Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ա.

Չնայած ձեր մեջ նաեւ աղջիկներ կան, բայց` բարեւ ձեզ, տղերք: Ես լավ եմ, դուք` գիտեմ: Չգիտեմ մի բան, երբ ասում եք, որ Ադրբեջանը պետք է կործանվի, ինչի հետ չհամաձայնվելը, մեղմ ասած, հայրենասիրություն չէ, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչպե՞ս: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, հենց պատկերացնեմ` կմիանամ ձեզ` այս բացականչություն-պահանջագիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրպագուների ասած` «հիմա» դարձնելու նպատակով:

Եթե ձեր կարծիքով Ադրբեջանը կործանելու մեր ազգային նոր ռազմավարությանը պետք է հասնենք ռուսական զենքի օգնությամբ, ապա ասեմ, որ դրանից իրենք էլ ունեն, կրակել էլ գիտեն, ավելին, դիպուկ էլ կրակում են, հաճախ: Եթե կարծում եք, որ ռուսական զենք մենք ավելի լավ ենք գործածում, դե` ռազմական գործին ավելի գիտակ ենք, ապա ասեմ, որ ռուսական զենքը մեզ տրված է ոչ թե կործանելու Ադրբեջանը, այլ որպեսզի Ադրբեջանի հետ մշտապես գտնվենք կիսապատերազմական վիճակում. զենքի գործածման պայմանագիր կա, բան կա:

Ուրեմն անցնենք ռուսական զենք-ը գործոնը: Էլ ինչպե՞ս. իհարկե մարտական ազգային ոգով: Բայց այստեղ մի նրբություն կա: Պարզվում է, որ հայ մարդու, հայության առհասարակ մարտական ոգին չնայած դիմակայել է բազմաթիվ թշնամիների, բայց երբեք չի կործանել որեւէ թշնամի պետություն: Չի եղել նման բան: Այսինքն հայի մարտական ոգու տեսակը չէ ինչ-որ մեկին կործանելը, նա բոլորովին այլ, գուցե ոչ ճիշտ առաքելություն ունի` ապահովել հայության հարատեւությունը, դիմանալ, մնալ… Հետեւաբար դուք հիմա` հայի մարտական ոգով Ադրբեջանը կործանել պահանջելով պահանջում եք մի բան, որը չի կարողացել անել ոչ մի հայ թագավոր-զորավար Հայաստանի կամ հայ ժողովրդի ոչ մի թշնամի պետության նկատմամբ:

Գուցե Ադրբեջանը կործանել պահանջում ենք մեր ժողովրդավարության մակարդակով, կամ կենսամակարդակով, կամ կրթության մակարդակով, առհասարակ` մակարդակով: Տղերք, այստեղ ես ձեզ չեմ պատասխանի. դուք ինքներդ արդեն ժպտացիք:

Ուրեմն` ինչպե՞ս:

Քանի որ դուք էլ այս հարցի պատասխանը չունեք, փորձեք գնալ որդեկորույս հայ մոր մոտ, ծնկել նրա առջեւ եւ ասել նրան, որ ձեզ հաջողվել է սպանել նրա որդուն սպանողին, ավելին` ձեզ հաջողվել է կործանել այդ մարդասպանի հայրենիքը: Ի՞նչ եք կարծում, նա պիտի գրկի ձեզ ու համբուրի՞, շնորհակալությո՞ւն հայտնի: Վստահ եմՙ ոչ: Վստահ եմ նաեւ, որ դուք ձեր այդ զիլ քայլով ստիպելու եք նրան էլի լացել, հասկանալ, որ իր արցունքները չէին ավարտվել, հիշել, հիշել մեկին, ով էլ չի գալու, թեկուզ Ադրբեջանը կործանվի: Իսկ պատահաբար գիտեք, թե Ադրբեջանը կործանելիս քանի՞ որդեկորույս մայրեր են առաջանալու, գիտե՞ք, թե քանի մայր, ով այսօր Ադրբեջանի սահմանին կենդանի որդի ունի, սարսափում է քնել-արթնանալուց` ձեր այդ պահանջի պատճառով: Գիտե՞ք, որ նա չի ցանկանում, որ իր որդին մասնակցի Ադրբեջանի կործանմանը, որովհետեւ ցանկանում է, որ իր որդին տուն գա:

Եկեք ուրեմն փոխենք պահանջը. ես, օրինակ, առաջարկում եմ հետեւյալը` «Հայաստանը չպետք է կործանվի», խորքային առումով սրա մեջ մտնում է նաեւ Ադրբեջանի կործանումը, բայց` որպես թաքուն, ծպտյալ, քողարկված նպատակ, հետեւաբար` հեշտ հասանելի: Այս նոր պահանջի դեպքում մենք կարող ենք ամրացնել մեր երկիրը, շենացնել այն, աշխատանք գտնել եւ աշխատել մեր երկրում, բարձր աշխատավարձ պահանջել եւ ստանալ, սովորել եւ պահանջել, որ հարգվի գիտելիքն այս` մեր երկրում: Ոչ թե կախվել թշնամուց, այլ` կախել նրան մեզանից, ոչ թե բռնապետությունների նման` ազգովին համախմբվել, այլ ժողովրդավարական երկրների նման` համերաշխվել, հանդուրժել միմյանց… Այ, երբ այս ամենը լինի, վստահ եմ կնայենք մեզանից արեւելք եւ կտեսնենք, որ Ադրբեջանը կործանվել է, ինքն իրեն, նախանձից, մեզ կործանել չկարողանալուց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԴՐԱՆԻԿԸ (ՈՉ ԶՈՐԱՎԱՐ) ՀԵՏԱՁԳԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՈՏՔՈՎ` ՄՈՍԿՎԱ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՏՔՈՎ` ՄՈՍԿՎԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական