Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆԽՈՆՋ ՄՇԱԿԸ

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՐԱՆՈՒՇ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Գեւորգ Պարիսի ծննդյան 115-ամյակի առթիվ

Գեւորգ Հակոբի Պարիսը ծնվել է (01.01.1901-17.10.1958) Վանում, արհեստավորի ընտանիքում: Մեծ եղեռնից մազապուրծ պատանին հայտնվել է Երեւանում եւ շունչ առել մանկատանը:

Երբ է դարձել Պարիս եւ ինչո՞ւ: Ոչ ոք չի հիշում: Գուցե այդ գրական կեղծանունը ընդունել է դեռեւս դպրոցական տարիներին, երբ խմբագրում էր «Արծիվ Վասպուրականի» աշակերտական խմորատիպ թերթը, գուցե եւ համալսարանի առաջին կուրսում, երբ սերտորեն շփվում էր գրական շրջանների հետ, մասնակցում պրոլետգրողների ասոցիացիայի հիմնադրմանը…

Փաստն այն է, որ նա ճանաչման եւ հարգանքի արժանացավ Պարիս անունով։ Միշտ բարձր պահեց մտավորական մարդու կոչումը եւ այդպես մնաց հայ մշակույթի պատմության մեջ:

Գ. Պարիսը 1926 թ-ին. ավարտել է Երեւանի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը, տնտեսագետի մասնագիտությամբ: Սակայն նրա կոչումը հայագիտությունն էր, հայոց լեզուն, որին եւ նվիրեց իր ողջ գիտակցական կյանքը:

Պրպտող, սուր մտքի տեր էր ու նախաձեռնող։ Իզուր չէր, որ դեռեւս առաջին կուրսի ուսանողՙ նա ընտրվեց (1922թ. դեկտեմբերի 24-ին) հենց նոր հիմնադրված Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի ընդամենը երեք հոգուց բաղկացած գործադիր մարմնի կազմում (Ա. Վշտունի, Գ. Պարիս, Ե. Դանչո): Զարգացած մարդ էր: Գիտեր օտար լեզուներՙ ռուսերեն, ադրբեջաներեն, քրդերեն: Կարող էր կարդալ եւ բացատրվել ֆրանսերենով ու գերմաներենով: Այս ամուր հիմքի վրա է խարսխված Պարիսի թարգմանչական եւ գիտահետազոտական ու խմորագրական աշխատանքները: Նա մեծ հեղինակություն էր վայելում գրական, կրթական ոլորտներում: Քանզի ինչի էլ որ ձեռնամուխ էր լինում, անում էր գործասիրությամբ, սիրով եւ անմնացորդ նվիրումով: Հրատարակչական գործի հմուտ կազմակերպիչ էր, փնտրված խմբագիր, թարգմանիչ, բառարանագիր: Նրա մայրենի լեզվի ընթերցարանները (2-րդ դասարանի համար 1947 թ., 3-րդ դասարանի համարՙ 1948 թ.) նյութի խորիմացության ու մանկավարժական հասուն մտքի միաձուլման արգասիք էին:

Մեր բառարանագրական դարավոր ավանդույթի մեջ նորություն էր Պարիսի կազմած «Պոլիգրաֆիական եւ հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բացատրական բառարանը» (Երեւան 1953 թ.) եւ ռուսերենից թարգմանված «Գրականագիտական տերմինների համառոտ բառարանը» (Երեւան 1967 թ.):

Արարատ Ղարիբյանի հեղինակությամբ կազմված նրա «Դպրոցական ուղղագրական բառարանները», ինչպես նաեւ «Հայոց լեզվի քերականության, ուղղագրության եւ կետադրության ուղեցույցը» սերունդներ են դաստիարակել, նպաստել մեր լեզվի հարստության յուրացմանը:

Նրա դպրոցական ողղագրական բառարանները սեղանի գիրք էին դարձել նաեւ մտավորականության համար:

Գ. Պարիս հայագետի կյանքին ու գործունեությանը գնահատական է տվել ականավոր լեզվաբան, Հայաստանի գիտուրյունների ակադեմիայի ակադեմիկոս, հանգուցյալ Արարատ Ղարիբյանը «Գեւորգ Պարիսին ճանաչում եմ 20-ականից, սակայն աշխատակցել եմ 1953 թվականից: Ծանոթ լինելով նրա գործունեությանը, եկել եմ այն համոզման, որ նա իր հայրենիքին, ժողովրդին նվիրված է եղել իր բոլոր կարողություններով: Բացի պաշտոնական աշխատանքից, նա հետազոտել եւ իր հետազոտություններով մեծապես նպաստել հայոց լեզվի, նրա քերականության եւ ողղագրության ժողովրդականացման գործին: Կազմել է տպագրական արտադրության տերմինների ռուս-հայերեն առաջին բառարանը: Ինձ հետ մասնակցել է «Հայոց լեզվի քերականության, ուղղագրության ծավալուն ուղեցույց, հայերեն ուղղագրական բառարան»-ի ստեղծմանը: Պարգեւներ ու վաստակներ չուներ, կոչումներ եւ գիտական վաստակներ չէր ստացել, բայց մեծ էր նրա վաստակը գիտության եւ մշակույթի ոլորտներում »: Վերը նշվածին ավելացնենք եւս երկու խոսուն փաստ: 1930 թ. նա մեծ ջանքեր գործադրեց քրդական «Ռիա թազա» թերթի ստեղծման գործում եւ Հրաչյա Քոչարի ու Հարություն Մկրտչյանի հետ դարձավ այդ թերթի առաջին խմբագիրներից մեկը («ԽՏՎՎցվՌրՑ», Երեւան, 1990 թ. 7-ը ապրիլի, էջ 1):

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նա մեկնեց ռազմաճակատ իր ուժերի ներածին չափ պաշտպանելու հայոց հողը, հայ գիրն ու մշակույթը… Այսպիսին էր Գեւորգ Պարիսը:

Ցավով նկատենք, որ իր կենդանության օրոք ըստ արժանվույն չգնահատվեց բարձր գնահատականների արժանի հայագիտության այդ նվիրյալի վաստակը: Թեեւ իրեն ճանաչողների շրջանում նա վայելում էր ե՛ւ հարգանք, ե՛ւ սեր: Ասվածը հաստատելու համար վկայակոչենք գրական շրջաններում դեռեւս անհայտ երկու փաստաթուղթ, գրված Պարիսի մահից անմիջապես հետո, աշակերտական վանդակավոր տետրակից պոկված թերթիկների վրա: Դրանք ժամանակից դեղնել ու խունացել են, բայց պահպանում են մարդկային հոգիների ջերմությունն ու ասելիքի թարմությունը, բացում Պարիս երեւույթի մեզ անհայտ ծալքերը: Այդ գրությունների հրապարակումով էլ վերջացնենք մեր խոսքը, ձայնը տանք Ն. Զարյանին ու Գ. Մահարուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՊՐՈՑԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

21/10/2025

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին գտնվում է Փարիզի Սանտե բանտում՝ կապված 2007 թվականի ընտրարշավի լիբիական ֆինանսավորման հետ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ գրում են...

ԿարդալDetails

Թշնամու համար և օգտին աշխատող չլիներ՝ կարելի էր քաղաքական գովասանքի արժանացնել. Հովհաննես Ավետիսյան

21/10/2025

Անհապաղ դադարեցրեք «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները. Հայաստանի ճարտարապետների պալատ

21/10/2025

Այս վարքը չի համապատասխանում բանակ ունեցող երկրի գլխավոր հրամանատարի վարքին. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակոկոռուպցիոն կոմիտե

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական