Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-Ն ԱՅԺՄ ԿԳՈՐԾԻ ՆՈՐ ՇԵՆՔՈՒՄ

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 2-ին` Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, կայացավ «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացումը, որտեղ կիրականացվի աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը եւ նրանց սոցիալական ադապտացիան:

2008 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին եւ մեծ ներդրումներ պահանջող գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է անհատականացված ինտենսիվ ուսուցում` մեկ թերապեւտ` մեկ երեխա հարաբերությամբ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2008 թվականից ի վեր տրամադրել է ավելի քան 115 500 000 միլիոն դրամ, ինչի շնորհիվ 3-ից 12 տարեկան 30 սաները կենտրոն են հաճախում անվճար:

Կենտրոնի աշխատակազմը եւ այնտեղ հաճախող երեխաների ծնողները փաստում են, որ հաճախումների շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է արձանագրվել ոչ միայն գիտելիքների ձեռքբերման մեջ, այլեւ ինքնասպասարկման ու սոցիալականացման առումով: Այդ մասին են վկայում երեխաների վարքագծում նկատվող փոփոխություններն ու մտավոր ունակությունների զարգացումը: Կենտրոնի սաներից 14-ն արդեն զուգահեռ հաճախում են հանրակրթական դպրոց: Ստացված արդյունքները վկայում են «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունավետության փաստը: Երեխաները չեն կարող բուժվել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց հայտնաբերված չէ: Սակայն ինտենսիվ վաղ միջամտությունը զգալի առաջընթաց արձանագրելու հնարավորություն է տալիս: Աուտիզմով ախտորոշված երեխաներն ունեն հատուկ ծառայությունների եւ աջակցության կարիք` այս ամենին հասնելու համար:

Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որն ախտահարում է ուղեղի տարբեր հատվածները: Աուտիզմով տառապող ե՛ւ մեծահասակները ե՛ւ երեխաները սովորաբար վերբալ (խոսքային) եւ ոչ վերբալ (ոչ խոսքային) հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաեւ զվարճանքի եւ խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՊ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական