Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

20/03/2015
- 20 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տպագիր մամուլն անփոխարինելի է իր բովանդակությամբ, մեծ հնարավորություններով եւ խորը վերլուծությամբ. այն յուրահատուկ դեր ու նշանակություն է ունեցել եւ ունի նաեւ այսօրՙ թվայնացման այս դարաշրջանում»,- «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի 50-ամյակին նվիրված միջոցառմանը նշեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը :

«Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը 50 տարեկան է:

Թերթի ծնունդը իրադարձություն էր բուհի կյանքում: Առաջին համարը լույս է տեսել 1965 թվականին, որի առաջին խմբագիրը անվանի լեզվաբան Պետրոս Բեդիրյանն էր, այն ժամանակ Հայկական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ: Ի դեպ, թերթը ձեւավորող նկարիչներից մեկը հայտնի գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանն է, որ նաեւ ձեւավորել էր 1965 թվականի ցեղասպանության 50 ամյակին նվիրված թերթի համարը: Այստեղ են իրենց գրական ուղին հարթել լեզվաբան Պետրոս Բեդիրյանը, գրականագետ Հայկազ Մուրադյանը, անվանի գրողներ Լեւոն Անանյանը, Վանո Սիրադեղյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը եւ ուրիշներ:

«Մանկավարժ» պաշտոնաթերթն ունեցել է 15 խմբագիր, որոնց թվում նաեւ Գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանը: Թերթի հոբելյանի առթիվ այսօր կազմակերպված ձեռնարկին ներկա էին թերթի տարբեր տարիների խմբագիրներ, Լեւոն Անանյանի որդինՙ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ ու հյուրեր:

Բուհի ռեկտորը «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգեւատրեց թերթի նախկին խմբագիրներ Պետրոս Բեդիրյանին, Շուշան Դանոյանին, Գոհար Ասիրբեկյանին, ինչպես նաեւ 2003 թվականից մինչ օրս թերթի գլխավոր խմբագիր Սիլվա Ասրյանին:

Ձեռնարկին ներկա Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը չթաքցրեցՙ «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը հայ մամուլի պատմության մեջ իր փառավոր տեղն ունի:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը թերթի գլխավոր խմբագիր Սիլվա Ասրյանին պարգեւատրեց միության բարձրագույնՙ «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԻԼԻԿԻԱ»-Ի ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆԱԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆՆ Է

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԻ ԿՅԱՆՔԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԻ ԿՅԱՆՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական