Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԻՄԻՈԹԵՐԱՊԻԱ ԵՎ ՔԻՄՄԱՔՐՈՒՄ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քիմիոթերապիան` տարբեր ծագման ինֆեկցիոն հիվանդությունների բուժումն է, մակրոօրգանիզմում համապատասխան հարուցիչների աճը եւ բազմացումը ընտրողաբար ճնշող պրեպարատների (քիմիոթերապեւտիկ պրեպարատների) օգնությամբ: Քիմմաքրումը` այս պարագայում արդեն մեր` տրամաբանական մեկնաբանմամբ, հագուստի, հիմա նաեւ` մեքենայի սալոնի մաքրումն է` քիմիական ինչ-ինչ միջոցներով:

Երկուսն էլ Քիմ Քարդաշյանի հետ փաստորեն կապ չունեն, երկուսն էլ, եթե շատ խորանանք, ապա մաքրելու նպատակ ունեն` առաջինը` հիվանդ օրգանիզմը հիվանդությունից, երկրորդը` հագուստը բծերից:

Ուրեմն, քանի որ մեր հոդվածը կոչվում է` «ՔԻՄիոթերապիա եւ ՔԻՄմաքրում», ապա հասկանալի է, որ խոսելու ենք մաքրվելուց:

Ընկերներիցս մեկը` Քիմ Քարդաշյանի երեւանյան այցից հետո առաձնացրեց երկու` ըստ իրեն շատ կարեւոր նրբություններ: Նախ, եթե 100 տարի առաջ միջազգային հանրության ուշադրությունը հայության ողբերգության վրա սեւեռում էին այնպիսի ազդեցիկ անձնավորություններ, ինչպիսիք էին Ֆրիդյոֆ Նանսենը, Վալերի Բրյուսովը եւ այլք, ապա այսօր աշխարհում մարդկանց համար ավելի կարեւոր է դարձել Քիմի եւ նրա քրոջ նմանների ձայնը: Երկրորդ հատկանշական նրբությունը, որ նկատել էր ընկերս, հետեւյալն է. առաջ մենք հպարտանում էինք, որ տվել ենք ԱՄՆ-ին ամերիկյան գրականության դասական Վիլյամ Սարոյանին, ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին, բազմաթիվ գիտնականների, իսկ հիմա ամերիկացիներին տվել ենք Քիմին…

Հատկապես առաջին մասով չհամաձայնել թերեւս չի կարելի. եւ լավ է, որ ընկերս նշել է, որ ոչ թե մեր, այլ ամբողջ աշխարհի արժեհամակարգն է փոխվել: Այ Քիմի շնորհների մասին արժե խոսել: Բայց քանի որ մենք պայմանավորվել ենք, որ այս հոդվածը մաքրվելու մասին է` Քիմի շնորհներին հետո կանդրադառնանք: Ընդ որում, եթե դուք կարծում եք, որ այդ շնորհները կասկածելի բարոյական նկարագիր ունեն, ապա ասենք, որ Քիմի դուստրը` 21 ամսական Նորթը, բոլորովին օրերս Երուսաղեմի հայկական եկեղեցում մկրտություն ստացավ, եւ, եթե Աստված է ներում Քարդաշյան գերդաստանի մեղքերը, ապա ո՞վ ենք մենք…

Մենք` մաքրվողներն ենք, կարելի է անգամ Կարապի լճի ջրով:

2013-ին, Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը համերգ տվեց` բացօթյա: Այդ համերգը արժեցավ 54 մլն դրամ: Նախորդ տարի, նույն Անկախության համերգը արժեցավ մի քանի միլիոն դրամ պակաս, գուցե, որովհետեւ այդ համերգին Նունե Եսայանը չկար, գուցե որովհետեւ քաղաքապետարանը հասկացել էր, որ կարելի է ավելի էժան բռնացնել, գուցե…Փաստ է, որ անցյալ տարվա Անկախության օրվան նվիրված համերգին, շեշտում ենք` բացօթյա, հատկացվել էր ճիշտ 45մլն 976 հազար դրամ` տոնական համերգի լուսային, ձայնային համակարգի, բեմական սարքավորումների վարձակալության, տեղափոխման, մոնտաժման, սպասարկման, ապամոնտաժման համար: Հաշվի առնելով, որ այս համերգների լուսային եւ ձայնային համակարգը կատարյալ չէր, ավելին` միկրոֆոնը երբեմն անջատվում էր, ուրեմն կամ այդ միջոցները բավարար չէին, կամ էլ այդ միջոցներն ամենեւին էլ նպատակային չէին ծախսվել:

Բայց շարունակենք: Քարդաշյանի ամուսինը ընտանիքի երեւանյան վերջին օրը, ուշ երեկոյան, ճիշտ ժամը 23-ից սկսած բացօթյա համերգ տվեց մայրաքաղաքի Կարապի լճի մոտակայքում: Այդ համերգի ժամանակ նա ոչ մի բառ չասաց, դե օրինակ այն մասին, թե որքան է սիրում իր կնոջը, դստերը, քենուն, զոքանչին, Ամերիկան, հայկական համտեսած ուտեստները, Հայաստանն` առհասարակ, համերգի ընթացքում Քայնե Ուեսթը արեց երկու բան եւ միաժամանակ` երգեց (եթե ռեփը երգում են, իհարկե) եւ խենթություն արեց, մասնավորաբար` ցատկեց ուղիղ Կարապի լճի ջրերի մեջ: Քայնեի օրինակին հետեւեցին հավաքված հազարավոր հանդիսատեսներից ոմանք եւս: Հա, Քայնեի համերգին տոմսեր չկային, քաղաքապետարանը ֆինանսական հատկացումներ չէր արել, այն լրիվ անվճար էր, միկրոֆոնը անխափան աշխատում էր, ձայնային եւ լուսային համակարգը հանպատրաստից բնական էր եւ անթերի, ոգեւորությունը` մեծ: Հիշեցման կարգով ասենք, որ Քայնե Ուեսթը ամերիկյան երաժշտական «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր է, ով, փաստորեն անվճար համերգ տվեց Երեւանում, կարողանալով ոչ թե արդեն հավաքված բազմության առջեւ սկսել երգել, այլ երգելով բազմություն հավաքել: Համերգը չհայտարարված էր, ուղղակի այդ օրը երեկոյան, Քայնեն արթնացրել է քնած կնոջը` Քիմին, եւ ասել, որ որոշել է գնալ Երեւանի կենտոն ու անվճար համերգ տալ, հենց դրանով էլ ասել իր կնոջը, դստերը, քենուն, զոքանչին, Ամերիկային, աշխարհին, որ ինքը սիրում է… խենթություն, մեր քաղաքին, մեզ այդքան պակասող խենթություն:

Մինչ դուք հավանաբար կհիշեք, որ խելահեղները ճանապարհներ են բացում, որոնցով նրանց հետեւից գնում են խելացիները, մինչ դուք կփորձեք ապարդյուն հիշել, թե Երեւանում ո՞ր հայաստանյան երգիչը, կատարողը, թեկուզ մեր քիմքին այդքան խորթ ռեփերն է գիշերվա 11-ին այդքան մարդ անվճար ուրախացրել, ես նշեմ,որ այդ օրը Երեւանի Կարապի լճի մոտ եւ հատկապես լճի մեջ հայտնված խենթերը դարձան մեծ աշխարհի մի մասնիկը: Չէին:

Քաղաքին հենց այս գիտակցությունը տալու համար էլ քաղաքը սիրեց Քարդաշյան ընտանիքը…

Բայց նրանք հեռացան, ինչը նշանակում է, որ Հայաստանում մնալու համար բավարար չէ Վահագնի թաղամասում հողակտոր ունենալը (Վահագն Հովնանյանը` Քարդաշյան ընտանիքին հողակտոր նվիրեց Վահագնի թաղամասում – Հ. Ա.). քաղաքին խենթեր են պետք, քաղաքը մաքրելու գործ դեռ շատ կա, անվճար մաքրելու: Բացի այդ խելացիներն այսօր չգիտեն, թե ինչ ճանապարհով գնան, եւ հենց դա էլ գաղթն է, արտագաղթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՆՔ ՉԵՆՔ ԶՈՀՎԵԼ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական