Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐԺԻ ԼՍԵԼ

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի՞նչ է ուզում Լեւոն Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ընդունված Հռչակագրից: Չէ որ առաջին,կամ ինչպես շատերն են վստահ` «միակ ընտրված» նախագահը նման` ազգային նշանակություն ունեցող հարցերը քննարկելու նպատակով ցանկություն է հայտնում հանդիպել գործող նախագահի հետ, այն էլ այն պարագայում, երբ ինքը լուրջ քաղաքական, եւ ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական տարաձայնություններ ունի վերջինիս հետ, դա լավ է, բայց, օրինակ ինչո՞ւ ազգային նշանակություն ունեցող այլ հարցերում Տեր-Պետրոսյանը ցանկություն չի հայտնում երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, ավելին` հրաժարվում է այդ առաջարկությունից, բայց, ահա, Ցեղասպանության հարցում ինքն է առաջարկում:

Հայաստանում առաջին նախագահական ընտրություններն անցկացվեցին 1991-ին. ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանը, 1996-ին` վերընտրվելով ՀՀ նախագահի պաշտոնում, հրաժարական տվեց 1998-ին, այսինքն Հայաստանի նախագահը եղավ` 1991-98-ին: Այս 7 տարիների ընթացքում, երբ, ինչպես հիշում ենք, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ամենեւին էլ ընդգրկված չէր, աշխարհի միայն 6 երկիր է ընդունել Ցեղասպանությունը` տարբեր մակարդակներով: Արգենտինան` Սենատի որոշմամբ, Ռուսաստանը` Դումայի որոշմամբ, Կանադան (Համայնքների պալատ), Հունաստանը (խորհրդարան), ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Լիբանանի Պատգամավորական պալատը:

Այնինչ, Տեր-Պետրոսյանից հետո, այսինքն, երբ Ցեղասպանոթյունը հռչակվեց որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, մինչեւ այսօր Հայոց ցեղասպանությունն ընդունել են ավելի քան 13 երկիր, մի շարք միջազգային կազմակերպություններ, Հռոմի պապը… Հետեւաբար, կոնկրետ Ցեղասպանության հարցում, թույլ տվեք` գործում, մեր գործերն ավելի լավ են եղել առանց Տեր-Պետրոսյանի, քան նրա ղեկավարությամբ կամ ներկայությամբ:

Ավելին, երեք տարի անընդմեջ ՀՀ առաջին նախագահն անձամբ ապրիլի 24-ին չի լինում Ծիծեռնակաբերդում: Անշուշտ, սա կարող էր լրիվ պատահականություն լինել, բայց խնդիրն այն է, որ ամեն տարի Տեր-Պետրոսյանը չի բարձրանում Ծիծեռնակաբերդ` միեւնույն պատճառաբանությամբ` հիվանդ է: Համաձայնեք, երբ հայ մարդն ամեն տարի ապրիլի 24-ին հիվանդանում է, ուրեմն նա կա՛մ հուզվելու աստւիճան հայրենասեր է, կա՛մ… Դա դուք ասացիք:

Այս համատեքստում, այսինքն այն պարագայում, երբ Տեր-Պետրոսյանի համար Ցեղասպանության հարցը երբեք չի եղել ազգային առաջնահերթություն, առնվազն տարօրինակ է, թե ի՞նչ է նա ուզում Հռչակագրից: Ավելին, առաջարկում է Ցեղասպանության հարցում համազգային տեսակետ ձեւավորել` այդ կապակցությամբ անցկացվելիք քննարկումներով ընդգրկելով մի շարք սփյուռքահայ մտավորականների եւ գործիչների, որոնց, ինչպես նաեւ Սփյուռքում ապրող մեր ողջ հայրենակիցներին, ժամանակին` «նարինջ ուտող» էր կոչում:

Ամեն դեպքում, արժի Ցեղասպանության հարցով լսել ՀՀ առաջին նախագահին` երկու պատճառով. նախ հնարավոր է Տեր-Պետրոսյանն այսօր շատ բան վերաիմաստավորել է, հասկացել, հետեւաբար նրա խորհուրդներն ու ունակությունները կարող են օգտակար լինել: Երկրորդ, եթե Տեր-Պետրոսյանը այս հարցում իր տեսակետները չի փոխել, կարելի է էլի լսել նրան եւ անել հակառակը, որը ճիշտը կլինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՊԱՆՁՎԵԼ ՀԱՅ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2025թ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի...

ԿարդալDetails

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական