Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՅՈՒԼԱՆԴԱԿԱՆ «ԲԼԻԹՆԵՐ»` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդն ավարտեց տարածաշրջանային իր այցը` Ադրբեջանում, Վրաստանում, ապա նաեւ Հայաստանում, հանդիպելով ինչպես երկրի ղեկավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ուկրաինական մայդանում բլիթներ բաժանող Նյուլանդը Հայաստան էր եկել` ի շարս այլ խնդիրների քննարկելու նաեւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, երկկողմ հարաբերություններից ու միջազգային հարթակներում փոխգործակցությունից զատ Նյուլանդը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել է «Հայաստանի դրական ձեռքբերումները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական բարեփոխումների եւ մի շարք այլ բնագավառներում»:

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի քննարկման համատեքստում նախարար Նալբանդյանը եւ պետքարտուղարի օգնականը համակարծիք են եղել, թե «պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրվենՙ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման համարՙ միջազգային իրավունքիՙ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Նյուլանդը, ըստ նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության, գոհունակությամբ է խոսել Հայաստան այցի շրջանակներում մինչ այդ պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների մասին: Նա ընդգծել է, թե Մ. Նահանգները պատրաստակամ է քննարկելու Հայաստանին ԱՄՆ հետագա աջակցության հնարավորությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առկա մտահոգությունների վերաբերյալ, քննարկել բանակցություններն ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության արդյունավետորեն շարունակելու հնարավորությունները: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրներին, մարտահրավերներին, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարում Հայաստանում եւ արտերկրում նախատեսված միջոցառումներին:

Պաշտոնական հաղորդագրություններում թեեւ ակնկալելի չէ տեսնել ամեն ինչ, ինչ քննարկվել է հանդիպումների ընթացքում, այդուհանդերձ, երբ համեմատում ես տեղեկությունները այլ աղբյուրներից` քիչ տարօրինակ է, որ Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումները, պաշտոնական մատուցմամբ, այդքան մեղմ են եղել: Ոչ մի խոսք այն մասին, որ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները:

Մինչդեռ լրագրողների հետ հանդիպմանը Նյուլանդը տեղեկացրել է, որ քննարկվել են հարաբերությունները բոլոր հարեւանների հետ: Եվ քանի որ ամերիկյան տեսանկյունից Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը մնում է կարեւոր, ԱՄՆ-ը կավելացնի այդ ուղղությամբ ջանքերը: Ինչպես կարելի էր ակնկալել, Նյուլանդը չի մեկնաբանել հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը Ազգային ժողովից, սակայն ընդգծել է, թե Հայաստանը գործընթացից դուրս չի եկել, ուստի գործընթացը կարող է շարունակվել:

Ծիծեռնակաբերդ իր այցելությունն էլ լրագրողներին Նյուլանդը ներկայացրել է որպես մասնավոր այց այն դեպքում, երբ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի պնդմամբ` այցը ներառված է եղել պաշտոնական այցելության օրակարգում, ուստի ներկայացնել որպես մասնավոր ճիշտ չէ:

ԱՀԴԳ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է նաեւ Նյուլանդի հայտարարությունը Արցախում 2014թ. ամռանը ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի առնչությամբ առ այն, թե կոչ է անում արցախյան իշխանությունների «մարդասիրական ժեստ» անել` վերադարձնելով նրանց Ադրբեջանին: Համբարյանը, ըստ Ֆրեզնոյի «Ասպարէզ» թերթի, Նյուլանդի այս հայտարարությամբ առնչությամբ հիշեցրել է մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ Ադրբեջանում քնած հային կացնահարած մարդասպանին Ալիեւ կրտսերն ընդունեց ամենայն փառահեղությամբ:

Հայաստանյան պաշտոնական հաղորդագրության մեջ եւս ոչինչ ասված չէ ադրբեջանցի դիվերսանտների վերաբերյալ որեւէ քննարկման մասին, մինչդեռ այդ առնչությամբ Բաքվում ունեցած հանդիպումներում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը անգամ խոստում էր տվել հարցը Հայաստանում բարձրացնելու առնչությամբ:

Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում Նյուլանդը թերեւս ավելի կարեւոր անելիքներ ու հարցեր ուներ, քան ադրբեջանցի դիվերսանտների վերադարձի խնդիրը, բայց էներգետիկ ու մարդու իրավունքների հարցերի արանքում հասցրեց Բաքվում խոստանալ, թե Հայաստանում եւս կբարձրաձայնի դիվերսանտներին որպես «մարդասիրական քայլ» վերադարձնելու մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վիճակն «հրաշալի» գնահատելու եւ նոր նախագծերի քննարկման մասին տեղեկացնելու հետ մեկտեղ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը բարձրացրել է մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը վերաբերող հարցեր, սակայն աղաղակող անարդարություններն ու բռնությունները եւ ճնշումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լրագրողների նկատմամբ կարծես ոչ առանձին քննարկման, ոչ էլ անգամ շեշտադրման չեն արժանացել: Թերեւս այս հարցում էլ իր ազդեցությունն է ունեցել «փայլուն» էներգետիկ համագործակցությունը:

Նույն համագործակցության շնորհիվ էլ երեւի մեղմ ու դրական գնահատականներով է Նյուլանդը հեռացել Ադրբեջանից, չնայած վերջին շրջանում Ադրբեջան-Միացյալ նահանգներ հարաբերությունները այլ կերպ, քան լարված չես կոչի: Ադրբեջանը, ի պատասխան մարդու իրավունքների ու կոռուպցիայի առնչությամբ ամերիկյան կողմից հնչած պախարակությունների, քննադատում է ԱՄՆ քաղաքականությունը, ամեն առիթով քննադատության ու հրաժարումը բաժին հանելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին ընդհանուր առմամբ:

Եզրափակելով` Նյուլանդի տարածաշրջանային այցելությունը հետաքրքրական ժամանակահատվածում տեղի ունեցավ, երբ տարածաշրջանում էին նաեւ ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահները, երբ Վրաստանում ամերիկյան ֆավորիտ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առնչությամբ Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերություններում լարվածություն է մտնում, իսկ Ադրբեջանում էլ շարունակվում է քաղաքացիական ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ էլ ավելի մեծ ու մեծաթիվ բռնությունների, ճնշումների գործադրումը:

Թերեւս ԱՄՆ-ը փորձում է վերաձեւակերպել կամ թարմացնել Հարավային Կովկասում սեփական քաղաքականության նրբերանգները, ինչի համար էլ այս այցելությունը հատկանշական կլինի: Այս մասին դեռ կլսենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՕՐԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԼԻԲԻԱՑԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԼԻԲԻԱՑԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին

ԿարդալDetails

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական