Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ «ԻՐԱՆԱԿԱՆ» ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ գործոններ կազդեն փոխարժեքի վրա առաջիկա ամիսներին

Մարտի 20-ից սկսած հայկական դրամը արեժեւորման նշաններ ցույց տվեց, որոնք ավելի ու ավելի ակնառու դարձան: Մի քանի օրվա ընթացքում 477-483 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքից այն իջավ մինչեւ 467-473 դրամի մեկ դոլարի դիմաց: Դրամի նման տեմպով արժեւորում, դեկտեմբեր ամսից ի վեր, առաջին անգամն է տեղի ունենում:

Հայտնի է, որ փոխարժեքի յուրաքանչյուր տատանում պայմանավորված է ներքին եւ արտաքին բազմաթիվ գործոններով: Ներկայումս դրամի արժեւորման հիմնական պատճառը այս օրերին Իրանից զբոսաշրջիկների հոսքն է Հայաստան: Վերջին տարիներին արդեն ավանդական է դարձել այդ երկրի քաղաքացիների կողմից մահմեդական հիմնական տոնի` Նովրուզ Բայրամի արձակուրդները մեր երկրում անցկացնելը: Այդ 7-10 օրվա ընթացքում արտարժույթի` դոլարի մեծ հոսք է տեղի ունենում դեպի մեր երկիր, հանգեցնելով դրամի արժեւորման: Այսպիսով, Հայաստանում մարտ ամսվա երրորդ տասնօրյակը իրանցի զբոսաշրջիկների շնորհիվ դառնում է դրամի որոշակի չափով արժեւորման սեզոններից մեկը:

Ի դեպ, իրանցի զբոսաշրջիկների զանգվածային ժամանումը Հայաստան, թեկուզ կարճաժամկետ, բայց նկատելի աշխուժություն է առաջացնում ծառայությունների ոլորտում (հյուրանոցներ, տաքսիներ, գեղեցկության սրահներ, տուրգործակալություններ եւ այլն) եւ մանրածախ առեւտրում: Նկատելի է նաեւ, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում իրենց տոնական արձակուրդներն անցկացնող իրանցիների թիվն ավելացել է:

Տեսակետներ կան, որ դրամի արժեւորման վրա ազդեցություն է ունեցել ռուսական ռուբլու կայունացումը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին այս գործոնը նույնպես ինչ-որ չափով ազդում էր դրամի արժեզրկման վրա, հիմնականում Ռուսաստանի մեր հայրենակիցների կողմից եկող ազդակների պատճառով: Սակայն Կենտրոնական բանկի կիրառած գործիքների արդյունքում այդ ազդեցությունը հասցվեց նվազագույնի, հետեւաբար, ներկայումս, երբ ռուբլին կայունանում է, դրա ազդեցությունը դրամի արժեւորման վրա նույնպես չնչին է:

Մյուս կողմից, դրամի արժեզրկումը անցյալ տարվա դեկտեմբերին եւ հունվար-փետրվարին դրա կայունացումը 480 դրամ մեկ դոլարի դիմաց միջակայքի վրա, ինչ որ առումով գերարժեզրկված էր: Բանն այն է, որ մեր հարեւան երկրներում` Վրաստանում եւ Ադրբեջանում, նույն` արտաքին գործոններով պայմանավորված ազգային արժույթների շատ ավելի մեծ (30-35 տոկոսով) արժեզրկումներ տեղի ունեցան նաեւ փետրվարին, գերազանցելով դրամի դեկտեմբերյան արժեզրկմանը (15 տոկոսով), մինչդեռ դրամը մնաց կայուն: Սա ոչ միայն վկայում է մեր տնտեսության ավելի կայուն լինելու, այլեւ այն մասին, որ դրամի ներկայիս արժեւորման երկրորդ պատճառը նրա վերադառնալն է օբյեկտիվ` շուկային համապատասխան միջակայք, որից փոքր-ինչ շեղված էր դեպի արժեզրկում հունվար-փետրվարին:

Մշտական հարցն է առաջանում փոխարժեքի հետագա վարքագծի մասին: Առաջիկայում իրադարձություններ կան, որոնք կարող են նպաստել դրամի արժեւորմանը: Մասնավորապես, ապրիլ ամսին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ սպասվում է Հայաստան այցելողների մեծ հոսք: Դա նաեւ նշանակում է արտարժույթի մեծ հոսք, հետեւաբար եւ դրամի ուժեղացում:

Հայկական դրամն ավանդաբար արժեւորվում է նաեւ ամռան ամիսներին` կապված գյուղմթերքների սեզոնի հետ: Եթե գյուղատնտեսության ոլորտում չլինեն կլիմայական անցանկալի երեւույթներ` ցրտահարություն, կարկուտ եւ այլն, ապա առատ բերքը նույնպես իր ազդեցությունը կունենա դրամի արժեւորման վրա:

Միաժամանակ, կան գործոններ, որոնք կարող են բերել հակառակ գործընթացին` դրամի արժեզրկմանը: Դրանք են` Ռուսաստանի տնտեսության վիճակի հնարավոր վատացումը եւ մեր արտահանման ծավալների նվազումը դեպի այդ երկիր, մասնավոր փոխանցումների ծավալների էլ ավելի նվազումը այդ երկրից դեպի Հայաստան: Թեեւ ներկայումս Ռուսաստանի տնտեսությունում կայունացման նշաններ են նկատվում, բայց այս կամ այն ուղղությամբ իրավիճակի փոփոխության մասին անհնար է կանխատեսումներ անել, հետեւաբար եւ դրամի արժեզրկման հնարավոր ռիսկերը, վերոնշյալ պատճառներով, պահպանվում են:

Հաջորդ լուրջ գործոնը` ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը հատարարել է, որ տարվա կեսերից բարձրացնելու է դոլարի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա նշանակում է դոլարի թանկացում` հետեւաբար եւ դրա արժեւորում մյուս բոլոր արժույթների, այդ թվում դրամի նկատմամբ:

Փոխարժեքի այս կամ այն կողմ շարժվելու գործոնների ազդեցությունը գնահատելով, ակնհայտ է, որ դրանից որ մեկն ավելի ուժեղ լինի, համապատասխան կողմ էլ «կթեքի» փոխարժեքը: Ինչպես օրինակ` այս պահին փոխարժեքի վրա ազդող ամենաուժեղ գործոնը իրանցի զբոսաշրջիկների հոսքն է: Կարելի է ենթադրել, որ վերոնշյալ գործոնները միմյանց հակակշռելով, առաջիկայում առնվազն զերծ կպահեն դրամ-դոլար փոխարժեքը կտրուկ տատանումներից եւ ցնցումներից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

12-ԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈ՞ՒՆ

Հաջորդ գրառումը

ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ` ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ` ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՐՀԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական