Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԴՀ ՆԱԽԱԳԱՀ ԳԱՈՒՔԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻՆ

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Ապրիլի 23-ին Գերմանիայի նախագահ Գաուքը կմասնակցի Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագին, ապրիլի 3-ին հաղորդում է գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքըՙ ZDF- ը։ Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ դաշնային նախագահը մասնակցում է Հայոց ցեղասպանությանն առնչվող արարողության, հաղորդում է նույն աղբյուրըՙ վկայակոչելով նախագահի խոսնակի այն տեղեկությունը, թե նախագահը դրանով հիշելու է օսմանյան կայսրության հայերի եւ քրիստոնյա փոքրամասնությունների ցավը։

Հրապարակման հեղինակ Այքե Փեթերինգը այնուհետ հիշատակում է Բունդեսթագում առկա վեճըՙ բանաձեւի վերնագրում ցեղասպանություն եզրաբառի վերաբերյալ ( սրա մասին հանգամանալից տես ապրիլի 3-ի «Ազգ»-ում – խմբ. )։ Գերմանիայի կառավարությանՙ եզրաբառը պատմաբանների հետազոտական եզրակացությամբ ճշգրտելու տեսակետի առիթով արտահայտվել է կառավարության հովանավորությամբ գործող Լեփսիուսհաուսի գիտական ղեկավարըՙ պատմաբան Ռոլֆ Հոսֆելդըՙ «ամնեզիա » որակելով դաշնային կառավարության վերաբերմունքը։ Այն հանգամանքը, որ 1915-ի կոտորածները ցեղասպանություն են, հայտնի է եղել դեռ կայզերական Գերմանիայի կառավարությանը, ասել է նա։ Հոսֆելդը նույն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Բունդեսթագի բոլոր խմբակցությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության , դպրոցական ծրագրում թեման ներառելու եւ Գերմանիայի համապատասխանատվության մասին։ Այքե Փեթերինգը ուշադրություն է բեւեռում նաեւ նախագահ Սարգսյանիՙ միջազգային լրատվամիջոցներին հյուրընկալած «Արարատի ստորոտին» վերնագրյալ հանդիպմանը հնչեցրած այն շեշտադրմանը, թե Գերմանիայի հստակ դիրքորոշումը շատ կարեւոր է։ Հայաստանի նախագահը դիմել էր Բունդեսթագի պատգամավորներին ասելովՙ Դուք ազատ եք Ձեր որոշման մեջ, իհարկե ընդգծելով, որ Գերմանիայիՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված կոչը ծանրակշիռ է, քանի որ Գերմանիան առերեսվել է իր անցյալինՙ ճանաչել է Հոլոքոստը։

Ապրիլի 24-ին ZDFinfo ժամը 19. 45 – ին եթեր է հեռարձակելու «Մոռացված ցեղասպանություն . Հայոց ցեղասպանության 100 տարին » վավերագրական ֆիլմը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՆԳՐԵՍԸ ՕԲԱՄԱՅԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԶԻՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

Germanwings-Ի ՕԴԱՉՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Germanwings-Ի ՕԴԱՉՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական