Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ Է ԱՐԿՏԻԿԱՆ ԱՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Երկրներ եւ հավակնություններ

Խորհրդային Միության ժամանակներում Արկտիկան հատվածաբար բաժանված էր դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ելք ունեցող երկրների միջեւ: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի նոր կառավարությունը ժողովրդավարացման ալիքի վրա 1997 թ. ստորագրեց Ծովային իրավունքի կոնվենցիան, որի համաձայն պետությունների տարածքային ենթադատությունը տարածվում է միայն ծանծաղուտի վրա, մինչդեռ արտածանծաղուտային գոտին հռչակվում է միջազգային ջրատարածք: Այդպիսով Ռուսաստանը գրչի մեկ հարվածով հրաժարվեց 1,7 մլն քառ. կիլոմետր ջրատարածքի նկատմամբ հավակնություններից:

Արկտիկայի կենտրոնում անսպասելիորեն գոյացավ որեւէ մեկին չպատկանող ջրատարածք: «Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կենտրոնական մասը բաց ծովի միջնատարածք է: Հետեւաբար, ամեն մի պետություն (ափամերձ կամ ոչ) ունի այնտեղ ծովատնտեսական ամեն տեսակ գործունեություն իրականացնելու միատեսակ իրավունքներ: Այնտեղ մատչելի են բաց ծովի բոլոր վեց ազատություններըՙ ձկնորսությունը, նավագնացությունը, թռիչքները, գիտական հետազոտությունները, մալուխների ու խողովակաշարերի անցկացումը, արհեստական կղզիների ու շինությունների կառուցումը», պարզաբանում է ՌԴ ԳԱ համաշխարհային օվկիանոսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Պավել Գուդեւը:

Սակայն գործունեության հիշյալ ձեւերը կապված են բարդությունների հետ, քանի որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կենտրոնը մինչեւ օրս ծածկված է հաստ սառցաշերտով, ճիշտ է, այն սկսել է հալչել, եւ երկրների տարածքային ջրերից դուրս ի հայտ են եկել սառցազերծ գոտիներ:

Տվյալ պրոցեսը համընկավ ասիական երկրների հզորացմանը, որոնք ավելի ու ավելի շատ են ձգտում դեպի Արկտիկա: Ներկայումս «Արկտիկական խորհուրդ» կազմակերպությունում մշտական դիտորդի կարգավիճակ ունի 12 պետություն, այդ թվում Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Սինգապուրը:

Ռեսուրսներ, առեւտուր, բնապահպանություն

Ծայր հյուսիսում ինչն է գրավում ասիացիներին: Գլխավոր պատճառները երեքն ենՙ օգտակար հանածոները, ծովային նոր ուղիները եւ գիտական հետազոտությունների անհրաժեշտությունը: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, բեւեռային շրջագծից անդին կենտրոնացված է ածխաջրածինների մինչեւ օրս չհետախուզված համաշխարհային պաշարների պատկառելի մասըՙ նավթի 13, բնական գազի 30 եւ գազախտանյութերի պաշարների 20 տոկոսը: Ըստ որում, այդ հարստությունների 84 տոկոսը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կենտրոնումՙ ազատ գոտում: Նաեւ ենթադրվում է, որ Արկտիկան ամփոփում է ածխի համաշխարհային հանքաշերտերի 9 տոկոսը, ալմաստների, ոսկու եւ ուրանի նշանակալի հանքավայրեր:

Ռուսաստանի ափերի երկայնքով անցնող հյուսիսարեւելյան երթուղին Պանամայի եւ Սուեզի ջրանցքների անչափ գրավիչ այլընտրանքն է, որը թույլ է տալիս էապես կրճատել Արեւելյան Ասիայից Եվրոպա բեռնառաքումների ժամկետները: Օրինակ, ճապոնական Յոկոհամայից մինչեւ Եվրոպա ճանապարհը կրճատվում է 37 տոկոսով, հարավկորեական Պուսանիցՙ 29, չինական Շանհայիցՙ 24 տոկոսով: Իսկ ամենագլխավորն այն է, որ հյուսիսային ջրուղիով կարող են անցնել բոլոր չափերի, այդ թվում գերխոշոր բեռնանավեր: Հյուսիսային ջրերում բացառվում են ծովահենների հարձակումները: Հյուսիսային ծովային ճանապարհի աշխուժացումը կարող է լիովին վերափոխել համաշխարհային առեւտրի ամբողջ կառուցվածքը:

Դեպի Արկտիկա ձգտող ասիական երկրների մեջ առանձնանում է Չինաստանը: Արագորեն աճող ՉԺՀ տնտեսությունը վառելիքի ներմուծման պայմաններում անհրաժեշտ է դարձնում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ընդջրյա ածխաջրածինների վիթխարի հանքաշերտերի յուրացումը: Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ, մինչեւ 2020 թ. Չինաստանը կդառնա աշխարհում նավթի խոշորագույն ներմուծողը, իսկ 2035 թ. ՉԺՀ տնտեսությունը կպահանջի օրական 13 մլն բարել նավթ: Սրությամբ ծառացած է մատակարարումների անվտանգության հարցը: Չինաստանն իր նավթի կեսը ստանում է անկայուն Մերձավոր Արեւելքից: Ներմուծվող նավթի 85 տոկոսն անցնում է մեկուկես մղոնանոց Մալակկայի նեղուցով, որտեղ կա ամերիկյան ծովուժի ռազմակայան: Իրադրության կտրուկ սրման դեպքում նեղուցը հեշտությամբ կարող է փակվել, եւ ՉԺՀ տնտեսությունը «շնչահեղձ» կլինի: Պատահական չէ, որ Պեկինը փնտրում է նավթի մատակարարման նոր ուղիներ:

«Երրորդ աշխարհի» երկրների ավանդական առաջնորդ Հնդկաստանի համար Արկտիկայում ներկա գտնվելը ավելի շուտ հեղինակության հարց է: Ներկայումս Ծայր հյուսիսում գործում է հնդկական երկու արկտիկական կայանՙ «Հիմադրին» եւ 2014 թ. օգոստոսին բացված IndARC-ը: Չինաստանի նման Հնդկաստանը եւս շահագրգռված է հյուսիսի բնապաշարների շահագործմամբ: Սակայն Ուկրաինայի իրադրության սրումը, Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների ձեռնարկումը եւ դեպի Արեւելք Մոսկվայի կատարած շրջադարձը փոխեցին ամեն ինչ: Իսկ ինչ վերաբերում է ծովուղիներին, Հնդկաստանի համար, անշուշտ, նախընտրելի է Հնդկական օվկիանոսը:

Կուրիլներ, սառցահատներ եւ տեխնիկական օգնություն

Ճապոնիայի համար առավել գրավիչ է հյուսիսաիյն ծովային ուղին, որով հնարավոր է դեպի Եվրոպա բեռնառաքման ժամկետները կրճատել երկու շաբաթով է եւ միեւնույն ժամանակ ստանալ ռուսական, նորվեգական եւ դանիական հեղուկ գազ, որի կարիքը Տոկիոն սրությամբ զգում է «Ֆուկուշիմայի» աղետից հետո ատոմակայաններից իսպառ հրաժարվելու կապակցությամբ:

Տոկիոն Արկտիկայի հարցում Մոսկվայի հետ համագործակցությունը դիտարկում է որպես Կուրիլներին առնչվող վեճերը մեղմացնելու հնարավորություն, բացի դրանից, Ռուսաստանն ընկալվում է իբրեւ գործընկեր, որի հետ շփվելը կարող է նպաստել Արկտիկայում Չինաստանի հավակնությունների չափավորմանը: Ճապոնիայի ղեկավարությունը պատրաստ է Մոսկվային տեխնիկապես օգնել ՌԴ արտահանությունն առավել բազմաբնույթ դարձնելու գործում:

Հարավային Կորեան «նորեկ» է Արկտիկայում: Կորեական առաջին գիտակայանըՙ «Դասանը» Շպիցբերգենում հայտնվել է 2002 թ.: Սեուլն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Արկտիկայի բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը, նրանց մշակույթի զարգացմանը: Արկտիկական հետազոտությունների վրա Հարավային Կորեան ավելի շատ է ծախսում, քան ԱՄՆ-ը:

Լինելով նավաշինական առաջատար տերությունՙ Հվ. Կորեան շահագրգռված է Հյուսիսարեւելյան ծովային երթուղու բացմամբ, ինչը իրեն կբերի նավաշինության նոր պատվերներ: Կորեացի նավաշինարարները գնորդներին կառաջարկեն նոր տիպի սառցահատներ եւ արկտիկական նավեր: Սեուլի համար եւս կարեւոր է էներգակիրների հարցը: Հարավկորեացի գործարարները շահագրգռված են արկտիկական գազի ու նավթի գնումներով եւ հեռանկարային հանքավայրերի համատեղ հետազոտություններով:

Փոքրիկ Սինգապուրը եւս հավակնություններ ունի Արկտիկայում: Նրան հետաքրքրում են հիմնականում հյուսիսի նավթային հարստությունները: Սինգապուրի արդյունաբերությունը զարգացնում է հորատման մեթոդները եւ նավահանգստային ենթակառույցները: Այդ երկիրը նաեւ հավակնում է դառնալ Արկտիկայում աշխատող կադրերի պատրաստման կենտրոն:

Մեծ փողերի հնարավորություն

Անցյալը, անշուշտ, անվերականգնելի է: Արկտիկայի սահմաններն այլեւս երբեք չեն որոշվի «հատվածային» սկզբունքով: Այդուհանդերձ, «արկտիկական հնգյակի» երկրները (ՌԴ, Նորվեգիա, Դանիա, ԱՄՆ, Կանադա) կարող են պաշտպանել իրենց շահերը: ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի շնորհիվ հնարավոր է ձեւավորել առանձին ծովային տարածքներին առնչվող տարածաշրջանային ռեժիմներ, որպիսիք գործում են, օրինակ, Բալթիկ եւ Միջերկրական ծովերում, որտեղ կոնվենցիայի որոշ դրույթներ գերակա են մյուսների նկատմամբ: «Արկտիկական հնգյակի» շահերը հաշվի առնող տարածաշրջանային ռեժիմի նախատիպ կարելի է ստեղծել նաեւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում:

Արկտիկայում նոր երկրների հայտնվելը եւ բեռների հյուսիսային տարանցումը կարող են աշխուժացնել ՌԴ ափամերձ շրջանները եւ եկամուտ բերել պետական գանձարանին, իսկ օտարերկյա կապիտալն ու տեխնոլոգիաները թույլ կտան յուրացնել ծանծաղուտի վիթխարի պաշարները: Սակայն դրա համար անհրաժեշտ է տարածաշրջանում ներդնել հսկայական միջոցներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿՈՐՉԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ.ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ՈՒ ՉԱՐԵՆՑ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ.ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ՈՒ ՉԱՐԵՆՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական