Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲԵՌԼԻՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

10/04/2015
- 10 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

14 ապրիլի. – Հենց այս վերնագիրն է ընտրել գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» առցանց տարբերակըՙ անդրադառնալով ապրիլի 14-ին ժամը 11-ին Բեռլինում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հրավիրած մամլո ասուլիսին։ Հոդվածագիրը նշում է, թե ԳԿԽ պահանջում է Դաշնային կառավարությունից եւ Բունդեսթագից ճանաչել հայոց դեմ գործված ոճիրը «ցեղասպանություն» բառեզրով եւ հիշատակում Հռոմի պապի վերջին հայտարարությունը, այն էՙ հայոց դեմ իրականացված ոճիրը ապրիլի 12-ին կաթոլիկ քահանայապետն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» բնորոշմամբ։

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ Մադլեն Վարդյանը դաշնային կառավարությանը մեղադրել է սեփական պատասխանատվության հանդեպ հստակ դիրքորոշում չունենալու հարցում, իսկ Բոխումի համալսարանի պատմաբան Միհրան Դաբաղը նշել է, թե Դաշնային կառավարության կեցվածքը քիչ է տարբերվում 1915-ի գերմանական ռայխի կեցվածքից, քանի որ ժամանակին նա գիտեր ցեղասպանության մասին, բայց հստակ չէր անվանում այն։

Գերմանական լրատուն հիշեցնում է, թե դաշնային կառավարությունը պաշտոնապես շրջանառում է «տեղահանություն եւ կոտորած» ձեւը։ Նաեւ իրազեկում է, թե Բունդեսթագը ապրիլի 24-ին հիշելու է հայերի հանդեպ գործված ոճիրի 100-ամյա տարելիցը եւ նշում, թե ի տարբերություն Ձախերի եւ Կանաչների ներկայացրած տարբերակի, սոցիալ-դեմոկրատների եւ քրիստոնյադեմոկրատական-քրիստոնյասոցիալիստական միության ներկայացրած բանաձեւի տարբերակ-առաջարկը վերնագրված է «100 տարի առաջ հայերի տեղահանությունների ու կոտորածների հիշատակում» ձեւով, խմբակցությունների ղեկավարների պահանջով «ցեղասպանություն» բառեզրը ջնջվել է եւ դուրս մղվել նախնական տարբերակի վերնագրից, եւ այն ի հայտ է գալիս միայն հիմնավորման մեջ։

«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» ապրիլի 14-ի առցանց տարբերակը ծանուցում է նաեւ, որ ապրիլի 23-ին ի հիշատակ հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանության 100 -ամյա տարելիցի պատարագ է մատուցվելու Բեռլինի մայր տաճարում, իսկ ավարտին նախատեսված է ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուքի ելույթը։ Լրատուն հիշեցնում է, թե Գերմանիայի մեղսակցության մասին գերմանական Բունդեսթագն 2005-ի իր բանաձեւում արդեն ամրագրել է։

Այնուհետ հոդվածագիրը ներկայացնում է Միհրան Դաբաղի այն միտքը, թե ցեղասպանության հարցը հայ ժողովրդի ինքնությանն է վերաբերում։ Հայն իր պատմությունը սահմանում է «ոճիրից առաջ եւ հետո» ժամանակագրությամբ։ Վարդյանը շեշտել է, թե Գերմանիայի ճանաչումը ահռելի ազդեցություն կունենա Թուրքիայի վրաՙ ամրապնդելով քաղաքացիական հասարակությանը։ «Դաշնային կառավարության միակ հոգսը Թուրքիայի հետ քաղաքական հաղորդակցության խաթարումը կլինի». Գերմանիայի վերապահ կեցվածքն այսպես է բացատրել Միհրան Դաբաղը։

Ասուլիսին հնչած ԳԿԽ տեսակետներից զատ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» ներկայացրել է Գերմանիայում արամեական համայնքի ատենապետ Դանիել Դեմիրի տեսակետն օսմանյան կայսրությունում իր ժողովրդի բնաջնջման վերաբերյալ ՙ ժամանակին 600 000-ից մոտավորապես երկու երրորդը սպանվել կամ տեղահանվել է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՓՈԽԱՐԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ ԴԵՍՊԱՆ ԿՐԱՈՒԹԸ

Հաջորդ գրառումը

«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՃՆՇՄԱՆ ԿԱՌԵՐԵՍՎԵ՞Ր ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՃՆՇՄԱՆ ԿԱՌԵՐԵՍՎԵ՞Ր ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական