Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՆԱՀԱՆՋԵՑ

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տոնավաճառների առեւտրականների ճնշումը հաղթեց պետության եւ բնակչության ընդհանրական շահերին

Շրջանառության հարկի փոփոխություններն առաջին անգամ հետաձգվել էին անցյալ տարվա հոկտեմբերին մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը: Այս ընթացքում կառավարութունը կատարել էր մի քանի այլ փոփոխություններ եւս` ի նպաստ բողոքող տոնավաճառների առեւտրականների: Պարզեցվել էր եւ հեշտացվել էր գույքագրման ձեւանմուշը, սահմանվել էր, որ տնտեսավարողներն իրենց գործունեության ամբողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ պետք է ներկայացնեն այդ փաստաթուղթը հարկային մարմիններ, նշելով միայն ապրանքախմբի անվանումը եւ քանակը, եւ որ անկախ նրանից ապրանքների փաստաթղթերը մասնակցո՞ւմ են մաքսազերծման գործընթացին, թե՞ ոչ, շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար դրանք համարվում են բավարար:

Սակայն առեւտրականներին սա դարձյալ չբավարարեց: Չնայած այն բանին, շրջանառության հարկի 3,5 անգամ նվազելուն` 3,5 տոկոսից մինչեւ 1 տոկոսի, եւ վերեւում ներկայացված քայլերի, նրանք շարունակեցին պնդել իրենց հիմնական պահանջը` գործունեություն իրականացնել առանց ապրանքների պարտադիր փաստաթղթավորման: Մինչդեռ, հարկային դրույքաչափը 3,5 անգամ իջեցնելու հիմնական գաղափարը հենց դա էր` խրախուսել տոնավաճառների առեւտրականների ստվերից դուրս գալը, որին պետք է հետեւեր նաեւ խոշոր առեւտրային ընկերությունների իրական շրջանառության բացահայտումը: Այս մասին հանգամանորեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Ինչո՞ւ են նորից աղմկում առեւտրականները», ԱԶԳ, 16.01.2015):

Այսպես թե այնպես, հունվարի 31-ին տեղի ունեցավ կառավարության արտահերթ նիստ եւ որոշվեց հերթական անգամ հետաձգել ապրանքների փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչեւ հուլիսի 1-ը: Այդ ընթացքում, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կմշակվեն «այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչեւ 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»:

Ավելորդ է ասել, որ Հայաստանում ավանդույթ է դառնում հանրահավաքների միջոցով համապետական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ սեփական շահերին համապատասխան լուծումներ իշխանություններին պարտադրելը: Դա սկիզբ առավ Երեւանում տրանսպորտի սակագնի փոփոխության կասեցմամբ, շարունակվում է կուտակային կենսաթոշակային բարեփոխումների, տաքսիների գործունեության, տոնավաճառների հարկման պարագաներում: Դժբախտությունն այն է, որ բողոքողների շահերը գերադասվում են բնակչության ընդհանրական եւ պետության շահերին, իսկ իշխանություններն էլ այս հանգամանքը մոռանալով, անմիջապես նահանջում են եւ տեղի տալիս բողոքողների ճնշմանը: Հասկանալի է, որ իշխող քաղաքական ուժը եւ նրա ղեկավարները չեն ցանկանում դժգոհություններ «վաստակել» եւ ձայներ կորցնել: Սակայն նրանք չեն գիտակցում, որ մինչ նահանջելը սեփական դիրքորոշումից, իրենք այդ ձայներն արդեն իսկ կորցրած են լինում: Ապացույց` ամենից շատ երկրի նախագահին, կառավարությանն ու իշխանություններին քննադատում ու հայհոյում են հենց տաքսիների վարորդներն ու տոնավաճառների առեւտրականները: Մինչդեռ հենց նրանց համար է ստեղծվել գործունեության ամենաարտոնյալ դաշտը:

Տաքսիստները երթեւեկում են առանց հաշվիչների կամ խաբող հաշվիչներով, կայանում են որտեղ ցանկանում եւ երբ ցանկանում, այդ թվում հասարակական տրանսպորտի կանգառներում, իսկ իշխանությունները` ի դեմս տրանսպոտի եւ կապի նախարարության եւ կառավարության, զբաղված են նրանց սիրաշահելով եւ լրացուցիչ արտոնություններ տալով: Արդյունքում, այն անձանց դժգոհությունը, ովքեր օգտվում են տաքսի ծառայություններից, նույնպես ուղղվում է կառավարության դեմ:

Տոնավաճառների մասին շատ ենք խոսել: Փաստենք եւս մեկ անգամ, ամսական նրանց վճարած շրջանառության հարկը կազմում է միջինը 14-15 հազար դրամ, նրանց թաքցրած շրջանառությունը ներկայացվածին գերազանցում է 5-10 անգամ, այդ նույն չափով էլ նպաստելով նրանց մատակարար խոշոր առեւտրային ընկերություների թաքցրած շրջանառությանը: Հետեւանքըՙ այստեղ ունենք ահռելի ստվեր եւ արտոնյալ հարկային դաշտ` ներկայումս արդեն շրջանառության 1 տոկոսի չափով: Պետական բյուջեն եկամուտներ չի ստանում մի ոլորտից, որտեղ արդյունք չի ստեղծվում, բայց մեծ շրջանառություն կա, հետեւաբար եւ չի կարելի այն անվանել փոքր բիզնես: Ամենաստվերային` առեւտրի ոլորտից չստացող գումարները, որոնք պետք է ուղղվեն սոցիալական եւ այլ ծախսերին, չեն ստացվում, բնակչության մյուս խավերի մոտ դժգոհություններ առաջացնելով: Այդ դժգոհություններն էլ, բնականաբար, ուղղվում են կառավարության դեմ` ի լրումն առեւտրականների մշտական դարձած, բայց անարդար դժգոհություններին:

Հիմա կառավարությունը հերթական անգամ նահանջ քայլ է կատարում, հետաձգելով շրջանառության հարկի դաշտում գործողների համար պարտադիր փաստաթղթավորման պահանջի կիրառումը: Եթե անցումը 1 տոկոսի դաշտ պարտադիր փաստաթղթավորմամբ, թե՞ մնալը 3,5 տոկոսի դաշտում դառնա կամավոր, տոնավաճառների արտոնյալ կարգավիճակը, ի հակադրություն մյուս տնտեսվարողների, կպահպանվի եւ կխորանա: Անհավասար մրցակցություն, կեղծված ապրանքերի անխափան իրացում, ստվերային շրջանառություն, տեղական ապրանքների նկատմամբ ներկրվողների արհեստականորեն ստեղծված արտոնյալ կարգավիճակ: Սա է տոնավաճառներին փաստաթղթավորումից ազատ պահելու բացասական հետեւանքների ոչ ամբողջական ցանկը:

Իշխանությունները եւ մասնավորապես կառավարությունը պետք է ի վերջո հանգեն այն եզրակացությանը, որ հնարավոր չէ այնպես անել, որ լավ լինի պետության եւ ամբողջ բնակչության համար եւ դա չբախվի որեւէ մի խավի շահերին: Այդ մի խավը ամեն անգամ բողոքելու է բարեփոխումների դեմ եւ կասեցնելու է առաջընթացն ու զարգացման տեմպը: Ու ամեն անգամ կառավարությունը վախենալու է դրանից ու հետ նահանջելո՞ւ: Ունենք ապացուցված օրինակներ, երբ իշխանությունը վճռական է եղել հանրօգուտ ձեռնարկումների մեջ եւ դրա արդյունքը բոլորս տեսել ենք, թեեւ բողոքողների պակաս չի եղել: Մասնավորապես, ԱՊՊԱ-ի ներդրումը, փողոցային առեւտրի վերացումը Երեւանում, դրանից էլ առաջ` «Կոնգրես» եւ «Գոլդեն փելես» հյուրանոցների կառուցումը, ինչի դեմ բողոքում էին բնապահպանները, եւ այլն: Այսինքն, խնդիրը նեղ հատվածական շահերով առաջնորդվողների ճնշմանը դիմանալն է եւ պետական շահը առաջնային համարելը, ինչին կոչված են իշխանությունները եւ ինչը, ի դեպ, ի վերջո կավելացնի նաեւ նրանց վարկանիշը: Առանց համարձակ, հաշվարկված եւ արդարացված քայլերի, երկրի տնտեսությունը կմնա զարգացման նույն ցածր տեմպում, սոցիալական վիճակն էլ կփոխվի դրան համարժեք դանդաղությամբ: Եթե դրան էլ ավելանան համաշխարհային տնտեսությունից եկող բացասական ազդեցությունները, ապա վիճակը շատ ավելի անմխիթար կդառնա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻՆ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿՐԻ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻՆ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿՐԻ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական