Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԻՐԱՆԻ ՀԵՏ «ՎԱՏ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մարտի 3-ին Վաշինգտոնում կոնգրեսականներին եւ սենատորներին հորդորել է մերժել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված համաձայնությունը, որի շուրջ նախագահ Օբամայի վարչակազմը ներկայումս բանակցում է Ժնեւում։ «Դա վատ համաձայնություն է…. Այն ոչ թե կբարելավի Իրանին, այլ ընդհակառակը… Այլընտրանքը ոչ թե պատերազմն է, այլ լավ համաձայնագիրը», հայտարարել է Նաթանյահուն, որի խոսքը մեջբերում է ֆրանսիական «Ֆիգարո» թերթը։ Ըստ որում, դահլիճում թափուր էին 50 դեմոկրատ կոնգրեսականների եւ փոխնախագահ Ջո Բայդենի տեղերը։

Նաթանյահուն ամերիկացի օրենսդիրներին հորդորել է լինել «ուժեղ եւ վճռական»։

Ինչպես նշում է թերթը, նա հերթական անգամ հանդես եկավ որպես մի պետական գործիչ, որի միակ նպատակը Իսրայելի պաշտպանությունն է թշնամի Իրանից։ Մեկնաբանները խոսում են իսրայելա-ամերիկյան հարաբերությունների դրամատիկ եւ պատմական պահի մասին։ Պատմականՙ այն իմաստով, որ Նաթանյահուից առաջ միայն Ուինսթոն Չերչիլն էր արժանացել ամերիկյան Կոնգրեսում երրորդ անգամ ելույթ ունենալու պատվին։

Ներկա պահի դրամատիկ բնույթը պայմանավորված է երկկողմ հարաբերություններում ծագած մեծ լարվածությամբ։ Պատճառն այն է, որ Սպիտակ տունն անտեղյակ էր Նաթանյահուի վաշինգտոնյան այցին. նրան ծածուկ հրավիրել էր Ներկայացուցիչների պալատի հանրապետական առաջնորդ Ջոն Բեյները։ Օբամայի վարչակազմը դատապարտեց Թեհրանի հետ վարվող բանակցությունների վիժեցմանն ուղղված այդ քայլը։ Բանն այն է, որ բանակցությունների ներկայիս փուլն ավարտվում է մարտ ամսին։ «Ես երբեք չեմ տեսել այսքան ողբերգական բան. իսրայելցի դաշնակցի հանդեպ մեր մոտեցման հիմնարար սկզբունքներից մեկը հօդս ցնդեց», ընդգծում է փորձագետ Մարտին Ինդիկը։

Բարաք Օբամայի պաշտոնավարման հենց սկզբից Նաթանյահուն նրա հետ տարաձայնություններ ունի իսրայելա-պաղեստինյան հիմնահարցում։ Նրանց տարաձայնությունները էլ ավելի խոր եւ ռազմավարական բնույթ են կրում Իրանի հարցում։ Օբաման Իսրայելի վարչապետի այցի կապակցությամբ նրան մեղադրել է անտեղի ահազանգ հնչեցնելու եւ ամերիկա-իրանական ժամանակավոր համաձայնագրի առնչությամբ «չստուգված» մռայլ կանխատեսումներ անելու համար։ Նա հայտարարել է, որ Իսրայելի վարչապետը Իրանի միջուկային թնջուկի լուծման վերաբերյալ այլընտրանքային որեւէ լուրջ առաջարկ չի ներկայացրել իր ճառում։

Մյուս կողմից, կոնգրեսում Նաթանյահուի ելույթը բոյկոտած կոնգրեսականներից մեկը քմծիծաղով հաջողություն մաղթեց նրան Իսրայել վերադարձին, ակնարկելով այն փաստին, որ առաջիկայում «Լիկուդ» կուսակցությանը, որի պարագլուխն է Բիբին, սպասում է նախընտրական լուրջ պայքար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՀԻՐԵՆ «ՀԱՄԱՍԸ» ՃԱՆԱՉԵՑ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

«ՋԻՀԱԴԻՍՏ ՋՈՆԸ» ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է, ԲԱՅՑ ԱՆՈՐՍԱԼԻ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

«ՋԻՀԱԴԻՍՏ ՋՈՆԸ» ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է, ԲԱՅՑ ԱՆՈՐՍԱԼԻ

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունք. Արմեն Այվազյան

07/04/2026

Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական