Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՎԱՔԵՔ ԶԵՆՔԸ, ՊԱՐՈՆԱՅՔ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցական հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ` քննարկելով սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Բարեփոխումների նախագիծ, ինչպես հայտնի է, դեռ չկա, կա հայեցակարգ ընդամենը, քաղաքական ուժերի մեծ մասն էլ դեռ չի կողմնորոշվել` այս պահին սահմանադրական փոփոխություններ անելը որքանո՞վ է ճիշտ: Այնպես որ կուսակցություններն առայժմ միայն պատրաստակամություն կարող են հայտնել առաջարկներով հանդես գալու եւ փոփոխությունների ապագա տեսլականի վերաբերյալ իրենց պատկերացումները ներկայացնելու առումով: Հանդիպումներ են եղել ԲՀԿ-ի ՕԵԿ-ի, «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների», ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ տեղի էր ունեցել նաեւ ՀՅԴ -Սարգսյան հանդիպում, դաշնակցականների խոսքով` փոխադարձ ընկալմամբ: Սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում պետք է ամփոփի իր հանդիպումները քաղաքական ուժերի հետ:

Եթե ընդդիմադիր տրամադրություններ գեներացնող ուժը ոչնչացնում ես, դա չի նշանակում, թե ընդդիմադիր տրամադրություններն ես ոչնչացնում երկրում` այդ լիցքն ավելի է խտանում-կուտակվում, քանի որ դրա սոցիալական հիմը կա ու խորանում է: Հատկապես այդ կուտակումը ֆավորիտ ուժին անընդունելի մեթոդներով դուրս մղելու պատճառով կարող է կրկնապատկվել ու պայթել անցանկալի-անվերահսկելի տարբերակով` տարերային հեղափոխությամբ, որը բոլոր առումներով է անցանկալի մեր երկրի համար: Մանավանդ, որ այդպիսի տարերային բռնկումները օգտագործելու պատրաստ կանգնած են մի շարք արտաքին ուժեր: Այնպես որ` իշխող կուսակցությունն այժմ ընդամենը ժամանակ շահեց, եւ պարզ չէ, թե ինչպես է օգտագործելու ժամանակը: Եթե խնդիրը սահմանադրական փոփոխություններն են, ապա առավել քան համոզված ենք` աշխարհի լավագույն սահմանադրությունն էլ եթե ընդունենք, մեր երկրում դա նշանակություն չունի, այստեղ դեռ երկար գործելու են այն վարքուբարքով, ինչով գործել են մինչեւ այժմ: Ուրիշ բան, որ միգուցե սահմանադրական փոփոխություններով անկախ կառավարման մոդել փոխելով` ներքաղաքական խնդիրներ լուծելուց եւ որոշակի անհատներին այս ու այն պաշտոնում տեղավորելու տեսլականից բացի միգուցե ԵՏՄ-ին միանալուց հետո ինչ-որ խնդիրների լուծման հարց էլ է առաջանալու:

Հենց վերջերս Պուտինը հանձնարարել էր մինչեւ սեպտեմբեր զբաղվել միասնական արժույթով, իսկ մեր Սահմանադրությամբ մեր պետության գլխավոր ատրիբուտներից մեկը սեփական վճարամիջոց դրամն է: Այսինքն` եթե չենք կարողանալու դիմադրել միասնական վճարամիջոցին, դա եւս Սահմանադրությամբ պետք է թույլատրելի լինի:

Բոլոր դեպքերում` ԲՀԿ-ի ոչնչացումը ոչ միայն քաղաքական ուժի ու նրա անդամների ոչնչացում է, այլ նաեւ բոլոր այն հասարակ մարդկանց, որոնք իրենց կյանքի իննը տարին հույս ունեին Ծառուկյանի միջոցով իրենց կյանքում բան փոխել, այդ մարդկանց կյանքից իննը տարի ջնջվում է:

ԲՀԿ-ի հետ կապված հույսերն էլ, փաստորեն, «Քարֆուրի» գների նման փուչիկ դուրս եկան` մարդիկ վազ տվեցին այդ հիպերմարկետի բացմանն ու տեսան նույն` «Երեւան սիթիի» կամ «Նոր Զովքի» գները: Այնպես որ միգուցե հիասթափությունն ավելի մեծ լիներ, երբ ԲՀԿ-ն իշխանափոխություն աներ ու գար իշխանության` մարդիկ կտեսնեին, որ բան չի փոխվում: Մյուս կողմից էլ` Հայաստանի քաղաքացիների աչքերը բացվեցին վերջնականապես, երբ տեսան, որ Հայաստանի բոլոր քաաքական ուժերը գալիս են մի տեղից ու գնում են նույն տեղը:

Իհարկե, ԶԼՄ-ների համար մի «պարապ վախտի խաղալիք» էլ գտնվեց` ամեն ինչ թողած քննարկում են , թե ոնց կլինի ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ճակատագիրը, նոր խումբ կկազմեն-չեն կազմի գործարարները (օրենսդրությամբ, իհարկե, այդպիսի խմբի կազմումն անհնար է` տասն անգամ բացատրվեց, միայն անկախ, մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները կարող են դուրս գալ խմբակցությունից ու նոր խումբ ձեւավորել, դրա համար տասն հոգի է պետք, իսկ ԲՀԿ-ում Ծառուկյանից բացի` ո՞վ է ընտրվել մեծամասնականով), ո՞նց է անելու ԲՀԿ նոր նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որի ոտքի տակ քար դնողների պակաս չկա, իսկ ԲՀԿ համայնքային կառույցների ղեկավարներն ու անդամները զանգվածաբար լքում են ԲՀԿ-ն` չկա Ծառուկյանը, չկան նաեւ նրանք: Վերջինս, ի դեպ, կարող է Ծառուկյանի թաքնված վրեժխնդրությունը լինել իր անձի հանդեպ իշխանության աննախադեպ վիրավորական պահվածքի դիմաց եւ իրեն պաշտպանելու համար ոտքի չկանգնած իր այն կուսակիցներից, որոնք այսօր փորձում են ԲՀԿ-ն աշխատեցնել: Պարզվեց, ի վեջո, որ մնացած ԲՀԿ-ականների համար ավելի հեշտ կլիներ նոր կուսակցություն հիմնել, քան գործի գցել քանդվող կուսակցության մնացորդները: Անգամ խմբակցության քարտուղարի պաշտոնը ոչ մեկը չի ուզում ստանձնել` հրաժարվեցին ե՛ւ Տիգրան Ուրիխանյանը, ե՛ւ Ստեփան Մարգարյանը

Ծառուկյանն, իհարկե, մանդատը վայր չի դրել եւ ԲՀԿ-ից էլ դուրս չի եկել, միգուցե հենց այդպես էլ նախագծված է` իշխանությունն այս պահին պետք է առանց ընդդիմախոսի հարցեր լուծի, Ապրիլի 24 անցկացնի, իսկ երբ ի վերջո մենակ մնացած իշխանությունը, արտաքին ու ներքին գործոնների ազդեցությամբ ֆորս մաժորում հայտնվի, ինչը ահագնացող մարտահրավերների պարագայում բացառել չի կարելի, Ծառուկյանին միշտ էլ կարելի է վերադարձնել «ակտիվ քաղաքականություն»: Եթե, իհարկե, նա եւ նրա շուրջ ստեղծված սցենարի ճարտարապետները մի այլ` երրորդ տարբերակ չունեն մտքներում: Միգուցե ԲՀԿ-ն ժամանակից շուտ էր ակտիվացել եւ նրան ժամանակավորապես իր տեղը ցույց տվեցին:Մենք չէ՞ որ անցյալներում ամենաանհավանական զարգացումների ականատեսն ենք եղել:

Ամեն դեպքում` ողջ հանրությանը մի լավ զբաղեցրին այս սերիալով, հարեհաս եղան նաեւ գողական հետքով «ռազբորկաներն» ու սպանությունները` սերիալի տանող թեման փոխվեց, ու հիմա ողջ ժողովրդին ոչ թե սեփական սառնարանների դատարկությունն է հետաքրքրում, այլ այն, որ սպանված Երրորդմասցի Լյովիկի կամ Լեւոն Ղազարյանի ու նրա ընկերների վրեժը շուտով, հասկանում եք, պետք է գա ու լուծի ինքը` Պզոն, Ամերիկայում բնակվող օրենքով գող Արմեն Ղազարյանը, Լյովիկի ազգականը: Ու էդ սպասումից, Լյովիկին սպանողների շրջանակն, ուրեմն, փամփերսների մեծ պաշարով ու սրտի դողով սպասում է նրա գալուն, ու սույն դարակազմիկ իրադարձությունը երեւի տեղի ունենա եկող շաբաթ: Ահա հանրույթ, որին սահմաններում սեփական զինվորների զոհվելն ու երկրի առօրյա հոգսերն ավելի քիչ են հետաքրքրում, քան ամերիկացի օրենքով գող Պզոն` սա նոնսենս է:

Համենայն դեպս` ԶԼՄ-ների մակարդակով այս կուտը գրեթե ողջ ազգն է ուտում: Իշխանությունից մեկն էլ չկա` ասի, ինչ Պզո, ինչ օրենքով գող, ինչ Օհան, ինչ Կիկոս, մեր իրավապահ համակարգն ի զորու է պզոներին իրենց տեղը ցույց տալ: Որ չեն ասում, որ գողերի «սխոդկայի» դեմը ժամանակին չեն առնում, ուրեմն ի զորու չեն, կամ հենց իշխանավորներն են «ռազբորկաների» մասնակիցը, այլ եզրակացություն չի մնում: Ու ուզում ես ասել նրանց ԶԼՄ-ի պատուհանից` շատ լավ գիտեք տեղը զենքերի էլ, կրակողների էլ, «ռազբորակա» անողների էլ. հավաքեք զենքերն էլ, «ռազբորկա» անողներին էլ, պարոնայք, մենք պետություն ենք, ոչ թե գողական բազարների օբյեկտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ` ՄԵՐ, ՄԵՆՔ` ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՔԻՆ

Հաջորդ գրառումը

«ՔԱՐՖՈՒՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ԹԵ՞ ԱՐԱԲԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՔԱՐՖՈՒՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ԹԵ՞ ԱՐԱԲԱԿԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական