Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը երեկ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Դրանով քրեական պատասխանատվություն է նախատեսված Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, ովքեր կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ եւ 10 հազար եվրո տուգանքով: Օրենքի ընդունումը տեղի ունեցավ հատկապես այն ժամանակաընթացքում, երբ Կիպրոսում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, ով օրինագծի միաձայն ընդունումը հայ-կիպրոսյան դարավոր բարեկամության արդյունք համարեց: Օրինագիծը հեղինակել են Կիպրոսի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցություններն անխտիր:

Հիշեցնենք, որ այդպիսի օրինագծեր ընդունել են Հունաստանը, Շվեյցարիան, Սլովակիան, իսկ Ֆրանսիայի խորհրդարանում այդպիսի օրինագիծը բավական տանել-բերելուց հետո այդպես էլ չընդգրկվեց օրակարգում: Թեեւ, պետք է հույս ունենալ, որ առաջիկայում Ֆրանսիան էլ կընդունի այդ ուղղությամբ պատրաստվող նոր օրինագիծը:

«Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում», հայտարարել է երեկ Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը ` ընդգծելով, որ տեղի ունեցածը խորհրդանշական իրադարձություն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ օրինագծի ընդունումը Հայոց ցեղասպանության ժխտողականության պայքարին նոր թափ է հաղորդելու` միաժամանակ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանին , ով բավական ջանք է ներդրել օրինագծի ստեղծման աշխատանքները համադրելու գործում:

Օրինագծի ընդունումից հետո Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին , ով շնորհավորել է մեր պատվիրակությանն օրինագծի ընդունման առթիվ:

Հիշեցնենք, որ Կիպրոսն առաջին երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1975 թվականին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Germanwings-Ի ՕԴԱՉՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական