Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Գեներալ Գրիգորյանից` գեներալ Անդրանիկին…

Փետրվարի 25-ին, Եռաբլուրում Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Երկրապահ կամավորականների վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը Զորավարին հետմահու պարգեւատրել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Ասում են, որ հերթի մեջ են գեներալներ Սիլիկյանը, Բաբաջանյանը, Բաղրամյանը, ծովակալ Իսակովը եւ, կանանց տոնի առիթով` Սոսե մայրիկը:

Դաշտը չեն մաքրելու

Երեքշաբթի օրը տեղի ունեցած ԱԺ-ի նիստում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել իր` ավելի վաղ ներկայացրած դիմումը, որով Մանուկյանը ցանկանում էր վայր դնել պատգամավորի մանդատը:

Փաստորենՙ էլ չի ուզում վայր դնել: Եւ քանի որ ոչ դիմում գրելուց, ոչ էլ այն հետ վերցնելուց անձամբ Մանուկյանը որեւէ հիմնավորում, պատճառ չի ներկայացրել, մնում է ենթադրել: Ենթադրում ենք, որ Մանուկյանի դիմումը գրելու պահին որոշում էր կայացվել` մաքրել քաղաքական դաշտը բիզնեսմեններից, իսկ դիմումը հետ վերցնելու պահին պարզ դարձավ, որ այդ որոշումը չի գործելու:

Պորոշենկոն` Նեմցովին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մոսկվայում վերջերս սպանված Բորիս Նեմցովին պարգեւատրել է` «Ազատություն» մեդալով: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը` նախագահ Պորոշենկոն ասել է, որ Նեմցովը Կիեւի համար միշտ կմնա որպես Ռուսաստանի հայրենասեր եւ Ուկրաինայի ընկեր:

Հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանի ոչ բոլոր հայրենասերները, կամ Ուկրաինայի ընկերները, կամ էլ Ռուսաստանի հայրենասերներն ու Ուկրաինայի ընկերները միաժամանակ են ստանում ուկրաինական «Ազատություն» մեդալը, տրամաբանում ենք, որ դրան արժանանալու համար պարտադիր պայմաններից մեկը սպանված լինելն է, ցանկալի է` Մոսկվայում, ողջունելի է` Կրեմլի անմիջական հարեւանությամբ:

Դու հաջորդն ես

Հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն իր Twitter-յան միկրոբլոկում գրառում է կատարել: Ըստ այդմ, երբ ինքը դուրս է եկել Մոսկվայի Սախարովի անվան կենտրոնից, որտեղ տեղի է ունեցել Բորիս Նեմցովի հոգեհանգիստը, իրեն է մոտեցել մի անծանոթ տղամարդ եւ ասել` «Դու հաջորդն ես լինելու»: Բավականին համարձակ եւ սկանդալային Սոբչակը այդ մասին ոչինչ չի գրել, բայց մենք ենթադրում ենք, որ աղջիկն այնքան է վախեցել, որ ոչ ոստիկանություն է կանչել, ոչ այդ տղամարդու արտաքինն է նկարագրում, ոչ էլ փորձել է օրը ցերեկով մարդաշատ այդ փողոցում կասեցնել` «փաստորեն» հանցագործին: Ի դեպ, պարզ չէ նաեւ անծանոթ տղամարդու ասածի իմաստը. չի բացառվում, որ «Դու հաջորդ ես լինելու» ասելով` նա նկատի է ունեցել, ասենք Նեմցովին հաջորդելը` ռուսաստանյան աջ ընդդիմադիրներին գլխավորելու գործում, կամ էլ ինքը վիճակախաղով մեծ գումար է շահել եւ, ահա եկել է Սոբչակին ասելու` «Դու հաջորդն ես լինելու»:

Էրդողանը կմուծվի

Թուրքական դատարանը երեքշաբթի օրը վճռել է նախագահ Էրդողանից 10 հազար թուրքական լիրա գանձել` հօգուտ «Հայ-թուրքական բարեկամության» արձանի քանդակագործ Ահմեդ Աքսոյի:

Հիշեցնենք, որ 2006-ին Կարսում կանգնեցված արձանը այն ժամանակ վարչապետ Էրդողանը «հրեշ» էր անվանել եւ պատվիրել` քանդել: Քանդակագործ Աքսոն էլ դատի էր տվել Էրդողանին եւ, ահա, ըստ դատարանի վճռիՙ Թուրքիայի նախագահից 10 հազար լիրա կստանա: Գումարը Էրդողաննն անձա՞մբ կհանձնի Աքսոյին, թե՞ այն կուղարկի քանդակագործինՙ դեռ պարզ չէ: Պարզ չէ նաեւ այն, թե չի՞ պատրաստվում արդյոք քանդակագործը նախագահից ստացած գումարով նոր քանդակ հեղինակել, օրինակՙ նվիրված հայ-թուրքական պատմության հրեշավոր էջին:

Պարզ է մի բան. Էրդողանը մուծվող է, երբ ստիպում են:

Գուրգեն Արսենյանը եւ ԲՀԿ-ն

Աժ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը անցյալ չորեքշաբթի խորհրդարանում պատասխանել է լրագրողների որոշ հարցերին: Մասնավորաբար այն հարցին, թե մամուլում լուրեր կան, որ Արսենյանը լքելու է ԲՀԿ-ի շարքերը, եւ ինքը պատրաստվո՞ւմ է արդյոք լքել, պատգամավորը պատասխանել է. «Եթե կան այդպիսի տեղեկություններ, ապա կարող եք ձեր տեղեկություներով ճշտել, թե այդ ինֆորմացիան համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ»:

Այսինքն, եթե լրատվամիջոցներից մեկի` Արսենյանին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է տվյալ լրատվամիջոցին,որ տեղեկություններ կան այն մասին, որ Արսենյանը պատրաստվում է լքել ԲՀԿ-ն, եւ եթե նույն այդ աղբյուրը հայտնում է նաեւ, որ Արսենյանն արդեն համապատասխան դիմում է գրել, ապա Արսենյանի տրամաբանությամբ տվյալ լրատվամիջոցը հանգիստ կարող է գրել, որ Արսենյանը ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին դիմում է գրել:

Իսկ եթե լուրջ, ապա էլ ումի՞ց պետք է իմանանք այս հարցի պատասխանը, եթե ոչ հենց Գուրգեն Արսենյանից:

«Դզմրտելու են»

Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-րդ ամյակի կապակցությամբ Եռաբլուր` վերջինիս գերեզմանին այցելած գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի: Մասնավորապես հարցին, թե արդյոք այսօրվա Հայաստանը Վազգեն Սարգսյանի երազած Հայաստա՞նն է, գեներալը պատասխանել է` «Եթե ինչ-որ բան էլ էն չի, կդզմրտենք»:

Գեներալ Գրիգորյանը չի ասել, բայց ասենք, որ օրինակ քանդակագործների պարագայում քանդակների շատ «դզմրտելուց» քանդակները կարող են` «ավարտվել», եւ առհասարակ շատ «դզմրտելը» արդեն այլ անուն ունի` տաշել:

Ակտիվ եւ պասիվ քաղաքականություններ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին` արտահերթ համագումարից հետո տարածվեց կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի տեքստը, որտեղ նշվում է, որ Ծառուկյանը հրաժարվում է կուսակցության նախագահի եւ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոններից եւ այլեւս չի զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ, փոխարենը շարունակելու է եկեղեցիներ, մարզադպրոցներ, դպրոցներ կառուցել եւ բարեգործությամբ զբաղվել: Ընդ որում, նույն ելույթում չի նշվում, որ Ծառուկյանն առհասարակ դուրս է գալիս կուսակցությունից, եւ կամ վայր է դնում պատգամավորական մանդատը:

Հարց է առաջանում, իսկ Գագիկ Ծառուկյանը պասիվ քաղաքականությամբ զբաղվելո՞ւ է:

«ԲՀԿ-ն այլեւս ընդդիմություն է». ԲՀԿ նորընտիր նախագահ

Հինգշաբթի օրը ԲՀԿ արտահերթ համագումարում ձայներիՙ բոլորը կողմ, մեկ` ձեռնպահ հարաբերակցությամբ ակտիվ քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանի փոխարեն ԲՀԿ նոր նախագահ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը: Իր խոսքում տիկին Զոհրաբյանը հայտարարել է, որ այլեւս ԲՀԿ-ն ընդդիմություն է, եւ որ իրենց ժամանակ է պետք կուսակցության նոր մարտավարությունը մշակելու եւ ներկայացնելու համար:

Ի դեպ, Զոհրաբյանին միակ կողմ չքվեարկողը Լյովա Խաչատրյանն է, ով հորդորել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակին հարցնել, թե ինչու է ինքը ձեռնպահ քվեարկել: Ինքը չգիտի՞…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՏԻ 9-11-Ը ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԱՌԻԹՈՎ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԱՌԻԹՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական