Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

10/04/2015
- 10 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը , ելույթ ունենալով իշխող «Նուռ Օտան» կուսակցության համագումարում, հայտարարել է նախընտրական մրցարշավում իր մասնակցության մասին:

«Առաջին դեմքի» թեկնածությունն իբրեւ նախագահական պաշտոնի հավակնորդի, առաջադրել է ճանաչված ղազախստանյան գիտնական, ակադեմիկոս Կենժեգալի Սագադիեւը:

– Նազարբաեւը հանդիսանում է միակ արժանի թեկնածուն,- հայտարարել է ակադեմիկոսը կուսակցության անունիցՙ ելույթ ունենալով համագումարում: Դրանից հետո հարցը գործնականում վճռված էր: Դրական:

Ղազախստանի ղեկավարն ընդգծեց, որ իր հրամանագիրը «Ընտրությունների անցկացման մասին», որը նշանակվել է ապրիլի 26-ին, պատասխանն էր ժողովրդական նախաձեռնության, որը բարձրաձայնվել էր Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի կողմից: Իսկ ղազախստանյան պետական իշխանության աշխատանքի նպատակն անվանեց հանրապետության զարգացման վրա արտաքին բացասական գործոնների անթույլատրելիությունը:

– Մեզ սպասում է մեր երկրի կյանքի պատմական, ճակատագրական ժամանակահատված,- ընդգծել է Նազարբաեւը,- ներկայումս իրավիճակն աշխարհում բարդանում է: Էապես մեծացել են տնտեսական ռիսկերը, համաշխարհային գների անկման պատճառով նվազել են մեր բյուջե մուտքերը: Համարյա բոլոր պետությունները զգում են այդ դժվարությունները, ոչ միայն մենք:

Այդ մարտահրավերներին ու սպառնալիքներին պատասխան է անվանել նախագահը «Նուռլի ժոլ» նոր տնտեսական ծրագիրը, ինչպես նաեւՙ պետության նախկին սոցիալական քաղաքականության պահպանումը եւ բոլոր սոցիալական պարտավորությունների կատարումը: Մի խոսքով, պետության ղեկավարը խոստացավ հավատարիմ մնալ նախկին գծին:

– Մարդը պետք է գնա ընտրությունների, եթե ունի ծրագրերի եւ նպատակների փաթեթ, որի հաշվին ուզում է բարելավել ժողովրդի կյանքը,- ամփոփել է Նուրսուլթան Նազարբաեւը,- եթե չկա նման նպատակ ու խնդիր, չպետք է գնալ:

2016 թվականի նախագահական ընտրությունները տեղափոխելու դասական պատճառ է նշվում դրանց հնարավոր զուգակցումը խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք նույնպես ծրագրված էին հաջորդ տարի: Երկու ընտրական արշավ, որոնք կանցնեին գործնականում միաժամանակ, գնահատվեցին չափազանց եւ փորձ արվեց դրանք տարբերակել ժամանակի մեջ:

Սակայն ինչո՞ւ որոշեցին վաղաժամ անցկացնել նախագահի ընտրություններն, այլ ոչ թե խորհրդարանականների: Այս հարցի պատասխանն իմաստ ունի փնտրել պետության ղեկավարի այն նույն ելույթում, որտեղ ասվում է, բացի մնացած ամեն ինչից, որ Ղազախստանին սպասում է նաեւ քաղաքական համակարգի բարեփոխում:

Նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել պետական համակարգի ղեկավարների հաշվետվության գործառույթը ժողովրդի առջեւ, այդ թվում նաեւ Ինտերնետի միջոցով, եւ դրա հետ մեկտեղ ապահովել հետադարձ կապը:

– Կարեւոր է ամրապնդել հասարակական խորհուրդների դերը պետական մարմիններին եւ ակիմատներին առընթեր,- հայտարարել է Նազարբաեւը,- դրանից միայն ավելի լավ արդյունք կլինի:

Բացի դրանից, ըստ Ղազախստանի ղեկավարի, երկիրը կարիք ունի այսպես կոչված քաղաքացիական բյուջետավորման, որի համաձայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն բյուջետային միջոցների բաշխման գործընթացին մասնակցելու, հատկապեսՙ մարզերում: Իսկ պետական մարմիններին կզրկեն «կեսարի կնոջ» ոչ պաշտոնական կարգավիճակից, որն ինչպես հայտնի է, միշտ կասկածից վեր է:

– Օրենքով պետք է ընդլայնվեն քաղաքացիների հնարավորությունները պաշտոնյաների գործողությունները բողոքարկելու հարցում,- հայտարարել է նախագահը:

Բարեփոխման բարձրակետը կլինի հասարակության մեջ ինքնակարգավորման ներդրումը, որն ուղղված կլինի պետական մարմինների պատասխանատվության գոտիների կրճատմանը, դրանց լիազորությունները քաղաքացիական հասարակության հաստատություններին փոխանցելով: Եվ, այդ դեպքում, կարելի կլինի լուծել տեղական գործադիր մարմինների եւ ընդհանրապես իշխանության ընտրության համակարգի նորացման հարցը:

Նազարբաեւը բարձրաձայնել է նաեւ նման քաղաքական ռազմավարության օրինաչափ արդյունքը:

– Փուլ առ փուլ պետք է իրականացվի սահմանադրական բարեփոխում, որը ենթադրում է իշխանական լիազորությունների վերաբաշխում նախագահից խորհրդարան եւ կառավարությունՙ մեր ավանդույթները հաշվի առնելով,- ամփոփել է նա:

Այս հայտարարությունից հետո ԶԼՄ-ներում հայտնվեցին բազմաթիվ տարբերակներ իրադարձությունների հնարավոր զարգացման մասին: Մասնավորապես, խոսք գնաց Ղազախստանի անցման մասին կառավարման նախագահական համակարգից նախագահական-խորհրդարանականի, գուցե եւ մաքուր խորհրդարանականի:

Եվ փորձարկել դա, ինչպես երեւում է, կսկսեն նոր ընտրվելիք խորհրդարանում, այնպես որ 2020 թվականին, երբ կանցնեն նոր նախագահի ընտրությունները, մեխանիզմը մշակված լինի ըստ ամենայնի:

Ղազախստանյան փորձագետների կարծիքով ընտրությունների «բաժանումը» միայն դրական կազդի պետության տնտեսության վրա: Նման կարծիք է հայտնել «Գործարար ժամանակ» հեռուստատեսային ծրագրում նաեւ տնտեսական գիտությունների դոկտոր Եսենժոլ Ալիյարովը :

– Այժմ Ղազախստանում ամենաբարձր եւ քննարկվող իրադարձությունը հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններն են,- հայտարարել է նա,- դա նախատեսված է Սահմանադրությամբ: Կարելի է անցկացնել վաղաժամ, ընտրելու է ժողովուրդը: Պետության ղեկավարը կընտրվի միայն ժողովրդի քվեով: Հաջորդ տարի պետք է անցկացնել խորհրդարանի ընտրություններ: Եվ որքան կարճ լինի այդ երկու ընտրությունների միջեւ ժամանակահատվածը, այնքան դա վատ կլինի տնտեսության համար, պետության բյուջեի համար:

Դրական քաղաքական արդյունքի (այդ թվում եւ արտաքին) մասին նրան երկրորդում են ռուսաստանյան վերլուծաբանները:

– Ակնհայտ է, որ դրանցում (արտահերթ ընտրություններին.- Ա.Ս.) կմասնակցի Նուրսուլթան Նազարբաեւը,- նշել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Անդրեյ Կազանցեւը ,- եւ ակնհայտ է, որ նա կհաղթի: Ոչ մի իրատեսական այլընտրանքային թեկնածու ազգային առաջնորդին, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծեց ժամանակակից ղազախստանյան պետություն, առայժմ չկա:

Նախագահ Նազարբաեւի լիազորությունները կերկարացվեն: Սա փաստորեն միակ իրատեսական սցենարն է իրադարձությունների ծավալման համար: Ընդ որում, կարեւոր կլինի այն, որ նախագահը հաղթաթուղթ կունենա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականություն վարելու համար, ի դեմս ժողովրդի վստահության նոր մանդատի: Ակնհայտ է, որ Նազարբաեւի օգտին տրված քվեների թիվը բարձր կլինի (75-90 %-ի կարգի), եւ դրա համար ոչ մի ձեռնածություն պետք չէ, որովհետեւ արդյունքն ազնիվ կլինի, քանի որ կասկած չկա, որ ժողովուրդը Նազարբաեւին վստահում է:

Արտահերթ ընտրությունների մասին առաջարկի պատճառը ձգտումն է «իրարից բաժանելու» ժամանակի մեջ ընտրությունները տարբեր կարգի սպառնալիքների աճը հաշվի առնելով (որոնք սպասվում են 2016 թվականին): Ես չեմ կարծում, որ եթե բոլոր մակարդակների ընտրություններն անցնեին 2016 թվականին, դա կհանգեցներ լուրջ ապակայունացման: Սակայն ընտրությունների եւ ռիսկերի գագաթնակետի համընկնելու հավանականություն կա: Այդ պատճառով էլ վաղաժամ ընտրությունների մասին որոշումը պետք է կանխի հնարավորությունը ամեն կարգի ապակայունացման, որը կապված է ռիսկերի համընկնելուն հետ:

Լիբերալների միջավայրում ղազախստանյան ընտրազանգվածն ընդունված է քննադատել գործող նախագահի նկատմամբ չափազանց լոյալ վերաբերմունքի համար: 2011 թվականին ղազախստանյան առաջնորդի օգտին տրված քվեների թիվը կազմել է բոլոր ընտրողների 95 %-ը: Ընդդիմությունն ավանդաբար նման բարձր ցուցանիշների փաստը կապում է արդյունքների կեղծման կամ վարչական ռեսուրսի ճնշման հետ, բայց դա մեծապես նման է սեփական քաղաքական ինֆանտիլ կեցվածքն արդարացնելուն:

Եթե դարասկզբին ետխորհրդային տարածքում ժողովուրդն ուրախությամբ ծափ էր տալիս «գունավոր հեղափոխություններին», ապա վերջին տարիներին այդ հիացմունքն էապես նվազեց: Ժողովրդավարություն տենչացող քաղաքացիների ազատ կամարտահայտության հետեւում հանկարծ ի հայտ եկան փորձառու ձեռնածու-տիկնիկ խաղացնողների ձեռքերը: Իսկ խոստացված ազատության փոխարեն ասպարեզ եկան կենսամակարդակի աղետալի անկումը, երբեմնՙ նույնիսկ քաղաքացիական պատերազմը:

Դրա համար էլ Ղազախստանում ժողովուրդը քվեարկում է Նազարբաեւի օգտին, հուսալով պահպանել պետության կայունությունը ժամանակակից անհանգիստ աշխարհում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՐՆ Է ՍԻՐՈ ԳԻՆԸ

Հաջորդ գրառումը

ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը շուտով նոր՝ դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն Բուդապեշտում։ Թրամփն այս հայտարարությունն...

ԿարդալDetails

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025

Տեսանյութ. Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական