Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿԱԹԳԾԱՅԻՆ ԹՆՋՈՒԿ. Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աբխազական երկաթուղու վերագործարկումը ավելի ու ավելի հաճախ է հայտնվում այն թեմաների շարքում, որոնք որեւէ կոնկրետ պահի նպատակահարմարությունից ելնելով մեջտեղ են բերվում, քանի որ վերագործարկման հավանականությունը մոտ է զրոյին, քանի դեռ Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում չեն փոխվել մի շարք այլ գործոններ: Ամեն դեպքում, այս հարցում դիրքորոշումների տարբերությունները երբեմն արտառոց բնույթ են ստանում, հատկապես երբ փորձ է արվում վերագործարկման հարցում շահագրգռվածություն ի ցույց դնել` այլ հարցերում դիվիդենտներ շահելու նպատակով:

Դեռեւս փետրվարի վերջին թեմային կրկին անդրադարձավ վրացական կողմը` նախ ի դեմս Վրաստանի վարչապետիՙ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հերթական հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումներում, ըստ Աբաշիձեի, աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը չէր քննարկվել:

Ըստ Աբաշիձեի, երկաթուղու վերագործարկման հարցը առարկայական քննարկման թեմա չի եղել: Ավելին, վրացական կողմն այն դիտարկում է որպես ռուս-վրացական երկաթուղի, ուստի մինչեւ այն գործարկելն ու որպես հաղորդակցության միջոց օգտագործելը պետք է լուծում ստանան տարբեր քաղաքական հարցեր:

Աբխազական աղբյուրները, սակայն, ներկայացնում են, որ աբխազական երկաթուղուն անդրադարձ եղել է, սակայն ակնհայտորեն Վրաստանի համար բարենպաստ արտահայտությամբ: Մասնավորապես, ըստ «Աբխազեթի» օնլայն պարբերականի, Կարասինն Աբաշիձեին առաջարկել է աբխազական երկաթուղու հարցը քննարկել աբխազական կողմի հետ: Աբաշիձեն արձագանքել է, թե Ռուսաստան-Վրաստան երկաթգծի առնչությամբ աբխազական կողմի հետ քննարկման Վրաստանը չի համաձայնի:

Փաստացիՙ Ռուսաստանն իրենից հեռացնում է հարցը` Վրաստանին առաջարկելով քննարկել խնդիրը Աբխազիայի հետ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ հաղորդակցության դժվարությունների եւ գրեթե բացակայության պայմաններում երկաթուղու գործարկումը եւս բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների հետ է կապված:

Առավել եւս, որ Վրաստանի ներկայացուցիչները հայտարարում են, թե վերագործարկման հարցը չի կարող քննարկվել Աբխազիայի հետ, այլ միայն Ռուսաստանի: Այսինքն` հարցն, անկախ տեխնիկական ու տնտեսական բարդություններից, ամենից առաջ կապակցված է քաղաքական խնդրահարույց իրավիճակի հետ, ու թեեւ Մոսկվայի հետ Թբիլիսիի բանակցությունների արդյունքները դժվար թե որեւէ մեկը չընդունի Սուխումում, այդուհանդերձ ի սկզբանե երկաթուղուն առնչվող հարցը դրված է ներկա դրությամբ անլուծելի այլ հարցերից հետո:

Այս համատեքստը ներկայացվեց նաեւ Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլիի կողմից, Աբաշիձեի հայտարարություններից 2 օր անց: Բերուչաշվիլին իր անդրադարձում եւս մեկ անգամ բարձրաձայնեց Վրաստանի տեսանկյունն առ այն, որ աբխազական երկաթուղու հարցը կախված է բազմաթիվ այլ նախադրյալների հետ, ուստի Վրաստանի կառավարությունը այս փուլում այդ հարցը չի քննարկում:

Մյուս կողմից, արդեն օրերս Աբաշիձեն այլ բնույթի հայտարարությամբ է հանդես եկել, ներկայացնելով, թե Ռուսաստանի կողմից երկաթուղու վերագործարկման առնչությամբ հետաքրքրություն չեն նկատում: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերից Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ թեեւ ռուսական կողմի հետ քննարկմանը հարցը չի շոշափվել, սակայն «առանձնակի հետաքրքրություն էլ չի նկատել»:

Սա եւս հետաքրքրական դիտարկում է, եթե հաշվի առնենք, որ հենց Վրաստանում պետությանը պատկանող վրացական երկաթգծի բաժնետոմսերի վաճառքի պատրաստվող 25 տոկոսի հիմնական ու թերեւս միակ գնորդը հենց Ռուսաստանն է համարվում: Ռուս-վրացական հարաբերությունների բնույթից ելնելով շատերի համար անընդունելի ու վտանգավոր է այսպիսի հեռանկարը, սակայն անգամ փորձագիտական գնահատականներով Ռուսաստանը միակ հավանական գնորդն է, որ կարող է ու կցանկանա ձեռք բերել վրացական երկաթուղին: Այս պարագայում աբխազական երկաթուղու վերագործարկմամբ շահագրգիռ կամ հետաքրքրված չլինելու բնորոշումը ավելի շուտ զուտ քաղաքական է, քան իրական:

Մյուս կողմից, եթե Ռուսաստանը հետաքրքրություն չունենար Վրաստանի երկաթգծի նկատմամբ ընդհանուր առմամբ, դժվար թե արդիական ու սեղանին մնար աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը: Ավելացնենք, որ Ռուսաստանին իրապես, ոչ միայն զուտ քաղաքական առումով կարող է հետաքրքրել վրացական երկաթգծի մեջ բաժին ունենալու հեռանկարը, քանի որ վրացական սեւծովյան կարեւոր, բեռնափոխադրումների առումով մեծ նշանակություն ունեցող Փոթիի նավահանգստում եւս Ռուսաստանն ի դեմս «Ռոսնեֆտի», արդեն ներկայություն եւ մասնակցություն ունի:

Վրացական երկաթգծի բաժնետոմսերի մի մասի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունը ավելի կարող է մեծանալ, քանի որ 2015թ.-ին նախատեսվում է ավարտին հասցնել ու գործարկել նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որտեղ շահերի իրենց բաժինն էլ ունեն Ադրբեջանն ու Թուրքիան: Եվ քանի որ հարեւան Թուրքիան ամենից առաջ ու հաճախ առաջնորդվում է առեւտուրն առաջ տանելու մոտեցմամբ, թերեւս Թուրքիայի համար եւս աբխազական երկաթուղու վերագործարկումը հարմար տարբերակ լինի:

Այստեղ էլ առաջ է գալիս Ադրբեջանի դիրքորոշման խնդիրը: Ինչպես շատ այլ հարցերում, հնարավոր է, որ նախապատվությունը բոլոր տեսակի նախագծերում տրվի ոչ թե շահավետությանն ու հարմարավետությանը, այլ քաղաքական բաղադրիչին, որի գերագնահատման դեպքում Ադրբեջանին հաջողվում է խափանել կամ կասեցնել Հայաստանի համար օգտակար հեռանկարով որեւէ ծրագիր:

Այսպիսով, աբխազական երկաթգծի վերագործարկումը կախված է մի շարք հարցերից, որոնց ամենաբարեհաջող զարգացումների դեպքում անգամ կարող է ավելանալ հսկայական ֆինանսական ներդրման անհրաժեշտությունը այն պարզ պատճառով, որ այդ երկաթուղին չի գործում 1992-ից, ասել է, թե ավելի քան 20 տարի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂՑՐԸ ՊԱՀԵՔ

Հաջորդ գրառումը

ԿԱՀԻՐԵՆ «ՀԱՄԱՍԸ» ՃԱՆԱՉԵՑ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՀԻՐԵՆ «ՀԱՄԱՍԸ» ՃԱՆԱՉԵՑ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական