Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՉ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՈՒՆ ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ` ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

10/04/2015
- 10 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Կոչ` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը դեռեոս չճանաչողներին եւ երախտագիտություն` ճանաչողներին. կարճ այսպես կարելի բնութագրել ԱԺ հայտարարությունը` Հայոց ցեղասպանության 100 -ամյա տարելիցի կապակցությամբ, որ քննարկեց երեկ Հայաստանի խորհրդարանը:

Հայտարարությամբ հիմք ընդունելով 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան եւ ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած օրենքը` «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին», ինչպես նաեւ արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի դրույթները, ապա եւ` երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին` պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ընդունելու ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, կոչ է արվում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին` պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Այս հայտարարության տակ իրենց ստորագրությունն են դրել ԱԺ բոլոր խմբակցությունները, բացի ՀԱԿ-ից, որի ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ինչպես եւ իր շեֆ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դեմ էր պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելուն եւ մի հախուռն ելույթ ունեցավ այդ առթիվ` նշելով, որ ՀԱԿ-ը ձեռնպահ կմնա Ցեղասպանությունը զուտ հայ-թուրքական վեճ ներկայացնող եւ հակապետական հայտարարության քվեարկությունից, քանի որ Թուրքիան պատասխանատու է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ մարդկության առջեւ:

Հայտարսարությունը ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը , ով հատկապես նշեց համընդգրկուն Հռչակագրի արժեւորումը հայտարարությամբ, իսկ արդեն իր եզրափակիչ ելույթում խոսեց որպես «Ժառանգության» պատգամավոր` նշելով, որ մեզ զրկել են մեր հայրենիքից, ու մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը:

Հարակից զեկուցող, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համար անընդունելի էր այն տեսակետը, թե պահանջատիրությունը միայն սփյուռքի գործն է: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր անվտանգության հիմնասյուն անվանեց: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար նույնպես կարեւոր էր այսպիսի հայտարարության ընդունումը` հատկապես Հայաստանի միջազգային առնչությունների առումով: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոոհրաբյանին անհասկանալի էին հայտարարության դեմ ելույթները (նաեւ Հրանտ Բագրատյանն էր դեմ արտահայտվել հռչակագրին հղումին):

Զուրաբյանին եւ նաեւ պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելուն դեմ Բագրատյանին պատասխանելով` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե 100-րդ տարելիցից հետո նոր փուլ կսկսվի` չորս երկիր քրեականացրել են ցեղասպանության ժխտումը, սա չէր լինի, եթե ճանաչումն արտաքին քաղաքականության մաս չդարձվեր:

Ի դեպ` ԱԺ ղեկավարության մասնակցությամբ երեկ Ազգային ժողովի այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով` հուշարձանը ցեղասպանություն վերապրած եւ լավատեսությունը չկորցրած մեր ժողովրդի ուղերձն է ապագային: Տնկվել է նաեւ խորհրդանշական հարյուր ծառ` Տարելիցի կապակցությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՆԱՃԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԲ ՍԱՀՄԱՆԱԾ ՄԻՋԱԿԱՅՔԻ ՎԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ԿԳԱ՞

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ԿԳԱ՞

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական