Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՎՈՎՃԱՐՆԵՐԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կառավարությունը նախատեսել էր 1100 վետերանների ամենամսյա պատվովճարի չափը մայիսի 1-ից 25 հազար դրամից բարձրացնել 40 հազար դրամի: Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ամենամսյա պատվովճարը կրկնապատկել, հասցնել 50 հազար դրամի: Արդյունքում որոշվեց կրկնապատկել պատվովճարների չափը:

Մարզահամերգային համալիրը դարձավ ՊՈԱԿ

ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կառավարության որոշմամբ դարձավ պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Նման որոշում ընդունվեց երեկ կառավարութնան նիստում:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրագրված է Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող 10 411 911 հազ. դրամ (ձեռքբերման արժեք) անշարժ գույքըՙ բաղկացած 46335,7 քմ մարզամշակութային կենտրոնից, 40 եւ 50 քմ օժանդակ շինություններից, 2800 քմ ջրավազաններից եւ աստիճանից, 3851,3 քմ ջրավազանից եւ 9 559587 հեկտար սեփական հողամասից:

47 մլն դոլարի եւ 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն Ռուսաստանից

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կկնքվի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության գործընթացի շրջանակում Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնագիր: Դրանով Ռուսաստանի դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 47 մլն դոլարի եւ 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն: Կառավարության երեկ ընդունած որոշման նախագծի համաձայն, ռուսական օգնությունը կտրամադրվի Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված թվով վեց ուղղություններով (մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում եւ ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում): Ռուսական կողմն այդ գումարների շրջանակում ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով, միաժամանակ կազմակերպելով ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը եւ որակավորման բարձրացումը:

Պարտատոմսերի թողարկումից` 487 մլն դոլար

Հայաստանի Հանրապետության կառավարութունը ի դեմս Ֆինանսների նախարարության, մարտի 10-ին իրականացրել է արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը, որից ստացվել է 487 միլիոն ամերիկյան դոլար:

Կառավարության երեկվա նիստում որոշվեց, որ այդ գումարից 200 մլն դոլարով կմարվի նախորդ տարի թողարկված 700 միլիոն դոլարի պատրատոմսերի պարտքի մի մասը: 40 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Մնացած գումարի հաշվին կհամալրվի կայունացման դեպոզիտային հաշիվը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԽՈՐԵՆԱՑԻԱԿԱՆ ԹՎԱԿԱՆԸ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ Է

Հաջորդ գրառումը

ՌՈՊՈԹՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՊՈԹՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական