Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԱՆԻԿԸ (ՈՉ ԶՈՐԱՎԱՐ) ՀԵՏԱՁԳԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն ժամանակ, երբ Հայաստանում մի շարք ոչ շատ բարձր պաշտոնյաներ եւ նրանց` ամենաբարձր նկրտումներն ունեցող օգնականներ պահանջում էին Ադրբեջանի կործանումը, այն էլ` անհապաղ, Ադրբեջան անցավ Անդրանիկ Արարատի Գրիգորյան անունով մի շարքային-պայմանագրային զինծառայող: Հասկանալի է` տղան Ադրբեջան է գնացել ոչ թե այդ երկիրը կործանելու, այլ` հանձնվելու, համենայն դեպս, այդպես ասում են, այդպես ասում է նաեւ ինքը` Անդրանիկը, ճիշտ էՙ ադրբեջանական տեսախցիկի առջեւ:

Բայց քանի որ մենք այդքան էլ չենք վստահում ադրբեջանական տեսագրություններին, եւ քանի որ խնդիրը մեզանում է, դառնանք մեզ:

Դեպքից մի քանի ժամ անց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում դեպքին առնչվող գրառում կատարեց: Եվ քանի որ նման պարագաներում այդ գրառումները պետք է ընկալել որպես ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարություն, ուրեմն ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ: Բուն արարքը, այսինքն այն, որ հայ զինվորը ինքնակամ, անզեն, թողնելով իրեն կցված զենքն ու զինամթերքը հայկական հենակետում, իրեն կցված սպիտակ սավանը` որպես սպիտակ դրոշ օգտագործելով, հանձնվել է Ադրբեջանին, պարոն Հովհաննիսյանը, այսինքն` ՀՀ ՊՆ-ն, ամենեւին էլ չմեկնաբանեց, ավելինՙ նշեց, որ այդ արարքը մեկնաբանելու չէ: Փոխարենը ՊՆ-ն մեզ ասաց, թե ինչ պետք է անի Ադրբեջանը: Դե, այսինքն, շուտով նրանք կհայտարարեն, թե հայ ռեմբոն` մինչեւ ատամները զինված հարձակվել է Ադրբեջանի վրա, եւ ադրբեջանցի դիրքապահները ձերբակալել են նրան` տապալելով հայկական դիվերսիոն հերթական փորձը: Ուշադրություն դարձնենք` նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ-ն, մինչդեռ շարքային Անդրանիկը ԼՂՀ ՊԲ-ի զինծառայող էր եւ նախորդ նման դեպքերում ՀՀ ՊՆ-ն նշում էր, որ խնդիրն իր իրավասության տակ չէ: Այս անգամ, փաստորեն` է՞ր… Արծրուն Հովհաննիսյանի, եթե կարելի է ասել` ուղղորդիչ հայտարարությունից հետո միայն Անդրանիկի արարքը որակվեց որպես մաքուր դասալքություն, այսինքն ցրվեցին բոլոր այն վարկածները, թե հայ զինվորին կա՛մ առեւանգել են, կա՛մ նա պարզապես մոլորվել է: Բայց ադրբեջանական կողմը բոլորովին այլ ճանապարհ ընտրեց. նրանք արագորեն տարածեցին երկու տեսագրություն, որոնցից մեկում ցույց տվեցին (ԼՂՀ ՊԲ-ն ասում է` բեմադրեցին), թե ինչպես է Անդրանիկը սպիտակ դրոշով մոտենում ադրբեջանական հենակետին, եւ անցնում Ադրբեջան, իսկ երկրորդում Անդրանիկն արդեն հարցազրույց էր տալիս ադրբեջանական տեսախցիկի առջեւ: Այսինքն ադրբեջանցիները ոչինչ չասացին հայ ռեմբոյի մասին, ով մինչեւ ատամները զինված հարձակվել է Ադրբեջանի վրա: Հետեւաբար ՀՀ ՊՆ-ն, հապճեպորեն հայտարարություն տարածելով, մի քիչ անհարմար դրության մեջ հայտնվեց. պետք էր, կարծում ենք, սպասել` առնվազն պարզելու հակառակորդի մտադրությունները եւ քայլերը, այլ ոչ թե հուշել նրանց, թե ինչպես պետք չէ անել: Սրանից հետո միայն վերջապես խոսեց ԼՂՀ ՊԲ-ն: Երեք փոքրիկ պարբերությամբ այդ, կներեքՙ բայց խայտառակ, սիրողական մակարդակի հայտարարությանը մենք չենք անդրադառնա, որովհետեւ կարծում ենք ոչ մեկին հետաքրքիր չէ, թե արդյոք բեմադրե՞լ էին ադրբեջանցիները Անդրանիկի հանձնվելու տեսարանը, թե՞ նա իրոք հենց այդպես է հանձնվել, այն պարագայում, երբ մենք էլ պաշտոնապես հայտարարում ենք, որ հայ զինվորը հանձնվել է: Ըստ էության ամբողջովին խոցելի այդ հայտարարությամբ ԼՂՀ ՊԲ-ն ոչ միայն ամենակարեւորից չխոսեց, այլ մի բոլորովին այլ, անգամ զավեշտալի միտք հայտնեց, ըստ այդմ` «Այդ տեսագրությամբ հակառակորդը ցանկանում է ցույց տալ, որ իր դիրքապահները տեղում էին եւ անմիջապես ձերբակալել են նրանց կողմն անցած զինվորին, մինչդեռ ադրբեջանցիները տեղում չեն եղել»: Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց գիտի ԼՂՀ ՊԲ-ն, որ ադրբեջանցի դիրքապահները կոնկրետ այդ հենակետում այդ պահին տեղում չեն եղել: Լավ, ենթադրենք հաստատ գիտի, բա ինչո՞ւ մեր զինվորները չեն գրավում, փաստորեն դատարկ մնացած ադրբեջանական հենակետը` դրանով իսկ պատասխանում օրեր առաջ ադրբեջանական կողմի լայնամասշտաբ արյունալի-ողբերգական դիվերսիային: Կամ, եթե ադրբեջանցի դիրքապահները տեղում չէին, ապա ինչո՞ւ հայ դիրքապահները չեն շտապել ադրբեջանական հենակետ եւ դատարկ հենակետից հայրենիք չեն վերադարձրել Անդրանիկին: Գուցե որովհետեւ իրենք է՞լ տեղում չէին եւ այդ մասին հասկանալիորեն ԼՂՀ ՊԲ-ն լռում է: Պետք է նկատել, որ այս վերջին վարկածն ավելի ճշմարտամոտ է, քանի որ եթե հայ դիրքապահները տեղում էին, ուրեմն ինչպե՞ս չեն նկատել իրենց ծառայակցի քայլքը` դեպքի Ադրբեջան: Իսկ եթե տեղում են եղել եւ նկատել են, ապա ինչո՞ւ նրան չեն փորձել հետ բերել, գուցե ստիպե՞լ են, որ գնա, ասենք գրազ են եկել հետը, թե չես կարող գնալ, սա էլ որոշել է` հաղթել գրազը… Վերջին հաշվով այս հարցերի պատասխանն ավելի կարեւոր է, քան այն, թե բեմադրե՞լ է արդյոք ադրբեջանական կողմը Անդրանիկի հանձնվելու պահը, թե՞ ոչ:

Մի խոսքով, սա այն դասական դեպքն է, երբ մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք: Չնայած մի բան հաստատ գիտենք` Ադրբեջանում հայտնված Անդրանիկը հետաձգեց Ադրբեջանի կործանումը, որի վերաբերյալ խոսակցությունն արդեն առանձին թեմա է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ԼԵՄԿԻՆԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական