Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ-3

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Շարունակելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից հունվարի 29-ին ընդունված Համահայկական հռչակագրի շուրջ արձագանքներին իմ անդրադարձումները, ներկա հոդվածում, որը շարքի 3-րդն է եւ վերջինը, ուզում եմ անդրադառնալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ուղերձի 13-րդ կետին, որն իմ կարծիքով ամենավտանգավոր միտքն է արտահայտում ընդունելի եւ անընդունելի առաջարկների այդ նախագծում:

13-րդ կետը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան կարգավորման խնդիրներիՙ թեկուզ «որոշակի առումով» փոխկապակցվածության տեր-պետրոսյանական պնդմանը: Առաջին նախագահը ՀՀ ներկայիս նախագահին առաջարկում է Թուրքիային պատրաստակամություն հայտնել «Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաեւ այդ հակամարտությունը» որոշակի պայմաններով: Չեմ վիճարկում այդ պայմանները բացի մեկիցՙ «երկրամասում խաղաղապահ ուժերի տեղակայման» մտքից, որը վերջին շրջանում քանիցս է արծարծվելՙ իմ տպավորությամբ դեռեւս առանց խորաչափելու այդպիսի ուժերի տեղակայման դրական ու մանավանդ բացասական հետեւանքները մեզ համար: Սակայն վիճարկելի, ավելինՙ վճռականորեն մերժելի եմ համարում այսպես կոչված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաթեթում Ղարաբաղյան հարցը ներառելու Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ կարելի է ասել սայթաքումը: Այդ առաջարկը հղի է վտանգավոր բազմաթիվ հետեւանքներով, որոնցից մի քանիսի արագ թվարկումը մեզ կտա հետեւյալ պատկերը.

ա – Ջնջում կամ, առնվազն, փոփոխում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահական ձեւաչափի, հարցի կարգավորումը դուրս բերելով մեծազդեցիկ 3 երկրների նեղ շրջանակից, այնտեղ ավելացնելով մեկինՙ Թուրքիային, որը բնավ ու երբեք չի թաքցրել իր համաթուրքական նկրտումները:

բ – Կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավմամբ, մեր հարեւան Իրանին եւս ընդգրկելու պարտավորվածություն կընկնի մեր վրա, ինչը մեր ուժերից վեր լինելով հանդերձ, արդեն իսկ բարդ մեր տարածաշրջանում իրավիճակը առավել խճճելու սպառնալիքն ունի իր մեջ:

գ – Սահմանի վերաբացումը եւ դիվհարաբերությունների հաստատումը Ղարաբաղյան հարցում հայկական կողմի միակողմանի զիջումներով պայմանավորող Անկարային այդպիսով կտրվի հօգուտ «կրտսեր եղբոր» իր պահանջներն ու պայմանները սաստկացնելու հնարավորություն:

Այլ խոսքով, նախագծի 13-րդ կետը Ղարաբաղյան խնդրիՙ պատուհանից ներս խցկվելու ցանկությամբ տառապող Թուրքիային կտա լայն բացված դռնից մուտք գործելու հնարավորությունՙ դրա բոլոր տեսանելի եւ անտեսանելի հեռանկարնեով:

***

Խոստացել էի նաեւ անդրադառնալ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկներին երկրորդած ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտնի անդրադարձին, հատկապես հայ-թուրքական արձանագրությունների եւ Համահայկական հռչակագրի միջեւ առկա մի հակասության մատնանշմանը, որը վերաբերում է տարածքային պահանջատիրությանը, բայց դրա մասին առիթ կլինի առավել հանգամանորեն խոսել հետագայումՙ նկատի ունենալով անհրաժեշտաբար մինչեւ Կարսի եւ այլ պայմանագրերի անդրադառնալու անհրաժեշտ, բայց տարողունակ պարագան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐՋԱԿԵՏՙ ՓԱԽԱԾ ՕԼԻԳԱՐԽԻ ԽՃՃՎԱԾ ԳՈՐԾՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԷԹԻԵՆ ՄԱՀՉՈՒՊՅԱՆԸ Է՛Լ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏԱ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԷԹԻԵՆ ՄԱՀՉՈՒՊՅԱՆԸ Է՛Լ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏԱ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական