Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉՎԵՑԻՆ: ՀԵՏՈ՞…

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ի՞նչը դրդեց հանրապետության նախագահին հենց այս օրերին Ազգային ժողովից հետ կանչելու Հայաստան-Թուրքիա արձանագրությունները- Մ. Նահանգների ներկայացուցչուհու ժամանո՞ւմը, ներքաղաքական լարվածությունը թուլացնելու ճի՞գը, ապագա կոալիցիայի ստեղծման գետին պատրաստելու ծրագի՞րը, ԼՂ հարցում պրոտոկոլների շահարկո՞ւմը Անկարայի կողմից, թե՞….

Նպատակ չունեմ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու (սահմանների բացում) վերաբերյալ զույգ արձանագրությունները մեկնաբանելու: Դրանց մասին շատ ու շատ թանաք է հոսել ժամանակին, շատ ու շատ կոկորդներ են մաշվել: Ինքս էլ առիթ ունեցել եմ գրելու ու խոսելու, եւ ի տարբերություն շատերիՙ արձանագրությունների ստորագրումը դրականորեն եմ գնահատել ընդհանրապես, ունենալով սակայն մեկ, ըստ ինձ, կարեւոր վերապահություն. Թուրքիան գոնե տեսանելի ապագայում չի վերաբացի իր սահմանը Հայաստանի Հանրապետության առջեւ, քանզի դա պիտի նշանակեր ոչ միայն մեր երկրի ապաշրջափակում արեւմուտքից, այլեւ Ադրբեջանի ինքնաշրջափակումը Հայաստանի դիմաց: Իսկ դա ծանրագույն հարվածը կլիներ, որ Թուրքիան երբեւիցե կարող էր հասցնել Ադրբեջանին:

Այլ խոսքովՙ հիշյալ փաստաթղթերն ըստ ինձ մեռելածին էին եւ ի սկզբանե կոչված էին մեր կողմից օգտագործվելու որպես մեր երկրի կառուցողական ու դրական տրամադրվածության ապացույց միջազգային ու հատկապես ամերիկյան ասպարեզներում:

Բնականաբար, այդ արձանագրությունները պիտի օգտագործվեին ու լավագույնս օգտագործվեցին նաեւ հակառակորդի կողմից: Սկզբնական տարիներինՙ որպես ապացույց «հարեւանների հետ զրո պրոբլեմ»ՙ այժմ արդեն ծիծաղելի պաշտոնական կարգախոսի, եւ այնուհետեւ ու մինչեւ օրսՙ որպես հնարավոր հետնամուտք ԼՂ գործընթացի մեջ խցկվելու:

Իմ տպավորությամբ, ի տարբերություն Անկարայի, Երեւանը լավ չօգտագործեց այդ փաստաթղթերը միջազգային ու տարածաշրջանային ասպարեզներում, հատկապես Թուրքիայի իրական, ոչ կառուցողական դերը շեշտելու պահով: Օրինակ, մինչ Անկարան, շահարկելով արձանագրություններից առաջինում նախանշված այն դրույթները, թե կողմերը հանձնառու են «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստելուն», ինչպես նաեւ «սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականությանը», առ այսօր, երբ արձանագրություններն արդեն հետ են կանչվել ՀՀ ԱԺ-ից, խոսում է Ադրբեջանին մեկ-երկու տարածք վերադարձնելու նախապայմանով, ինչին մենք չհակադրեցինք այդ նույն դրույթները, օրինակ, Իրաքի, Սիրիայի ու Կիպրոսի հարցերում, կարծեք տարածաշրջան ասելով հասկանալով միայն կովկասյանը:

Համենայնդեպս, հույս ունենանք, որ Սերժ Սարգսյանի հաշվարկները ճիշտ դուրս կգան ու փաստաթղթերը, որոնց տակ դեռեւս կա արտգործնախարար Էդ. Նալբանդյանի ստորագրությունը, հետագա օրերին ու շաբաթներին կօգտագործվեն ավելի արդյունավետ, թեկուզ որպես քարոզչական խաղաթուղթ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱԿՎԵԼ Է «Armenian Reporter» ԹԵՐԹԸ

Հաջորդ գրառումը

ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԻ ՄԻ ԿՈՂՄԸ ՄՆԱՑ ՍՏՎԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԻ ՄԻ ԿՈՂՄԸ ՄՆԱՑ ՍՏՎԵՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական