Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԹԵՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՐԻՎՆԱՅԻ ԱՆԿՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Վերջին շաբաթներին Ուկրաինայում այսպես կոչված սոցիալական խմբի մթերքների թանկացումների հետ մեկտեղ տեղի են ունենում դրանց վաճառքի սահմանափակումներ: Այդ մասին հաղորդում են հենց ուկրաինական լրատվամիջոցները:

Այսպես, ՌՆՆ լրատվական գործակալության թղթակիցը Կիեւի մի քանի խոշոր ցանցային խանութներ այցելելով պարզել է, որ այժմ մեկ անձի հաշվով կարելի է ձեռք բերել միայն 2 շիշ արեւածաղկի ձեթ, 2 փաթեթ հնդկաձավար, 3-5 կգ ալյուր եւ 3-5 կգ շաքար: Նման սահմանափակուներ մտցնելու մասին շատ խանութներ տեղեկացնում են հայտարարությունների ձեւով:

Լրագրողները նշում են, որ հացի, բրնձի, կարտոֆիլի, մսեղենի ու կաթնեղենի վրա առայժմ սահմանափակումներ չեն մտցվել, սակայն տեսականին վերջերս էականորեն կրճատվել է: Ապրանք իրացնողները խորամանկում ենՙ վաճառասեղանները լցնելով մեկ մակնիշի, հիմնականումՙ սեփական արտադրության ապրանքներով: Այդուհանդերձ խանութների մեծ մասում ի հայտ են եկել բազմաթիվ դատարկություններ, նշում է ուկրաինական գործակալությունը:

Միեւնույն ժամանակ Լվովի լրատվական կայքէջը հաղորդում է, որ դոլարի փոխարժեքի աճը եւ երկրի տնտեսության տագնապալի վիճակը խուճապային տրամադրություններ են առաջացրել. շատերն աճապարում են ձեռք բերել հնարավորինս շատ մթերք կամ արտարժույթ: Վարչապետ Յացենյուկի հրապարակած տվյալների համաձայն, վերջին 9 ամսում Ուկրաինայի բնակչությանը վաճառվել է 51,5 մլրդ դոլար: Փետրվարի 25-ին Յացենյուկի պահանջով Ռադայի արտահերթ նիստ է հրավիրվել ազգային արժույթըՙ գրիվնան փրկելու նպատակով: Վարչապետը գրիվնայի թուլացումը մասամբ պատճառաբանել է «սպեկուլյատիվ գործարքներով»: Մոսկովյան «Վեդոմոստի» թերթը նշում է, որ տարեսկզբից գրիվնան արժեզրկվել է 1,8 անգամ: Օրինակ, փետրվարի 24-ին 1 դոլարը պաշտոնապես արժեր 28,2 գրիվնա: Փոխանակման կետերում 1 դոլարի դիմաց տալիս են 35 գրիվնա, իսկ «սեւ» շուկայումՙ 40 եւ ավելի: Արժե հիշեցնել, որ ուկրաինական «հեղափոխության» նախօրեինՙ 2014 թ. սկզբներին 1 դոլարը փոխանակվում էր ընդամենը 8 գրիվնայով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ» ԿԱՄ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍԱՄԲԼԵԱՆ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍԱՄԲԼԵԱՆ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական