Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐԻՆ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿՐԻ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԸ

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտը տեղակայված էր Գայի պողոտայում: Սակայն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո տեղացիների հորջորջած «սեւ շենքը» դարձավ թափառող ձեռնասունների գիշերատեղի:

Եթե անվանելու լինենք ներկա 21-րդը, երեւի պիտի կոչենք թվային տեխնոլոգիայի դար: Ժամանակի այս թելադրանքը Հայաստանի իշխանություններին ստիպեց հայացքն ուղղել «սեւ շենքին»: 4,000,000 դոլար, 20-ամսյա շինարարական աշխատանքներ. եւ 2014 թվականի հունվարին իր դռները բացեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը: Բայց որքանով են դրա ծրագրերը իրատեսական:

Տեխնոլոգիական կենտրոններ աշխարհի շատ երկրներում կան: Արդյո՞ք մեր երկրի պարագայում կկարողանա իրեն արդարացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը: Մի քաղաք, որ դեռեւս խոնարհված կառույցներ ունի ու բազում տնանկներ: Զրուցեցինք կենտրոնի ղեկավար Միսակ Ղարագյոզյանի հետ.

– Դեռեւս շատ վաղ է խոսել այն արդյունքների մասին, որ կարող են առաջանալ տեխնոլոգիական կենտրոնի գործունեության շնորհիվ: Սրա համար տարիներ են անհրաժեշտ: Բայց մի բան փաստ էՙ այն պետք է փորձի լուծել տարածաշրջանին վերաբերող խնդիրներ: Աշխատանքի հիմնական ուղղություններն ենՙ բիզնեսի աջակցություն եւ կրթական համակարգի ամրապնդում: Մեր նպատակը մասնագետների պատրաստումն է:

Այստեղ, թերեւս, համակում է տարակուսանքը: Հիմնավորենք, միայն թե ասեքՙ դուք լավատե՞ս եք, թե՞ իրատես: Եթե առաջինը, ապա ներկայացնեմ պաշտոնական աղբյուրների փոխանցած այն տվյալը, թե Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը կազմում է 45-47 տոկոս: Իրատեսները հասկացան, որ ճշգրիտ պատկերն արտացոլվում է ավելի մեծ թվերով: Այլ մտահոգություն. միայն նախորդ մեկ տարվա ընթացքում, աշխատանք չունենալու եւ գործազուրկի պիտակից ազատվելու համար, Գյումրիից արտագաղթել է 24.000 մարդ: Տվյալներից բխող հարցն ուղղեցի տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարինՙ մի՞թե կարելի է հուսալ, որ ՏՏ ոլորտում զարգացող երիտասարդը գոնե այս պահին աշխատանք կգտնի վերոգրյալ ցուցանիշներն «ապահոված» քաղաքում: Արդյո՞ք կենտրոնին կհաջողվի իրագործել այն նպատակը, որ խոստանում է Գյումրիում «պահել» ոլորտի մասնագետներին եւ խթանել նրանց աշխատանքը: Պարոն Ղարագյոզյանը հարցին պատասխանեց մտահոգ լռությամբ, ապա ավելացրեց.

– Մենք քայլեր ենք անում կրթական ուղղությամբՙ արդեն իսկ պատրաստելով մասնագետներ: Սա ինչ-որ չափով լուծում է գործազրկության մի մասը: Բայց հարցը շատ տեղին էր. ինչպե՞ս անել, որ նրանք տեղում աշխատեն: Սա նշանակում էՙ պիտի այստեղ ստեղծվեն կազմակերպություններ, որոնք մեզ, այսպես ասած, կպատվիրեն պատրաստել մասնագետներ:

Հասկանալի է, որ տեխնոլոգիական կենտրոնից այս առումով քիչ բան է կախված: Գուցե այստեղից դուրս կգան լավ ու կրթված մասնագետներ, որոնց կարիքը, սակայն, պիտի զգան արտերկրում, Ռուսաստանում, իսկ լավագույն դեպքումՙ Երեւանում: Միսակ Ղարագյոզյանը, սակայն, հուսադրում էՙ մասնավորապես Գյումրիում պետականորեն է խթանված այս ոլորտն սպասարկող աշխատատեղերի ստեղծումը: Մշակված օրենքը արտոնություններ է տալիս սկսնակ կազմակերպություններինՙ 3 տարի ազատելով շահութահարկից, իսկ եկամտահարկն իջեցնելով մինչեւ 10 %: Բացի այս ամենիցՙ հատուկ Գյումրիի համար կան համաֆինանսավորման դրամաշնորհներ, որ սահմանվում են Համաշխարհային բանկի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից:

Զրուցակիցս նշեց, որ այժմ դրական շարժն արձանագրում են որոշ միջազգային կազմակերպություններ, որ արդեն տեղակայվել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Հույս ունենանք, որ այստեղ կազմակերպվող տարբերՙ վճարովի ու անվճար դասընթացները, ներկայումս գործող 4-5 լաբորատորիաներում տարվող աշխատանքները կտան գոհացուցիչ արդյունք:

– Գյումրեցիք շատ են օժտված բանական մտածելակերպով: Թերեւս, սա տարածքային առանձնահատկություն է,¬ հուսադրեց տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵԼԱՌՈՒՍՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ 10 ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՎՃԱՐԵԼ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԱՄԲՈՂՋ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄՈՏ 16 ՏՈԿՈՍԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ 10 ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՎՃԱՐԵԼ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԱՄԲՈՂՋ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄՈՏ 16 ՏՈԿՈՍԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական