Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԼՌԵՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ավստրիական ռադիոյիՙ oe 1-ի ապրիլի 18 -24-ի եթերում

Ավստրիական orf-ը «100-ամյա տաբու. Հայոց ցեղասպանությունը » վերնագրով հաղորդում է հեռարձակել մարտի 20-ին ժամը 22.45-ին orf 2-ով: Ավստրիական վավերագրությունը ներկայացրել է Թուրքիայում ցեղասպանության տաբուն կոտրած, հիշողությունն արթնացնելու պայքարը սկսած երկու անձանցՙ զոհի թոռներից մեկինՙ Ֆեթիյե Չեթինին եւ ցեղասպանությունն իրագործողի թոռանըՙ Հասան Ջեմալին: «Քիչ են 20-րդ դարի այն ոճիրները, որոնց առերեսումը հանրային հետաքրքրություն ու քաղաքական կշիռ ունի, եւ 100 տարի անց էլ բեւեռացնում է: Ի հեճուկս աշխարհում շատ երկրների ճանաչմանՙ պաշտոնական Թուրքիան մինչ օրս էլ ժխտում է Հայոց ցեղասպանությունը», հաղորդում է ավստրիական լրատունՙ փոխանցելով, թե նույն թեմայի վերաբերյալ իրՙ «Լռեցված ցեղասպանություն» խորագրով ռադիոշարքը կարելի է ունկնդրել oe 1-ովՙ ապրիլի 18-ից 24-ը: Ապրիլի 18-ին ժամը 9.05-ին սկսվող հաղորդումների շարքն անդրադառնալու է հայոց ինքնությանն ու մշակույթին, Վիեննայի հայ համայնքին, Մխիթարյան միաբանությանը, մանկաբույժ Ներսես Առաքելյանին, ինչպես նաեւ արծարծելու է մեղք, պատասխանատվություն հասկացություններըՙ Հայոց ցեղասպանության առնչությամբ:

Ապրիլի19 -ին ժամը 19.30-ին հնչելու են Կոմիտասի եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններըՙ Գրացի մեծ նվագախմբի կատարմամբ: Ապրիլի 20 -ին ժամը 16-ին «Հայերի երախտիքի տուրքը Ֆրանց Վերֆելին» հաղորդումը ներկայացնելու է 2013-ի նոյեմբերի 26-ին Վիեննայում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ ավստրիահայոց Հայ առաքելական եկեղեցու համատեղ միջոցառման ձայնագրությունը:

Դանիել Գութմանի «Մեղքՙ առանց ապաշխարման» քառամաս հաղորդումը (ապրիլի 20-ին, 21-ին, 22-ին, 23-ինՙ ժամը 9.30-ին) հանգամանալից ներկայացնում է Գերմանիայի, Ավստրոհունգարիայի դերն առաջին համաշխարհային պատերազմում. Հայոց ցեղասպանության մեջ ակնհայտ մեղսակցություն ունենալով, ի հեճուկս իրենց ունեցած համապատասխանատվության, Ավստրիան ու Գերմանիան ճնշում չեն բանեցնում Թուրքիայի վրա, որ վերջինս փոխի իր ժխտող դիրքորոշումը, հայտնում է Գութմանը:

«Ցեղասպանության դերն այսօրվա ինքնության գիտակցության մեջ» թեմայով զրույցը կարելի է ունկնդրել ապրիլի 23-ին, ժամը 21-ին եւ ապրիլի 24-ին, ժամը 16-ին: Հյուրը 1990-ին Հայաստանում ծնված Անահիտ Բալայանն է, որ մշակույթի եւ կրոնի վերաբերյալ իր գիտական թեզի վրա է աշխատում Բեռլինի Հումբոլտ համալսարանում:

Ապրիլի 24-ին, ժամը 6.56-ին ավստրիական ռադիոեթերում աստվածաբան, հրապարակախոս Բրիգիտտե Շվենս-Հարրանտը կանդրադառնա պատմված հիշողությանըՙ գրականությանը: Ֆրանց Վերֆելի գրավոր հուշարձանը միակը չմնաց, Հիլզենրաթը, Անտոնիա Արսլանը, Վարուժան Ոսկանյանը փոխանցում են իրենց պատմությունը:

Ապրիլի 24-ին oe 1-ի ռադիոեթերը Հայոց ցեղասպանության թեմային կանդրադառնա ողջ օրը այլՙ լրատվական-տեղեկատվական, մշակութային ծրագրային հաղորդումներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԵՐՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական