, այն էՙ ոչ Հայոց ցեղասպանությունը հստակ անվանել, ոչ էլ Անկարայի հետ հակամարտությունից խուսափել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՈՐԱԿՈՒՄ ԵՆ “ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ”, ԲԱՅՑ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ “ՀՈԼՈՔՈՍՏԻ ԵԶԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ”

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՈՐԱԿՈՒՄ ԵՆ "ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ", ԲԱՅՑ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ "ՀՈԼՈՔՈՍՏԻ ԵԶԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ"

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական