Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԶՐԱՍ ՍՐԲԱԶԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ ԱՌ ԵՐԿԻՆՔ ԿՀԱՌՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ` ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑԸ»

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մեկ անգամ չէ, որ լսել եմ իմ հայրենակիցներից` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը վերածվում է մեր ժողովրդի ապագայի հանդեպ հավատի, հայրենասիրության եւ հայի անկոտրում ոգու հարատեւման մի անկեղծ դասի: Որքան էլ անտրամադիր եւ ամեն տեսակ հոգսերով ծանրաբեռն հանդիպես նրան, միեւնույն է` բաժանվելու ես ապրելու, պայքարելու եւ դժվարությունները հաղթահարելու լիցքեր ստացած: Ասես լույս ու հանգստություն է ճառագում այդ մարդուց, մանավանդ, երբ յուրաքանչյուր հանդիպումը սկսվում է բարի լուրի ավետումով:

Բացառություն չէր նաեւ հերթական հանդիպումը, որի առիթը ապրիլյան առաջիկա միջոցառումներն են` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի արարողությունները, որոնց առանձնակի կարեւորությամբ ու պատասխանատվությամբ արդեն բավականին ժամանակ պատրաստվում են Ռուսաստանի հայ համայնքն ու եկեղեցական կառույցները:

Եզրաս սրբազանը սկզբից եւեթ տեղեկացնում է, որ հենց ապրիլի 24-ից, իր իսկ նախաձեռնությամբ Մոսկվայի «Պոկլոննայա գորա» հայտնի հուշահամալիրում կմեկնարկի «Սրբոց Նահատակաց» հայկական եկեղեցու շինարարությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի եւ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի:

«Վաղեմի երազանքս է,- ժպտում է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդը,- մոսկովյան այդ բարձունքում պետք է առ երկինք հառնի հայկական նոր եկեղեցի: «Սրբոց Նահատակաց»-ը հավատավոր հայորդիներին միշտ կհիշեցնի վառ պահել Ցեղասպանության նահատակների եւ Հայրենական Մեծ պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը, հայրենասիրության վսեմ ոգով կպարուրի նոր եւ գալիք սերունդներին, կհորդորի հավատարիմ մնալ Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին, համախմբման եւ միավորման կոչնակ կհնչեցնի` պաշտպանելու ազգային դիմագիծն ու թոթափելու ազգավնաս արարքները»:

Տեր Եզրասն այնուհետեւ տեղեկացնում է, որ եկեղեցին կառուցվելու է ռուսաստանաբնակ հայ բարերարների աջակցությամբ: Գլխավոր հովանավորն է մեր հայրենակից, հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ում աստվածահաճո ձեռնարկումները վաղուց հայտնի են ամենքին:

«Սրբոց Նահատակաց»-ն ունենալու է նաեւ թանգարանՙ առաջին հարկում: «Նպատակ ենք դրել եկեղեցու շինարարությունը, Աստծո հաճությամբ, ավարտին հասցնել մեկ տարում` 2016-ին: Իսկ մինչ այդ` այս օրերին ռուսաստանաբնակ մեր հավատավոր հայորդիները լծված են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մի շարք մեծ միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով: Անելիքները շատ են, ակտիվորեն համագործակցում ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան, ինչպես եւ հայկական մի շարք կառույցների հետ»:

Զրուցակիցս այնուհետեւ առանձնահատուկ խանդավառությամբ պատմում է Ռուսաստանում դեռեւս շատ եկեղեցիներ կառուցելու եւ տարագիր մեր հայրենակիցներին ճշմարիտ ու ազգապահպան հավատի շուրջ համախմբելու անհրաժեշտության մասին: Խոսք եղավ նաեւ երկու տարի առաջ Մոսկվայի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացված Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու ծավալած դրվատելի գործունեության եւ ապագա ծրագրերի մասին:

Եվ այսօր, երբ եկեղեցական համալիրը ճարտարապետական յուրահատուկ լուծումների շնորհիվ ներդաշնակորեն ձուլվել է մոսկովյան միջավայրին եւ շարունակում է իր ընթացքն ու առաքելությունը, Ռուսաստանում բնակվող հայերս մեկ անգամ եւս գիտակցում ենք, որ այդ շքեղ համալիրը կառուցվել ու կյանքի է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք.ի գործադրած հերոսական ջանքերի եւ Ռուսաստանում ապրող մեկենասների աջակցությամբ: Հենց նաՙ Եզրաս սրբազանը կարողացավ համախմբել եւ իր շուրջը հավաքել նվիրյալների մի ստվար բանակի` իր ծավալներով ամենամեծ եկեղեցին կառուցելու համար, որը ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ հպարտության արժանի կառույց է:

Տեր Եզրասը առանձնակի հպարտությամբ տեղեկացնում է, որ այդ հոյակերտ համալիրի կնքահայր է նշանակվել համընդհանուր սիրո եւ հարգանքի արժանացած մարդըՙ մեծ բարերար Սամվել Կարապետյանը, իսկ 2016 թ. սեպտեմբերից համալիրում կսկսի գործել նաեւ հումանիտար ուղղվածության վարժարան, որը կկրի Սամվել Կարապետյաի ծնողներիՙ Ամալյա եւ Սարգիս Կարապետյանների անունը: Վարժարանում կուսուցանվեն նաեւ օտար լեզուներ, ուսուցումը կլինի անվճար, կսովորեն տաղանդավոր երեխաներ:

«Նախատեսել ենք ճեմարան հիմնել նաեւ Սանկտ Պետերբուրգ քաղաքում,-ասում է սրբազանը: ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պիտի սովորեն այնտեղ, միջնակարգն ավարտելուց հետո: Եվ, ընդհանրապես, Ռուսաստանում այսօր հոգեւոր աշխուժություն է նկատվում եւ նոր եկեղեցիների ու հայապահպան հաստատությունների անհրաժեշտություն կա: ՌԴ-ում հայ համայնքն ապրում է հոգեւոր, մշակութային, ազգային, ավանդական կյանքի արժեքների վերազարթոնք: Ուստի առաջիկայում նոր ավետիսներ կլինենՙ մի քանի քաղաքներում եկեղեցիների կառուցման աշխատանքների ավարտման եւ դրանց օծման արարողությունների մասին կտեղեկացնենք հանրությանը: Կբացվեն նաեւ Հայորդյաց տներՙ հայեցի դաստիարակության կենտրոններ: Մենք այսօր նման մի քանի կենտրոն ունենք, գործում են տարբեր խմբակներՙ երգի-պարի, ասմունքի, թատերական, ազգային երաժշտական գործիքների, մարզական… ունենք հայոց լեզվի, պատմության, գրականության դասաժամեր: Մի շարք խմբակներ արդեն կայացել եւ տարբեր միջազգային մրցույթների ու փառատոնների մրցանակակիրներ են: Մենք հպարտ եւ մխիթարված ենք զգում այդ ամենով: Սիրտս բերկրանքով է լցվում, երբ իմ առաքելության մեջ ես ինձ միայնակ չեմ զգում, այլ շրջապատված եմ փառապանծ ու սքանչելի հայորդիներով, բարեպաշտ եւ ազգասեր զավակներով, ովքեր երբեք անտարբեր չեն մնում հայապահպան գաղափարների կյանքի կոչման ծրագրերի նկատմամբ: Սամվել Կարապետյան, Սերգեյ Համբարձումյան, Աշոտ Գրիգորյան, Ռուբեն Վարդանյան… անունների թվարկումը տասնակ էջեր կարող է գրավել: Այս մարդիկ, հիրավի, հսկայական աշխատանքներ են կատարել թե Ռուսաստանում եւ թե Մայր հայրենիքում, նրանք արժանացել են համընդհանուր ճանաչման ամբողջ աշխարհում, բայց իրենց գործն անում են անաղմուկ եւ առանց ավելորդ թմբկահարումների, սրտի կանչով …»:

Եզրաս սրբազանի հետ մեր զրույցը երկարում է: Նա ներկայացնում է իր առաջիկա ծրագրերի մի մասը միայն, փառաբանում իր կողքին կանգնած, իրեն աջակից հայորդիներին, եւ ես հասկանում եմ, որ զրուցակցիս առինքնող կերպարն է ներշնչում ու իր շուրջը հավաքում մարդկանց, նրա մեծ հավատն է հուսադրում բոլորին` նորանոր գործերի լծվելու եւ նվիրաբերվելուՙ ի բարօրություն մեր ազգի ապագայի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ»

Հաջորդ գրառումը

ՀԱՆՈՒՆ ՉԱՆԱՔՔԱԼԵՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՎՍՏՐԱԼԻԱՑՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՆՈՒՆ ՉԱՆԱՔՔԱԼԵՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՎՍՏՐԱԼԻԱՑՆԵՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական